Հայկ Մարությանը ներկայացրել է Կենտրոնի նորանշանակ ղեկավարին

Երևանի քաղաքապետը Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ավետ Պողոսյանին: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

 Քաղաքապետ Մարությանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանին և աշխատակազմին՝ կատարած աշխատանքի համար ու ակնկալել վարչական շրջանի նոր ղեկավարի հետ արդյունավետ համագործակցություն ու աշխատանք:

Հայկ Մարությանը նշել է, որ ապօրինի շինարարության, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման, բազմաբնակարան բնակելի շենքերի խնդիրների կարգավորման նպատակով քաղաքապետարանն այսօր մի շարք օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել:

«Հավասարություն, արդարություն և օրենքի գերակայություն. սա մեր հիմնական սկզբունքն է: Շատ տնտեսվարողների շահեր այսօր հենց Կենտրոնում են: Եվ մոտեցումն, ամենակարևորը, բոլոր տնտեսվարողների հարցում պետք է լինի հավասար: Բազմիցս ասվել է, որ մենք արտոնյալներ չունենք, մենք չունենք մարդիկ, որոնք կարող են մի բան անել, իսկ միևնույն ժամանակ ինչ-որ մեկը չի կարող անել: Այս սկզբունքն ածանցում ենք բոլոր ոլորտներին»,- ընդգծել է քաղաքապետը:

Քաղաքի առջև դրված խնդիրները լուծելու և քաղաքային իշխանության տարբեր նախաձեռնությունները կյանքի կոչելու գործում Հայկ Մարությանը կարևորել է նաև բնակիչների հետ համագործակցությունն ու ամենօրյա աշխատանքը:

Արփինե Հովհաննիսյանը խնդրանքով դիմել է ՍԴ դատավորներին Նոր տարվա զանգերը խփելուց հետո ՀԴՄ չխփելու համար ներում չի լինելու․ Նիկոլ Փաշինյան Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Զոհրաբ Մնացականյանի հետ Դոլարը, եվրոն, ռուբլին թանկացել են Եղանակը՝ Հայաստանում Ռուբեն Թաթուլյանի ծննդյան արարողությունն անցել է ջերմ մթնոլորտում և առանց որևիցե միջադեպի Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ աշակերտը դանակահարել է դասընկերոջ Հայտնի է Լուժկովի մահվան պատճառը Դեմ քվեարկած պատգամավորը ինչպես կնայի քաղաքացիների աչքերին, որոնք ծխելու պատճառով տառապելու կամ մահանալու են․ Արսեն Թորոսյան Ջութակահար Դիանա Ադամյանը՝ «Համագործակցության դեբյուտներ» միջպետական մրցանակի դափնեկիր Մի Մանվել Գրիգորյան եք բռնել, մի Ռոբերտ Քոչարյան, էս երկրում էլ օլիգարխ չկա՞. Գորգիսյան «Վույ–վույ–վույ, աման–աման, մի հատ գտեք էլի ձեզ». Արարատ Միրզոյանը՝ «Լուսավոր Հայաստանին» Հայաստանին զենք մատակարարող «ORSIS» -ը հանվել է սև ցուցակից Կցանկանամ, որ ծխախոտի գինը տարեցտարի բարձրանա. Հրաչյա Հակոբյան Մահացել է Յուրի Լուժկովը Ծխելը սահմանափակող հայտնի օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը (տեսանյութ) Մեկուկես տարվա ընթացքում կառավարությունը բիզնեսին վերադարձրել է 180 միլիարդ դրամ շրջանառու միջոց․ Փաշինյան Փոխանակ զոհված տղերքի մայրերին մեծ թոշակներ տաք, ՍԴ-ի դատավորներին ե՞ք մեծ կաշառք տալիս․ Մենուա Հարությունյան Սահակ Օհանյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ
website by Sargssyan