Մեր զինվորին սպանել են․ հարազատները դիահերձարանի դիմաց են

Երեկ հրազենային վիրավորումից մահացած Արթուր Աջամյանի հարազատները պնդում են՝ իրենց զինվորին սպանել են և պահանջում են տեսագրություն, թե ինչպես է սպանվել նա։ Մահացած զինծառայողի հարազատներն ու համագյուղացիները գտնվում են դիահերձարանի շենքի դիմաց և պնդում են, որ թույլ չեն տալու իրականացնել դիահերձում՝ մինչև իրենց պահանջը չբարարվի։

«Չենք գնալու այստեղից մինչև չպարզվի՝ իրականում ինչ է տեղի ունեցել: Մենք ամեն օր իր հետ խոսել ենք, ինքը երբեք դժգոհ չի եղել ծառայությունից։ Վիրավոր կա, թող նրան հարցնեն, ո՞նց է դեպքը եղել»,- ասում են Արթուր Աջամյանի պապն ու հորաքույրը:

Երեկ էլ՝ Արթուր Աջամյանի ծնունդն էր, նա կդառնար 21 տարեկան։

Ավելի վաղ ԼՈՒՐԵՐ․com—ի հետ զրույցում Արտաշարի համայնքապետ Մանվել Օհանյանը պատմել էր, որ մահացած զինվորը հանգիստ, խելոք, չափի մեջ երեխա էր։ Բանակ էր  զորակոչվել այս տարվա հունվար ամսին։ 

 

Արթուրը Արմավիրի մարզի Արտաշար գյուղից էր, ազգությամբ եզդի, ծնողներն ամուսնալուծված էին, տատի ու պապի խնամակալության ներքո էր։ «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում․․․ Արթուրին տատն ու պապն էին խնամում: Մայրը Մասիսի շրջանում է ապրում, մենք նրանից տեղեկություն չունենք, գիտենք, որ ամուսնացած չէր։ Երբեմն գնում էր մոր մոտ, գալիս էր, բայց վերջին շրջանում տատի ու պապի մոտ էր։ Հայրն էլ արտասահմանում է, ամուսնացած է: Հոր կողմից մի եղբայր ունի: Տատն ու պապը թոշակառու են, զբաղվում են անասնապահությամբ եւ հողագործությամբ»,- ասել էր գյուղապետը:

 
Երևանում թալանել են Ազգային ժողովի պատգամավորի Toyota-ն Փաշինյանը գյուղացուն առաջարկեց վերականգնել Колхоз-ները (տեսանյութ) Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 130 անգամ Երբ մարդն արդեն կարոտել չգիտի, փչանում են մարդկային հարաբերությունները. Անուշիկ Առաքելյան Արմեն Սարգսյանը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին Մարդ կա ստացել է տունը, վաճառել է. պետությունը պարտավորություն չունի նրա նկատմամբ. Փաշինյանը` գյուղացուն «Ռոման» գոլազուրկ ոչ ոքի խաղաց «Ինտերի» հետ (տեսանյութ, ֆոտո) Քաղաքացուն թույլ չտվեցին մոտենալ վարչապետ Փաշինյանին ու նամակ փոխանցել (տեսանյութ) Մաքսիմ Ոսկանյան. Բանաստեղծական ընտրանի (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) Եղբայր, եթե դիմել ես մարզպետին, նորմալ պատասխանել է, ինչի՞ ես ինձ դիմում. Փաշինյանը՝ Լեռնանցքի բնակչին Այսօր Լոռու մարզի Լեռնանցք համայնքում բնակարանամուտ է. շահագործման է հանձնվում 8 բնակարան. Փաշինյան (տեսանյութ) Ալեքսանդր Հարությունյան. «Կորած երկիրը» (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) Կա՞ մեկ ուրիշ երկիր, որտեղ այդքան ծանր ապրող մարդիկ իրենց բողոքները չեն ասում, որովհետև գիտեն՝ ժողովուրդն այլ խնդիրներ ունի. Արմեն Սարգսյան ՈՒՂԻՂ. Ավերիչ երկրաշարժից 31 տարի անց. Փաշինյանը Լոռիում է Հարուստ աղջիկ՝ սիրուհի՞, թե՞ մուսա Ողբերգական դեպք Աբովյանում. դպրոցի բակում հայտնաբերվել է 34–ամյա տղամարդու կախված դի. նա թաղումից տուն չէր վերադարձել Եվրոպան արդեն երկրորդ անգամ «սայթաքում» է Անդրկովկասում միասնական տնտեսական և քաղաքական տարածություն ստեղծելու փորձերում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Ավերիչ երկրաշարժ՝ 31 տարվա ցավ Չէինք էլ պատկերացնում, որ աշխարհում կարող են լինել քաղաքներ, որտեղ չկան ավերված շենքեր, հացի հերթեր, քանդված մայթեր ու փողոցներ. «Փաստ» Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար
website by Sargssyan