Վիեննական աթոռներ. պարզ, թեթև, գեղեցիկ

Բոլորն են սիրում գեղեցիկ և հարմարավետ կահույք: 

Եվ նման կահույքի տեսակներից մեկը ամենահայտնի և սիրված վիեննական աթոռն է: Դրա առանձնահատկությունն այն է, որ պատրաստվում է հաճարի ճկված փայտանյութից: Այս տեխնոլոգիան հորինել է ավստրիացի ատաղձագործ Մայքլ Թոնեթը 19-րդ դարի կեսերին: Առաջին անգամ վիեննական ավանդական աթոռների արտադրություն սկսել է իրականացնել Թոնեթ եղբայրների գործարանը: 

Բացի այդ, նրանք դիզայներական կահույքի զանգվածային արտադրության պատմության մեջ դարձել են առաջամարտիկներ: Աթոռներն իրենց համբավը ձեռք են բերել շնորհիվ բացառիկ արտաքին գեղեցիկ տեսքի, պարզության և թեթևության, ինչպես նաև համեմատաբար էժան գնի պատճառով: 

Այս հատկությունները հայտնվել են Թոնեթ եղբայրների աշխատանքի շնորհիվ, որոնք աթոռի մաս հանդիսացող փայտանյութի ճկման նոր մեթոդ են հորինել: 

Եթե նախկինում փայտը ճկելու համար օգտագործվել է գոլորշի, ապա եղբայրները դրանք պատրաստել են սոսնձման եղանակով: 

Այդ տեխնոլոգիայի շնորհիվ աթոռի պատրաստման համար պահանջվել է շատ ավելի քիչ փայտ, որն էլ ազդել է պատրաստի արտադրանքի գնի և քաշի վրա: 

Առաջին անգամ վիեննական աթոռներ սկսել են օգտագործել Վիեննայի սրճարաններում և ռեստորաններում, քանի որ այդ հաստատություններին պետք էին մեծ քանակի աթոռներ՝ գեղեցիկ ու էժան: 

Սա էլ նպաստել է կահույքի այդ տեսակի մասսայականացմանը: Աթոռների արտադրության տեխնոլոգիայի կատարելագործմանը զուգընթաց սկսել են արտադրվել աթոռների բազմաթիվ մոդելներ: 1859 թվականին հայտնվել է N 14 բացառիկ մոդելը, որը վիեննական աթոռների պատմության մեջ համարվում է դասական մոդել: 

Այդ մոդելը բաղկացած է վեց տարրերից և 10 պտուտակներից, որոնք պետք են հավաքման համար: Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը արտադրվել է 50 միլիոն հատ N 14 աթոռ: 

Աթոռները պատվիրատուներին առաքվել են հարթ փաթեթավորմամբ, քանդված վիճակում, ինչն իր հերթին ազդել է դրանց տեղափոխման հարմարավետության և էժանության վրա: 

Հավանաբար հավաքվող կահույքի վաճառքի գաղափարը, որը հեշտ է տեղափոխել և հավաքել տանը, հանրահայտ IKEA ընկերության հիմնադիր Ինգվար Կամպրադի մոտ առաջացել է այն բանից հետո, երբ նա տեսել է վիեննական աթոռների հսկայական ժողովրդականությունը: Խորհրդային Միությունում վիեննական աթոռի պատմությունը կրկնվել է, և դրանք սկզբից օգտագործվել են ռեստորաններում և սրճարաններում: 

Դրանց հսկայական քանակ ներկրվել է դեռևս ցարական Ռուսաստանի ժամանակ, և անգամ 1917 թվականին Tonet ընկերության ներկայացուցչության փակվելուց հետո էլ այդ աթոռները չեն անհետացել մարդկանց տներից, և մինչ օրս էլ կարելի է հանդիպել դրանց: 

Ներկայումս վիեննական աթոռները պատրաստված են նաև թեթև ալ յումինից, իսկ նստատեղերը՝ կաշվի փոխարինիչներից: 

Չնայած դրան, այդ աթոռները ևս հանրաճանաչ են և մեծ պահանջարկ ունեն, քանի որ օգտագործվում են գրասենյակներում, ռեստորաններում և հանրային այլ վայրերում:

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

Ղազախստանի մայրաքաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել Պարգեւատրման արարողություն Բաղրամյան 26–ում Լայն թափով շարունակվել են նորագույն սպառազինության եւ ռազմական տեխնիկայի համալրման միջոցառումները. Արտակ Դավթյան Ավտոմեքենաների ժամանակավոր հաշվառման վկայագրերն արդեն կարելի է փոխարինել պլաստիկ տեսքի քարտերով. ՃՈ 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում Նախագահը Բանակի օրվա առթիվ պարգևատրել է մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների Որոշվեց. Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր է դնում (վիդեո) Շատ լավ լուրեր ունենք տնտեսության վերաբերյալ․ Փաշինյան «Արմենիան Արմ»-ի նախաձեռնությամբ՝ ՀՀ ԶՈՒ-ի կազմավորման 28-ամյակին նվիրված համերգներ տեղի կունենան Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է. նա դարձավ 81 տարեկան (տեսանյութ) ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի եւ մանրուքների կարեւորության մասին․ Փաշինյան․ ՈՒՂԻՂ Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկություն չկա. ԱԳՆ Հունվարի 29-31-ին գիշերները այսօրվա հետ համեմատ աստիճանաբար տաքանում են մոտ 8-10 աստիճանով. Սուրենյան Նավթի համաշխարհային գները նվազում են Հովհաննես Համբարձումյանը դարձել է գոլի հեղինակ Ի՞նչ է արվում Հայաստանում կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է. Սյունիքի մարզում մերկասառույց է Նիկոլ Փաշինյանը նոր փաստ է հրապարակել Չինաստանում թոքաբորբի համաճարակի պատճառով ամանորյա տոները երկրարացրել են մինչեւ փետրվարի 2-ը Մահացել է անվանի բասկետբոլիստ Կոբի Բրայանտը
website by Sargssyan