Գրավիչ. Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը
LifestyleԵրգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երգչուհին, որը միշտ առանձնանում է ոճային կերպարներով, վանդակավոր հագուստ է կրում։ Աստղիկ Սաֆարյանը նախապատվություն է տվել պարզ սանրվածքիւն եւ արտահայտիչ շպարին. ընդգծված են շուրթերն ու աչքերը։ Երգչուհին սեւ-սպիտակ լուսանկարը չի մեկնաբանել։
Ավելի վաղ երգչուհին ներկայացրել էր շքեղ ու բեմական կերպարը։ Նա վարդագույն զգեստ էր կրում, որը բաց է ուսի հատվածում։ Երեկոյան կերպարն ամբողջացրել էր զգեստի գույնի շրթներկը։ Աստղիկի ձեռքին վարդերի գեղեցիկ փունջ էր։