Իշ­խա­նու­թյուն­նե­րը զբաղ­ված են սի­զի­փո­սյան աշ­խա­տան­քով, որի ար­դյուն­քում խնդիր­ներն ավե­լի են խո­րա­նում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Եթե յուրաքանչյուր երկիր մուտք է գործում բարեփոխումների շրջափուլ, ապա տեղի են ունենում կտրուկ տեղաշարժեր, ձևավորվում է դրական փոփոխությունների օրակարգ, իսկ առանցքային նշանակություն ունեցող հարցերին արագ լուծումներ են տրվում, և այդպես երկիրն առաջ է շարժվում: 

Ներկայիս իշխանություններին հաջողվեց ժողովրդի քվեն ստանալ բարեփոխումների և տնտեսական հեղափոխության իրականացման խոստումների միջոցով, սակայն ավելի քան մեկուկես տարի անց էլ բարեփոխումների օրակարգ ձևավորված չէ: 

Դրա փոխարեն ավելի շատ հանրային օրակարգ են նետվում ոչ թե առաջընթացին միտված նախաձեռնություններ, այլ այնպիսի որոշումներ, որոնց իրականացման համար որևէ հանրային պահանջ չկա, իսկ հետո դրանք դառնում են լայն քննարկման և քննադատությունների առարկա, ու քաղաքացիների ուշադրությունը շեղվում է իրական խնդիրներից: 

Այդպիսի նախաձեռնությունների շարքում են տեղավորվում հայագիտական առարկաների դասավանդումը բուհերում ոչ պարտադիր դարձնելու, «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրերից հանելու որոշումները, ինչպես նաև ազգային արժեհամակարգը թուլացնելուն, Արցախյան ազատամարտի ու դրա հերոսների նշանակությունը նսեմացնելուն միտված քաղաքականությունը:

Իսկ որոշ առանցքային խնդիրներ, որոնք շատ լուրջ հանրային արձագանք են ստանում, կրկին ու կրկին հետաձգվում են՝ լուծում ստանալու փոխարեն մնալով օրակարգում: 

Դրանցից առաջինը վերաբերում է Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդրին, որը ամռան վերջին և աշնան ընթացքում ակտիվ քննարկումների առարկա դարձավ: 

Իշխանություններն, իհարկե, տրամադրված են հանքի շահագործման առումով և մի քանի անգամ փորձեցին դեպի հանք տանող ճանապարհը փակած ակտիվիստներին համոզել, որ բացեն այն, բայց վերջիններս այդպես էլ մնացին անդրդվելի: 

Իսկ իշխանությունը հարցին վերջնականապես լուծում տալու փոխարեն, որը ենթադրում էր վճռական քայլերի իրականացում՝ կա՛մ հանքը շահագործվում է, կա՛մ ոչ, նախընտրեց հետաձգել հարցի լուծումը՝ ըստ էության նպատակ ունենալով առաջնային գծում դիտարկել սեփական իշխանության պահպանման խնդիրը: 

Եվ բացառված չէ, որ արդեն հաջորդ տարվա գարնանը խնդիրը դարձյալ հանրային ուշադրության առարկա դառնա և նորից մեծ հուզումների տեղիք տա, ու իշխանությունը որոշում ընդունի մի անգամ ևս հետաձգել խնդրի վերջնական լուծումը՝ արդյունքում փորձելով էլի մաշել հանրային դիմադրությունը: 

Մինչդեռ իշխանությունների այսպիսի անվճռական և տատանվողական կեցվածքը բացասական է ազդում նաև երկրի տնտեսության և ներդրումային միջավայրի վրա, օրակարգային հարցերը չեն լուծվում, որպեսզի անցում կատարվի արդեն մյուս խնդիրներին: Նույնպիսի իրավիճակ է նաև Ստամբուլ յան կոնվենցիայի հարցում: 

Այդ կոնվենցիայի վավերացման որևէ անհրաժեշտություն չկար՝ մանավանդ, որ բնակչության ճնշող մեծամասնությունն այն համարում է անընդունելի, բայց իշխանությունների կողմից ներմուծվեց քննարկումների հարթակ: 

