Ընդդիմադիր պատգամավորն ահազանգում է․ Կառավարությունը թվերով մանիպուլյացիա է անում

Վերջին ժամանակներս շատացել են դեպքերը, երբ փաստերը փորձում են խեղաթյուրել եւ այնպես ներկայացնել, որ ժողովուրդը սկսի ծափահարել «ձեռքբերումներին»։ Այս մասին դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ նիստում իր ելույթի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը։

Նրա խոսքերով՝ կառավարությունը հաճախ է խոսում այն մասին, որ հարկերը կնվազեն, եւ դրա շնորհիվ կբարձրանան քաղաքացիների աշխատավարձերն ու եկամուտները։ «Սակայն նրանք մշտապես մոռանում են հիշատակել մի մանրուք, իսկ, ինչպես մենք գիտենք, «սատանան մանրուքների մեջ է թաքնված»։ Եւ այս նույն մանրուքն է հանդիսանում կուտակային թոշակի համակարգը, որի փոփոխությունները կսկսեն գործել արդեն հաջորդ տարվանից։

Հետեւաբար, հայտարարություններն այն մասին, որ քաղաքացիների աշխատավարձերը կբարձրանան եկամտահարկի տոկոսդրույքների նվազման հաշվին, առասպել է, քանի որ ուժի մեջ կմտնեն կուտակային թոշակի համակարգի փոփոխությունները։ Դրան կավելանա նաեւ ինֆլյացիան, որի մասին մեզ, չգիտես ինչու, մոռանում են հիշեցնել։ Այն հիմնականում պայմանավորված է ալկոհոլային խմիչքների, բենզինի, դիզելային վառելիքի, բնական գազի եւ ծխախոտի ակցիզային հարկի սանդղակի բարձրացմամբ։ 2020թ․, ԵՏՄ պայմանագրի հետ կապված, կաճեն նաեւ որոշ սննդամթերքների գները, ինչպիսին են՝ միսը, կարագը, դեղամիջոցները, հացահատիկը։ Եւ այս ամենի ֆոնին առաջարկվում է ներդնել բնակչության ապահովագրման ընդհանուր համակարգ, ինչը կհանգեցնի հարկերի եւս 60 տոկոսով բարձրացման»,- պարզաբանեց Գորգիսյանը։

Ընդ որում, ինչպես նշեց պատգամավորը, դա որեւէ կերպ չի կարելի անվանել ապահովագրություն, որպես այդպիսին, քանի որ տվյալ դեպքում կստեղծվի պետական հիմնադրամ, որը փաստորեն զրկված կլինի որեւէ վերահսկողությունից, կհայտնվի մենաշնորհային վիճակում։ Գորգիսյանը չբացառեց նաեւ տարատեսակ կոռուպցիոն սխեմաների առաջացման հնարավորությունը։

 

 

Հրդեհ՝ Երևանի բնակարաններից մեկում. փրկարարները դուրս են բերել ներսում գտնվող երեխաներին Ողբերգական դեպք Երեւանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական աղջնակ է մահացել Խոշոր հրդեհ Ազատան գյուղում. այրվել է անասնագոմը, այդ թվում 250 հակ անասնակեր Խոշոր վթար Նոր Նորքում. ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Mercedes-ը (ֆոտո) Գյումրին այսօր կա եւ ապրում է նաեւ կանանց շնորհիվ. Արմեն Սարգսյանը՝ գյումրեցի գործարար կանանց հետ Որքան գումար է հատկացրել Երեւանի վարչական շրջաններից յուրաքանչյուրը՝ Ամանորի կորպորատիվ միջոցառման համար Թող մի անգամ վարչապետը գնա սպանված զինվորի տուն, և նա երբեք չի մոռանա. Ժաննա Ալեքսանյան «Լուսավոր Հայաստանը» դեմ է քվեարկել 2020-ի բյուջեին, ոչ թե աղետի գոտու վերականգնման նախագծին. Անի Սամսոնյան Դավիթ Տոնոյանն այցելել է զինվորական հոսպիտալ (ֆոտո) «Մի՛ բզբզացեք».Ռոստոմյանն արձագանքել է Օլիմպավանի վերաբերյալ ապատեղեկատվությանը Վթար Երեւանում. Nissan March-ը բախվել է ծառին եւ գազատար խողովակին. կա 4 վիրավոր Նախագահը Գյումրիում այցելել է դեկտեմբերի 7-ին ծնված նորածիններին (ֆոտո) Եղանակը Հայաստանում.ջերմաստիճանը բարձրանում է Լոռեցյանը, նրա վարորդն ու ակումբի նախագահը կալանավորվել են. նրանց մեղադրանք է առաջադրվել «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ, որի մեջ 4000 դոլար է եղել (ֆոտո) Գյումրիում դեկտեմբերի 7-ին լույս աշխարհ եկած նորածինների ծնողները նվերներ են ստացել ՀՀ նախագահից «Կարճ ասած հիմա ստեղ կլնեն՝ հողը կստանան».Փաշինյանը` ապրիլյանի մասնակիցների պապիկին Երեկ կյանքից հեռացել է իմ կյանքի ամենակարևոր մարդկանցից մեկը. Արայիկ Հարությունյան Երևանում թալանել են Ազգային ժողովի պատգամավորի Toyota-ն Փաշինյանը գյուղացուն առաջարկեց վերականգնել Колхоз-ները (տեսանյութ)
website by Sargssyan