Մարմնի վրա հին ու նոր վերքեր ու կապտուկներ կար.մահացած զինվորի հարազատները պահանջում են հայտնաբերել հանցագործին

Հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բակում այսօր՝ դեկտեմբերի 3–ին, հավաքվել էին Արմավիրի մարզի Արտաշար գյուղի բնակիչներ, որոնք պահանջում են, որպեսզի պատկան մարմինները անհապաղ հստակ պատասխան տան, թե ինչ պայմաններում է դեկտեմբերի 2-ին Արցախի պաշտպանության բանակի մարտական դիրքերից մեկում կասկածելի հանգամանքներում մահացու հրազենային վնասվածք ստացել 21-ամյա Արթուր Աջամյանը:

Արթուր Աջամյանի հարազատները հայտնել են, որ թույլ չեն տալու իրականացնել դիահերձման աշխատանքները, քանի դեռ ապահովված չէ դիահերձման տեսագրումը:

Աջամյանի պապը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ մահվանից մեկ օր առաջ խոսել է թոռան հետ. «Ասեց՝ պապի ջան, դիրքերում եմ, ես էլ նախօրոք շնորհավորեցի ծնունդը։ Ասեցի՝ վաղը հաշվեհամարիդ գումար եմ փոխանցելու, ինձ ասաց՝ պապի, ունեմ, պետք չի։ Երեկ էլ զանգեցին,ասեցին՝ սենց դեպք է եղել»։

Նա ասաց, որ դիակի զննության ժամանակ ներկա է եղել. «Ճակատից խփել են, հետեւից փամփուշտը դուրս է եկել։ Աջ ձեռքի հատվածում կան նոր վերքեր, իսկ ձախում՝ հին վերքեր, ճակատին՝ կապտուկներ»։

Նշենք, որ Աջամյանը ծառայում էր ազգային հերոս Քյարամ Սլոյանի զորամասում, նա մահացել է հենց իր ծննդյան օրը:

Հարազատները չեն հավատում, որ իրենց որդին ինքնասպան է եղել. նրանք պահանջում են հայտնաբերել իրական հանցագործին. «Մենք գիտենք, Արթուրին էլ հետ չենք բերի: Սակայն պահանջում ենք, որպեսզի մեղավորը կամ մեղավորները օրենքի ողջ խստությամբ քրեական պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի հետագայում ոչ մի ծնող այն վիշտը չապրի, որ հիմա մենք ենք ապրում»,-ասաց հարազատներից մեկը:

Այստեղ էր նաեւ Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը, որը ողջ եզդի համայնքի կողմից դատապարտեց կատարվածը ու հույս հայտնեց, որ իրականությունը կբացահայտվի:

Ինչպես արդեն հայտնել ենք, դեկտեմբերի 2–ին, ժամը 06:50-ի սահմանում, Պաշտպանական բանակը հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել էր:

 

 

Բաղդադում սպանել են Իրաքի կառավարության հակաահաբեկչության հարցերով խորհրդականին Մխիթար Հայրապետյանն ընտրվել է Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Կորոնավիրուսը կամաց-կամաց թվերի տեսք է ստանում. առեւտրի եւ ծառայությունների ոլորտը կրճատվել է. Արա Գալոյան «Ժողովուրդ». Տեղափոխություններ Արցախից Հայաստան. ով է նոր նշանակված պաշտոնյան «Հրապարակ». ՍԴ պատմության մեջ առաջին դեպքն է, որ քվորում չապահովելու պատճառով նիստը չի կայացել Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանի բազմաթիվ հասցեներում եւ Կոտայքի մարզում Այսքան քրեական հոդված ո՞նց եք կարողանալու տանել ... Արթուր Ղազինյան «Հրապարակ». Երբ «Լուսավոր Հայաստանը» կմիանա ԲՀԿ-ի՝ ՍԴ դիմելու նախաձեռնությանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ՀՈՒԼԻՍԻ). Ալաշ­կեր­տի օպե­րա­ցիա, «Ոս­կե ծի­րան», պայ­քար՝ «Զվարթ­նո­ցի» հին շեն­քը պահ­պա­նե­լու հա­մար «Փոր­ձում ենք դժվա­րու­թյուն­նե­րը վե­րա­ծել հնա­րա­վո­րու­թյան». վե­րա­կանգ­նե­լով տա­վու­շյան ձե­ռա­գոր­ծի բազ­մա­դա­րյա ավան­դույթ­նե­րը. «Փաստ» «Ժողովուրդ». Թեժ քննարկումներ ու լեզվակռիվ՝ «Իմ քայլ»-ում. ինչու դիմակների կրման մասին աղմկահարույց նախագիծը հանվեց Հստա­կեց­վում է մար­տա­կան հեր­թա­պա­հու­թյուն իրա­կա­նաց­նող պայ­մա­նագ­րա­յին զին­ծա­ռա­յող­նե­րի կար­գա­վի­ճա­կը. «Փաստ» Երեք տարր, որ դրե­ցին առա­ջա­ցած խնդիր­նե­րի սկիզ­բը. «Փաստ» Եր՞բ Հա­յաս­տա­նում հե­տաքն­նու­թյուն կանց­կաց­վի՝ պար­զե­լու հա­մա­վա­րա­կի դեմ պայ­քա­րի «ար­դյու­նա­վե­տու­թյու­նը». «Փաստ» Սուրբ Սո­ֆի­ա­յի տա­ճա­րի թնջու­կը.ինչ­պի­սի՞ն պետք է լի­նի Հա­յաս­տա­նի ար­ձա­գան­քը. «Փաստ» «Չի կա­րե­լի լո­զունգ­նե­րով, քա­ղա­քա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րով տնտե­սու­թյուն կա­ռա­վա­րել». «Փաստ» Մոբիլիզացիան որևէ արդյունք չի տալիս. «Փաստ» Ոռոգման ջրի հարցը դարձյալ մտահոգիչ է. «Փաստ» Իս­պա­նա­կան ամոթ. «Փաստ» Տեսեք, թե ինչ է իրենից ներկայացնում կորոնավիրուսը, ինչ է անում այն մեր օրգանիզմի հետ, ինչպես պետք է խուսափենք ու հաղթենք այս չարիքին /տեսանյութ/
«Մամայի բալա». ըստ կենդանակերպի նշանի՝ որոնք են ամենաինֆանտիլ տղամարդիկ «Անհնար է մարդուն արգելել այն, ինչ նրա համար «համեղ» է…». Մանո Գրիգորյանի նուրբ կերպարը Հայտնի է մթերքը, որը հնարավորություն է տալիս դանդաղեցնել ծերացումը Մուտացիաներ, որոնք մարդկանց դարձնում են եզակի. աշխարհում չկա այնպիսի մարդ, ով չունենա մուտացիա. լուսանկարներ Գոհար Ավետիսյանը դուրս է գրվել ծննդատնից. փոքրիկին ու մայրիկին դիմավորել է երջանիկ հայրը. տեսանյութ Հորոսկոպի այս նշանը կարող է անվերադարձ այրել կամուրջները Դիանա Մխիթարյանը ցուցադրել է քիթը վիրահատությունից հետո. լուսանկար «Տոնի պակաս կա շատ, գոնե հագուստով ու գույներով տոնական դարձնենք առօրյան». Նազենի Հովհաննիսյան Կենդանակերպի 3 ամենաօրհնված նշանները, որոնց հովանավորում են Վերին ուժերը «Այո, մեզ վճարել են, վճարել են՝ իմ ու Արամի տաղանդի համար». Էմմա Պետրոսյան
website by Sargssyan