«Փյունիկ» ՖԱ-ն առաջադրել է Արսեն Աղաջանյանի թեկնածությունը

Հարգելի ֆուտբոլասերներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններում «Փյունիկ» ՖԱ-ն առաջադրել է Արսեն Աղաջանյանի թեկնածությունը:

Fcpyunik.am կայքը ներկայացրել է, թե ինչու է իրենց ընտրությունը կանգ առել հենց պարոն Աղաջանյանի վրա:

«ՀՖՖ նոր նախագահը չպետք է կապ ունենա Հայաստանի առաջնության որևէ ակումբի հետ: Բացի այդ, մենք շեշտադրում ենք նաև այն փաստը, որ նոր նախագահը պետք է լինի ֆուտբոլին նվիրյալ մարդ, որը կցանկանա հիմնովին փոփոխություններ կատարել հայկական ֆուտբոլում, և անի ամեն բան այն առողջացնելու համար:

«Փյունիկ» ՖԱ-ի կարծիքով Արսեն Աղաջանյանը լիովին համապատասխանում է այդ բոլոր չափանիշներին: Նա խոշոր գործարար է, երկար տարիներ ապրել է Ռուսաստանում և Կիպրոսում, համակարգային փոփոխություններ է կատարել այն բոլոր ոլորտներում, որոնք ղեկավարել է, հեղինակություն է վայելում մի շարք երկրների գործարար շրջանակներում: Տասնյակ կրթական, սոցիալական և սպորտային նախագծեր է իրականացրել և իրականացնում Հայաստանում, կամ մասնակից է այդպիսի նախագծերի:

Պարոն Աղաջանյանը պատմական գիտությունների դոկտոր է, հեղինակավոր կինոփառատոններում մրցանակ ստացած գեղարվեստական ֆիլմերի ռեժիսոր և սցենարիստ:

Այս տարիների ընթացքում Արսեն Աղաջանյանը մշտապես ֆինանսական օգնություն է ցուցաբերել իր հայրենիքին, ֆինանսավորել է Հայաստանում գործող մանկապատանեկան թիմերին՝ մասնավորապես, մոտ 8 տարի հովանավորել է «Ծաղկունքի բաց դպրոց» հիմնադրամի ֆոտբոլային թիմը (ֆուտբոլային դաշտի ստեղծում, մարզչի աշխատավարձ, մարզազգեստ, այլ պարագաներ):

Տարիներ շարունակ Ա. Աղաջանյանը նպաստել է ֆուտբոլի զարգացմանը հայկական գաղթօջախներում: Հանդիսանում է Կիպրոսի «Արարատ» ֆուտբոլային ակումբի հիմնադիրը և հովանավորը, ինչպես նաև Ռուսաստանի տարբեր մարզերում գործող մանկապատանեկան հայկական ֆուտբոլային ակումբների բարեկամն ու հովանավորը:

Տարիներ առաջ Արսեն Աղաջանյանը ցանկանում էր ֆուտբոլային ակումբ հիմնել նաև Հայաստանում, սակայն այն տարիների ֆուտբոլային իրականությունը նպաստավոր չէր այդ նախագիծն իրականացնելու համար:

Ամիսներ առաջ Արսեն Աղաջանյանն իր մեծ ընտանիքի հետ միասին վերադարձավ Հայաստան, մշտական բնակություն հաստատելու հայրենիքում և ավելի մեծ եռանդով շարունակեց իրականացնել հանրօգուտ նախագծերը:

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբն Արսեն Աղաջանյանի մեջ տեսնում է ՀՖՖ նախագահի անկախ, նորարար գաղափարներով լի, ազնիվ, աշխատասեր և, ուրեմն արժանի թեկնածու: Մենք հավատում ենք, որ նոր էջից և նոր մարդկանցով գրվող պատմությունը կլինի նաև հայկական ֆուտբոլի վերելքը»:

 
«Ռոմա»-ն նոր ֆուտբոլիստ ունի Թունավորման նախանշաններով Ճամբարակի ԲԿ է տեղափոխվել 11 քաղաքացի Ոչ մի քաղաքական հարցի չեմ պատասխանելու. Սասուն Միքայելյան Մենք ուժեղ էինք երեկ, ուժեղ ենք այսօր, էլ ավելի ուժեղ ենք լինելու վաղը. Արթուր Վանեցյան Այսօր «Մարտակերտի փրկիչ»-ը կդառնար 30 տարեկան (տեսանյութ) ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի կազմավորման 28-ամյակի առթիվ Սահմանին կանգնած մեր տղերքին անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ. Արգամ Աբրահամյան «Մենք ունենք բոլոր անհրաժեշտ հնարավորություններն ու ռեսուրսները կորոնավիրուսին հաղթելու համար». Չինաստանի ԱԳՆ Վարչապետը հրապարակել է զինծառայողների ամսական վարձատրության բարձրացման ցուցանիշները Հայկական բանակն առավել քան ուժեղ է լինելու. Դավիթ Տոնոյան «Թող Աստված պահապան լինի մեր հայրենյաց պաշտպաններին, թող նրանց բազուկն անհաղթ լինի, կամքն՝ անկոտրում». Բակո Սահակյան «Փաշինյանն էլ իմ սենյակում սուրճ է խմել, հիմա ինչ, շողոքորթե՞լ եմ իրեն». Շարմազանով Թող մեր ժողովրդի հաղթանակները լինեն նաեւ տնտեսության, գիտության, մշակույթի, դիվանագիտության ոլորտներում. Սեյրան Օհանյան Հունվարի 28-ին Հայաստանը նշում է Ազգային բանակի օրը Հայոց բանակի տոնը մեր ողջ ժողովրդի տոնն է` յուրաքանչյուր ընտանիքի եւ յուրաքանչյուր անձի. Գարեգին Բ Շնորհավո՛ր տոնդ, Հայոց փառապանծ, հաղթանակած բանակ․ Փաշինյան Ղազախստանի մայրաքաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել Պարգեւատրման արարողություն Բաղրամյան 26–ում Լայն թափով շարունակվել են նորագույն սպառազինության եւ ռազմական տեխնիկայի համալրման միջոցառումները. Արտակ Դավթյան Ավտոմեքենաների ժամանակավոր հաշվառման վկայագրերն արդեն կարելի է փոխարինել պլաստիկ տեսքի քարտերով. ՃՈ
website by Sargssyan