Եվ այս հարցում մեծ հանրային դիմադրության հանդիպելուց հետո արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, թե այս տարի այդ կոնվենցիան խորհրդարանում չի քննարկվի, բայց թեման դրանով չփակվեց:

 Այդ հայտարարությունը չխանգարեց, որ տեղեկություններ շրջանառվեն, թե իշխանությունները մտադրություն ունեն Ստամբուլ յան կոնվենցիան քննարկման դնել 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին: 

Այս տեղեկությունների շրջանառման արդյունքում կրկին բուռն քննադատությունների առարկա դարձավ իշխանության որդեգրած քաղաքականությունը, որից հետո իշխանությունը կրկին նահանջեց, բայց այդ կոնվենցիայի վավերացման հարցը այդպես էլ չհանվեց օրակարգից՝ չնայած «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հավաստիացումներին, թե Ստամբուլ յան կոնվենցիան, հնարավոր է, երբեք էլ չլինի ԱԺ օրակարգում: 

Եվ բացառված չէ, որ պատեհ իրավիճակում Ստամբուլ յան կոնվենցիան ծածուկ ներմուծվի ԱԺ-ի օրակարգ, որն էլ իր հերթին մեծ դժգոհության տեղիք կտա: 

Այսպիսով, իշխանությունները խուսափելով վճռական մոտեցում ցուցաբերելուց, զբաղված են սիզիփոսյան աշխատանքով, երբ անընդհատ խոսվում է իբր պրոբլեմները լուծելու մասին, սակայն այդ խնդիրներն այդպես էլ լուծում չեն ստանում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է ԵՄ բարձրաստիճան պատվիրակությանը Նիկոլ Փաշինյանը և Ստեֆ Բլոկը քննարկել են հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացման հեռանկարները Պուտինն առաջարկել է ՄԱԿ հիմնադիրների գագաթաժողով անցկացնել 26 ամյա վիրաբույժի 1000-ից ավել վիրահատությունները Այսօր ԿԲ-ն շուկայից 5 միլիոն դոլարի գնում է իրականացրել․ Նիկոլ Փաշինյան Ոստիկանությունը «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակածի հետ բանակցություններ վարելու տեսանյութ է հրապարակել Ձեր ցանածն է, դուք էլ հնձեք. Արմեն Աշոտյան Միջին տարիքի տղամարդը Կիեւյան կամրջից իրեն ցած է նետել Ներխուժած անձն ինքն իր ոտքով նստել է ոստիկանական մեքենան (տեսանյութ) Եղանակը Հայաստանում. գիշերային ձյուն Հայաստանը նպատակ ունի խորացնել ԵՄ-ի հետ հարաբերությունները. ԱԳՆ ղեկավար Կրակոցներ Էրեբունի պլազայում (լուսանկարներ) Արցախում փոքր ՀԷԿ-երի հետ կապված վիճակը մտահոգիչ է․ Գրիգորի Սահակյան ՈՒՂԻՂ․ Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը Ողբերգական վթար Ստեփանակերտում. վթարի պատճառը վարորդի առողջական վիճակի կտրուկ վատթարացումն է եղել Այսպես է լինում, երբ կովերի համար բարենպաստ պայմանների ստեղծումն ավելի ես կարևորում, քան մամուլի ազատությունը․ Աշոտյան 4 օր ոչ աշխատանքային կլինի. հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի փետրվարի 1 Չինական կորոնավիրուսը սպանել է 17 մարդու եւ անցել ԱՄՆ, Ուհան քաղաքը փակ է. վերջին նորություններ Եթե պարզվի, որ մարդկանց համար մեր առաջարկը ընդունելի չէ, ապա սպանդանոցների պահանջը կգործի այսօրվանից. Փաշինյան Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը մեկնարկում է Թել-Ավիվի Գրան Պրիում
website by Sargssyan