ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ԴԵԿՏՄԲԵՐԻ). Հայաստանում անցկացվել է «Մանկական Եվրատեսիլ» մրցույթը, հայտարարվել է սառը պատերազմի ավարտի մասին

ՏՈՆԵՐ

Հաշմանդամների միջազգային օր, Ռուսաստան՝ Փաստաբանի օր, Անհայտ զինվորի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1842 –ծնվել է արևմտահայ վիպասան Սրբուհի Տյուսաբը։ 

1842 - ծնվել է լեզվագետ, թարգմանիչ Մեսրոպ Նուպարյանը։ 

1864 - ծնվել է գրող Լևոն Մանվել յանը: 

1896 - ծնվել է հեղափոխական, կուսակցական ու պետական գործիչ Ավիս Նուրիջանյանը: 

1900 - Փարիզում սկսել է լույս տեսնել ֆրանսերեն «Pro Armenia» երկշաբաթաթերթը։ 

1915 - ծնվել է գրող Սերո Խանզադյանը: 

1920- ստորագրվել է Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիրը Հայաստանի և Թուրքիայի միջև, որով Հայաստանն ունեցել է տարածքային ծանր կորուստներ։ 

1941- Երևանում կազմավորվել է 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան՝ գնդապետ Սիմոն Զաքյանի հրամանատարությամբ: 

1958 - Երևանի կայարանամերձ հրապարակում տեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» արձանի հանդիսավոր բացումը։ 

1961– ծնվել է քաղաքական գործիչ, հրապարակախոս, Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանը: 

1990– վախճանվել է ճանաչված երգչուհի Վալյա Սամվելյանը: 

2007- Հայաստանը ձեռք է բերել 1998 թվականի արտադրության «Էյրբաս» Ա-319 ինքնաթիռ, որը նախատեսվել է շահագործել ներկայացուցչական նպատակներով՝ մինչ այդ օգտագործվող՝ 1977 թվականի արտադրության Տու-134 ինքնաթիռի փոխարեն: 

2010- Երևանի մարզահամերգային համալիրում ելույթ է ունեցել համաշխարհային երգարվեստի մեծագույն դեմքերից մեկը` Պլասիդո Դոմինգոն: 

2011- Մարզահամերգային համալիրում կայացել է մանկական «Եվրատեսիլ-2011»-ը: 

2015-Երևանի Ազատության հրապարակում անցկացվել է «Ոչ»-ի ճակատի ուժերի (սահմանադրական հանրաքվեին ոչ ասելու) հանրահավաք, տեղադրվել են վրաններ շուրջօրյա հանրահավաքներ կազմակերպելու համար: 

2018- «Իմ քայլը» դաշինքը, ի դեմս Փաշինյանի, խոստացել է «հայտնի կոռուպցիոներներից» պետությանը վերադարձնել 2,5 միլիարդ դոլար:

ԱՇԽԱՐՀ

1586 —առաջին անգամ Կոլումբիայից Անգլիա է բերվել կարտոֆիլ: 

1596 —ծնվել է լարային երաժշտական գործիքների հանրահայտ իտալացի վարպետ Նիկոլո Ամատին: 1755 - ծնվել է ամերիկացի գեղանկարիչ Ջիլբերտ Ստյուարտը: 

1800 -Գոգենլինդենի (Բավարիա) ճակատամարտում ֆրանսիական գեներալ Մորոն ջախջախել է ավստրիացիներին: 

1810 -Անգլիան Ֆրանսիայից հետ է վերցրել Մավրիկիան: 

1818– Իլինոյսը դարձել է ԱՄՆ-ի 21-րդ նահանգը: 

1883– ծնվել է ավստրիացի կոմպոզիտոր Անտոն Վեբերնը: 

1919– վախճանվել է ֆրանսիացի նշանավոր նկարիչ, իմպրեսիոնիստ Օգյուստ Ռենուարը: 

1948– ծնվել է բրիտանացի երգիչ, «Բլեք Սաբաթ» խմբի համահիմնադիր Օզզի Օսբորնը: 

1966 -մոսկովյան Կրեմլի պատերի տակ թաղել են անհայտ զինվորի մասունքները: 

