Վանաձորում երիտասարդը դանակահարել է մորեղբորն ու նրա որդուն (տեսանյութ)

Դեկտեմբերի 1-ի գիշերը «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով հոսպիտալացվել են 50-ամյա մի տղամարդ ու նրա 23-ամյա որդին, տեղեկացնում է Ոստիկանության կայքը։

Դեպքի առթիվ տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ է հարուցվել՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով։

Բուժհաստատություն մեկնած ոստիկաններին չէր հաջողվել զրուցել դանակահարված անձանց հետ․ նրանք վիրահատվում էին։

Տարոնի բաժնի քրեական հետախույզները կատարվածի հանգամանքները պարզել են ու հանցագործությունը բացահայտել ժամերի ընթացքում։

Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ 50-ամյա տղամարդու և քրոջ որդու միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ էր տեղի ունեցել։ Պարզաբանումների ընթացքում երիտասարդը դանակահարել էր մորեղբորն ու նրա որդուն։

Տարված բացատրական աշխատանքի արդյունքում 23-ամյա երիտասարդը ներկայացավ ոստիկանության Տարոնի բաժին, որտեղից էլ ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու և կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Հնարավոր է՝ հունիսի 2-ին կայանա Նուր-Սուլթան-Երևան-Նուր-Սուլթան չարտերային չվերթ․ դեսպանատուն Գյումրիում շների հարձակումից տուժած 2.5 տարեկան երեխան վիրահատվել է. վիճակը ծանր է Աշխարհը ինձ համար շուռ եկավ այդ լուրից․ կորոնավիրուսը հաղթահարած Աննա Մնացականյանի պատմությունը Կորոնավիրուսի տխուր պատկերը կառավարության ոչ համարժեք մոտեցման հետևանք է ԱՄՆ-ում 6 և 7 տարեկան եղբայրները վերցրել են տատիկի մեքենան և վթարի ենթարկվել․ երկուսն էլ մահացել են Սերժի հեղափոխությունը Սփյուռքում Գալուստ Սահակյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 40-ամյա վարորդը Mitcubishi Pajero-ով մոտ 200 մետր մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ 11 տարեց էլ է վարակվել կորոնավիրուսով, բայց մասնավոր խնամքի կենտրոնում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք Արեգակի վրա գրանցվել է երեք տարվա ընթացքում ամենահզոր բռնկումը Շղթայական ավտովթար Երևանում. «Դալմա մոլ» առևտրի կենտրոնի դիմաց բախվել են Range Rover-ը, Mercedes-ը և 3 Opel-ներ Կոտայքի մարզում 23-ամյա վարորդը վրաերթի է ենթակել 48-ամյա քաղաքացուն Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը Արտառոց դեպք Գյումրիում․ թափառող 6-7 շներ գզել են 2.5 տարեկան երեխային Թալանել են «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Մահրեզի բնակարանը Օդի ջերմաստիճանը հունիսի 1-3-ը կբարձրանա 2-4 աստիճանով. եղանակը Հայաստանում Լանզարոտեի կոնվենցիայի հարցում Արմեն Սարգսյանը փրկում է Նիկոլ Փաշինյանին Անընդունելի է գալ իշխանության` երկիրը կառավարելու նպատակով և անհաջողությունները բարդել ուրիշների վրա. Հարություն Մեսրոբյանը՝ ՀՀ իշխանությունների հակահամաճարակային քաղաքականության մասին Միքայել Մինասյանի հրապարակած փաստերը ենթակա են անհապաղ ստուգման․ պետք է հարուցվի քրգործ․ փաստաբան
website by Sargssyan