Փաշինյանը ԱԱԾ եւ Ոստիկանության ղեկավարների պաշտոնների քաղաքականացման խնդրի մասին
ՔաղաքականՄենք հասկանում ենք մեր գործընկերների առաջարկությունը, եւ անգամ առաջին ընթերցմամբ «Իմ քայլը» խմբակցությունը «կողմ» է քվեարկել, բայց այստեղ, քննարկումների փուլում, մենք բախվել ենք կոնկրետ խնդրի։
Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նիստում դեկտեմբերի 4-ին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանի հարցին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի եւ Ոստիկանության պետի պաշտոնների քաղաքականացման մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկած օրինագծի առիթով։
Խնդիրն այս համակարգում, նրա խոսքով, այն է, որ կառավարությունը կամ ստիպված է ընդհատել ոստիկանության եւ ԱԱԾ աշխատակիցների զինվորական կարիերան այն դեպքերում, երբ նրանք դառնում են ոստիկանության ու ԱԱԾ պետերի տեղակալներ կամ պետեր, կամ, երբ կառավարությունում պետք է շնորհեն գնդապետի կամ գեներալի կոչում ոստիկանության պետին ու նրա տեղակալին։ «Ինչպես տեսնում եք, սա միանգամայն կոնկրետ պատճառ է»,- նշել է Փաշինյանը։
Միեւնույն ժամանակ, վարչապետը նշեց, որ ցանկացած պարագայում նրանք կիսում են մտահոգությունները եւ համաձայն են աշխատել, որպեսզի գտնվի լուծում առանց որեւէ «դեֆորմացիայի»։