Ովքե՞ր են ՀՖՖ նախագահի թեկնածուները, ի՞նչ ճանապարհ են անցել և ո՞վ է ամենահավանական թեկնածուն

Դեկտեմբերի 2-ին` Երևանի ժամանակով ժամը 18:00-ին, ավարտվեց Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահի թեկնածուների գրանցման ժամկետը: Այս ընթացքում ՀՖՖ-ն պետք է ստուգի նախագահի և ՀՖՖ Գործադիր Կոմիտեի թեկնածուների ներկայացրած փաթեթները: Դեկտեմբերի 6-ին ուղիղ եթերով պաշտոնապես կհրապարակվեն բոլորի անունները: Ըստ նախնական տեղեկությունների՝ ՀՖՖ նախագահի թեկնածուները չորսն են: Նրանից 3-ը բացահայտ հայտարարել են իրենց առաջադրման մասին: Նրանք են ԽՍՀՄ տարիների մեր ճանաչված
ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը, Լոռի ՖԱ սեփականատեր Թովմաս Գրիգորյանը և ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը: Նրանք տարբեր հարթակներում արդեն հայտարարել են իրենց ցանկությունների մասին:

Ինչպես տեսնում ենք, այս անգամ այսօրվա իշխանությունները քաղաքական թեկնածու չցանկացան տեսնել ՀՖՖ նախագահի պաշտոնում և այդ պատճառով էլ դաշտը մնաց ֆուտբոլային կենսագրություն ունեցող մարդկանց՝ որոշ վերապահումներով: Մյուս թեկնածուն էլ Արսեն Աղաջանյանն է. ֆուտբոլային աշխարհը դժվար թե ճանաչի նման
անուն ազգանունով մարդու:

Դեկտեմբերի 6-ին մեր հանրությունը կիմանա ՀՖՖ նախագահի թեկնածուների պաշտոնապես հաստատված անունները: Հանրությունը սպասում է նրանց ծրագրերին, կառավարման ռազմավարության տեսլականներին, ով ինչ կադրային քաղաքականություն կվարի:

Փորձենք շատ կարճ էքսկուրս անցկացնել թեկնածուների ֆուտբոլային փորձի, ձեռքբերումների և որոշ տեսլականների վերաբերյալ:

Խորեն Հովհաննիսյան – Անկասկած ֆուտբոլային անձնավորություն է: Խորհրդային տարիներին նրա խաղով հիացել են մեր ֆուտբոլասերները: Խորիկը խաղացել է ԽՍՀՄ հավաքականում: Կարիերայի ավարտից հետո Հովհաննիսյանը
հնարավորություն է ունեցել գլխավորելու ՀՀ ազգային հավաքականը, բայց կառավարման փորձ, այնուամենայնիվ, չունի:

Թովմաս Գրիգորյան – ՀՖՖ Գործադիր Կոմիտեի երկարամյա անդամ է, հաջողակ բիզնեսմեն: 2017 թվականից իր հիմնադրած «Լոռի» ակումբը հանդես է գալիս ՀՀ առաջնություններում: 2018 թվին այն դարձել է ՀՀ առաջին լիգալի չեմպիոն, 2019 թվականին դուրս է եկել ՀՀ գավաթի եզրափակիչ, բացի այդ, այս պահի դրությամբ ՀՀ
առաջնության Ձմեռային չեմպիոնն է: Դատելով ֆուտբոլային կենսագրական տվյալններից՝ ֆուտբոլային մենեջմենթից լավատեղյակ է և ունի կառավարչական լուրջ ջիղ, ինչը շատ կարևոր է ՀՖՖ-ն կառավարելու համար:
Այստեղ կա խնդիր, Գրիգորյանը ակումբի սեփականատեր է, բայց խոստացել է վաճառել ակումբը ՀՖՖ նախագահ ընտրվելուց հետո: Կպահի նա իր խոստումը՝ ցույց կտա ժամանակը:

Արմեն Մելիքբեկյան – Մելիքբեկյանը լրագրող է եղել, աշխատել է որպես ֆուտբոլային մեկնաբան: Վարել է նաև ֆուտբոլային վերլուծական հաղորդումներ: Բնականաբար, ֆուտբոլ խաղից լավ հասկանում է: Կարելի է ասել, որ ուղղամիտ է՝ ինչ մտածում անմիջապես ասում է, նրան է պատկանում «ֆինները ներքևից խաղալ չգիտեն»
հանրահայտ միտքը: 1,5 տարի է, ինչ հանդիսանում է ՀՖՖ Գլխավոր քարտուղար: Այս պաշտոնում, շատերի կարծիքով, նա ձախողել է և շատերի կողմից չի ընդունվում:

Արսեն Աղաջանյան – Առայժմ անհասկանալի է, թե ով է նա ֆուտբոլային աշխարհում: Խոսակցություններ կան, որ վերջինս վայելում է ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի հովանավորչությունը: Արդյոք ՀՖՖ-ն կհաստատի նրա թեկնածությունը՝ դժվար է ասել, քանի որ ՀՖՖ գործող կանոնադրությամբ՝ թեկնածուն պետք է առնվազն 2
տարի ֆուտբոլային պաշտոնյա հանդիսանա:

Այս վերլուծությունների արդյունքում կարելի է եզրակացնել, որ Թովմաս Գրիգորյանը ՀՖՖ նախագահի գլխավոր հավակնորդն է:

Հունաստանը կվճարի հիվանդ զբոսաշրջիկների ծախսերը Մարդու իրավունքների ՄԱԿ գերագույն հանձնակատարը դատապարտել է «կառուցողական ռասիզմը» ԱՄՆ-ում «Տղաներ և աղջիկներ, ձեր գնացքը դեռ չեկած գնացել է...». Արսեն Թորոսյան Վթարի հետևանքով 1 զինծառայող մահացել է, ևս 6-ը՝ հոսպիտալացվել են. հարուցվել է քրգործ․ ՔԿ Վարչապետի և նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է. խոսնակ Չիլիում տեղի է ունեցել 6,9 բալ ուժգնությամբ երկրաշարժ Գյումրիում 56-ամյա տղամարդուն դուրս են բերել հողաշերտի տակից. նա մահացել է Լուկաշենկոն ցրել է կառավարությունը «Ձեզ, իհարկե, շատ բան չի սպառնում, իսկ ձեր տատիկ-պապիկներին...». Փաշինյանը լուսանկար է հրապարակել 2020 թ. ՀՀ-ում ավելի քիչ մահ է գրանցվել՝ առաջին 6 ամիսների տվյալներով, քան՝ 2019-ին. վարչապետ Ոստիկանությունը՝ կորոնավիրուսից մահացածների տվյալների արտահոսքի մասին․ հարուցվել է քրգործ Հնարավոր է՝ Google-ին 5 մլրդ դոլարով տուգանեն տվյալների ապօրինի հավաքման համար Դավթաշենի փոստի աշխատակիցները ստիպված են եղել ոստիկաններ հրավիրել կարգ ու կանոն հաստատելու համար․ Հակոբ Արշակյան Մահացել է ԱԺ նախկին նախագահ, Բելառուսում ՀՀ նախկին դեսպան Արմեն Խաչատրյանը Սևանը փակ կմնա մինչև հունիսի 10-ը. Պարետի նոր որոշումը Արցախում զինվորական «Ուրալ» է շրջվել․ 1 զինվոր մահացել է, 4-ը՝ վնասվածքներ ստացել «Հանրաքվեի մասին» օրենքն ամբողջությամբ ընդունվեց Կենտրոնական բանկի նախագահը միջոցներ է ձեռնարկում, որ բանկերը հավելյալ աշխատակազմ ներգրավեն. Մարուքյան Հայաստանում Պարետատուն, Առողջապահության նախարարություն գոյություն չունեն, այդ ամենը մեկ անձ է ղեկավարում և պատասխանատուն էլ մեկ անձ է. Երվանդ Վարոսյան Չկա ոլորտ, որտեղ մենք ձախողում չունեցանք․ սա շատ վատ իմիջ է ՀՀ-ի համար․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
website by Sargssyan