Ջակարտայի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել, կան վիրավորներ

Երեքշաբթի առավոտյան Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում տեղի է ունեցել պայթյուն, վիրավորվել է մի քանի մարդ, հայտնում է Jakarta Post-ը:

Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 7.05-ի սահմաններում Ջակարտայի կենտրոնում՝ Անկախության ազգային հուշարձանի տարածքում: Այս այգու շուրջ են տեղակայված նախագահական պալատը, գերագույն դատարանը եւ մի քանի նախարարություններ, այդ թվում՝ ՆԳՆ-ն:

Ազգային ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ տուժածների թվում են 2 ինդոնեզիացի զինվորական, որոնց տեղափոխել են հիվանդանոց:

Ոստիկանությունը պարզում է միջադեպի հանգամանքները:

Ինդոնեզիայում ժամանակ առ ժամանակ իրագործվում են ահաբեկչություններ, այդ թվում՝ պայթյուններ, վերջին ահաբեկչությունները, սակայն, տեղի էին ունեցել 2016 եւ 2017 թվականներին:

Վարույթ են հարուցում Ծառուկյանին կալանք չտված դատավորի դեմ. Hraparak.am Փաշինյանն այսօր երեկոյան երկրորդ փորձը կկատարի մանիպուլյացիոն կռուտիտներով սվաղելու իր դավաճանությունները. Աշոտյան «Նիկոլը իրա տունը քանդելու ա, Ծառուկյանի նման մարդուն կալանավորու՞մ են». քաղաքացիների արձագանքը Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների անդադարձը Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը Գերմանիայում 1500 տարի առաջ ապրած գերմանացի լորդի դամբարան է հայտնաբերվել (լուսանկարներ) Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 8 ամսում նվազել է 6.4 տոկոսով Լիբանանի վարչապետը հրաժարական է տվել Մանկատան դայակները կալանավորվել են սաներին խոշտանգելու մեղադրանքով Պահպանողականների և ռեֆորմիստների եվրոպական կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում ԲՀԿ-ին և նրա ղեկավարին Հարգելիներս, ԿԻՐԹԸ ձեզ արդեն շանտաժ է անում հենց ձեզնով. Վլադիմիր Մարտիրոսյան Տեսախցիկը ֆիքսել է Ուկրաինայում օդանավի կործանման պահը (տեսանյութ) 38-ամյա վարորդը «Ջորիով» վրաերթի է ենթարկել 63-ամյա հետիոտնին, վերջինս, ժամեր անց հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է Իմքայլականներն ընդդիմության դեմ հանել են իրենց գրպանային դատարանները Ծովագյուղի ծեծկռտուքի գործով կա ձերբակալված Ի պատասխան օրվա քաղաքական իշխանությունից բարարձակապես «անկախ» դատախազության «իրավական» հայտարարությանը․ Մոսկվայի մարզում 65 տարեկանից բարձր և քրոնիկ հիվանդություններ ունեցողներին հորդորել են սեպտեմբերի 28-ից սկսած պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը Երազանք-նպատակներ, որոնց պետք է ձգտենք վերափոխման ռազմավարությամբ. վարչապետը տեսանյութ է ներկայացրել «Աշխարհ կանգնի, իջնող կա». Էդուարդ Շարմազանով «Հայրենիք» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ Հայտնի է՝ երբ և որտեղ կկայանա Արարատ-Արմենիա – Ցրվենա Զվեզդա հանդիպումը
website by Sargssyan