1967–Քեյփթաունի (ՀԱՀ) Գրուդ Շուդ հոսպիտալում պրոֆեսոր Քրիստիան Բերնարդը իրականացրել է սրտի փոխպատվաստման առաջին վիրահատությունը. մահացու վիրավոր 25-ամյա կնոջ սիրտը փոխպատվաստվել է 55-ամյա հիվանդին: 

1971 - սկսվել է երրորդ հնդկա-պակիստանյան պատերազմը: 

1984– Հնդկաստանի Բհոպալ քաղաքի պեստիցիդների Union Carbide քիմիական գործարանում տեղի ունեցած վթարի ժամանակ մեթիլիզոցիանիդի արտահոսքի արդյունքում 3000 մարդ է զոհվել: 

1989 -ԽՍՀՄ ղեկավար Գորբաչովը և ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը հայտարարել են, որ իրենց երկրները այլևս չեն հանդիսանում հակառակորդներ. այդ օրը համարվում է «սառը պատերազմի» ավարտի օր: 

1991 - լուծարվել է ԽՍՀՄ ՊԱԿ-ը:

 1992 - ուղարկվել է առաջին SМS հաղորդագրությունը: 

1997– Կանադայի մայրաքաղաք Օտտավայում 133 պետությունների կողմից ստորագրվել է համաձայնագիր հակահետևակային ականների չօգտագործման մասին: 

1999 -Երկրորդ չեչենական պատերազմի ժամանակ ռուսական զորքերը գրավել են Չեչնիայի՝ մեծությամբ երրորդ քաղաքը՝ Արգունը:

 

 

 

«Կարճ ասած հիմա ստեղ կլնեն՝ հողը կստանան».Փաշինյանը` ապրիլյանի մասնակիցների պապիկին Երեկ կյանքից հեռացել է իմ կյանքի ամենակարևոր մարդկանցից մեկը. Արայիկ Հարությունյան Երևանում թալանել են Ազգային ժողովի պատգամավորի Toyota-ն Փաշինյանը գյուղացուն առաջարկեց վերականգնել Колхоз-ները (տեսանյութ) Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 130 անգամ Երբ մարդն արդեն կարոտել չգիտի, փչանում են մարդկային հարաբերությունները. Անուշիկ Առաքելյան Արմեն Սարգսյանը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին Մարդ կա ստացել է տունը, վաճառել է. պետությունը պարտավորություն չունի նրա նկատմամբ. Փաշինյանը` գյուղացուն «Ռոման» գոլազուրկ ոչ ոքի խաղաց «Ինտերի» հետ (տեսանյութ, ֆոտո) Քաղաքացուն թույլ չտվեցին մոտենալ վարչապետ Փաշինյանին ու նամակ փոխանցել (տեսանյութ) Մաքսիմ Ոսկանյան. Բանաստեղծական ընտրանի (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) Եղբայր, եթե դիմել ես մարզպետին, նորմալ պատասխանել է, ինչի՞ ես ինձ դիմում. Փաշինյանը՝ Լեռնանցքի բնակչին Այսօր Լոռու մարզի Լեռնանցք համայնքում բնակարանամուտ է. շահագործման է հանձնվում 8 բնակարան. Փաշինյան (տեսանյութ) Ալեքսանդր Հարությունյան. «Կորած երկիրը» (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) Կա՞ մեկ ուրիշ երկիր, որտեղ այդքան ծանր ապրող մարդիկ իրենց բողոքները չեն ասում, որովհետև գիտեն՝ ժողովուրդն այլ խնդիրներ ունի. Արմեն Սարգսյան ՈՒՂԻՂ. Ավերիչ երկրաշարժից 31 տարի անց. Փաշինյանը Լոռիում է Հարուստ աղջիկ՝ սիրուհի՞, թե՞ մուսա Ողբերգական դեպք Աբովյանում. դպրոցի բակում հայտնաբերվել է 34–ամյա տղամարդու կախված դի. նա թաղումից տուն չէր վերադարձել Եվրոպան արդեն երկրորդ անգամ «սայթաքում» է Անդրկովկասում միասնական տնտեսական և քաղաքական տարածություն ստեղծելու փորձերում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Ավերիչ երկրաշարժ՝ 31 տարվա ցավ
website by Sargssyan