Խանութներից խաբեությամբ ապրանքներ էր «գնել». Վճարել է հուշանվեր թղթադրամով

Նոյեմբերի 30-ին ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններն իրացնելիս Երեւանի Սիլիկյան թաղամասից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 56-ամյա մի քաղաքացու։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանել է, որ սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին Նաիրիի վարչական տարածքում գտնվող մի շարք խանութներից կատարել է գողություններ:

Նա մատնացույց է արել նաեւ Նոր Արտամետ գյուղի 8-րդ փողոցում գտնվող խանութը եւ հայտնել, որ սեպտեմբերին 5.000 ռուբլի հուշանվեր թղթադրամով խաբեությամբ ձեռք է բերել տարբեր ապրանքներ։

Նույն եղանակով Եղվարդի Կոմիտասի փողոցի խանութից սեպտեմբերին 5.000 ռուբլի հուշանվեր թղթադրամով խաբեությամբ գնել է օծանելիք, կոնյակ եւ ծխախոտ:

Վնասի չափը պարզվում է:

Խանութների սեփականատերերը հրավիրվել են բաժին՝ հաղորդում տալու։

Նախապատրաստվում են նյութեր:

Նոր տարվա զանգերը խփելուց հետո ՀԴՄ չխփելու համար ներում չի լինելու․ Նիկոլ Փաշինյան Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Զոհրաբ Մնացականյանի հետ Դոլարը, եվրոն, ռուբլին թանկացել են Եղանակը՝ Հայաստանում Ռուբեն Թաթուլյանի ծննդյան արարողությունն անցել է ջերմ մթնոլորտում և առանց որևիցե միջադեպի Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ աշակերտը դանակահարել է դասընկերոջ Հայտնի է Լուժկովի մահվան պատճառը Դեմ քվեարկած պատգամավորը ինչպես կնայի քաղաքացիների աչքերին, որոնք ծխելու պատճառով տառապելու կամ մահանալու են․ Արսեն Թորոսյան Ջութակահար Դիանա Ադամյանը՝ «Համագործակցության դեբյուտներ» միջպետական մրցանակի դափնեկիր Մի Մանվել Գրիգորյան եք բռնել, մի Ռոբերտ Քոչարյան, էս երկրում էլ օլիգարխ չկա՞. Գորգիսյան «Վույ–վույ–վույ, աման–աման, մի հատ գտեք էլի ձեզ». Արարատ Միրզոյանը՝ «Լուսավոր Հայաստանին» Հայաստանին զենք մատակարարող «ORSIS» -ը հանվել է սև ցուցակից Կցանկանամ, որ ծխախոտի գինը տարեցտարի բարձրանա. Հրաչյա Հակոբյան Մահացել է Յուրի Լուժկովը Ծխելը սահմանափակող հայտնի օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը (տեսանյութ) Մեկուկես տարվա ընթացքում կառավարությունը բիզնեսին վերադարձրել է 180 միլիարդ դրամ շրջանառու միջոց․ Փաշինյան Փոխանակ զոհված տղերքի մայրերին մեծ թոշակներ տաք, ՍԴ-ի դատավորներին ե՞ք մեծ կաշառք տալիս․ Մենուա Հարությունյան Սահակ Օհանյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ ՍԴ-ի նախագահը, եթե մի քիչ նամուս ունենար՝ պետք է արդեն հրաժարական տար․ Սասուն Միքայելյան (տեսանյութ)
website by Sargssyan