Yerevan, 27.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Քաղաքական հետապնդում է. Սերժ Սարգսյանի փաստաբան

Politics

Երրորդ նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանը  tert.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ Սերժ Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչում, ունի շատ հիմնավոր կարծիք՝ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է տեղի ունենում։

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին նախագահ  Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ը կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակություն:

Փաստաբանի խոսքով՝ հարցաքննությունն ավարտվելուց հետո կատարվել է առերես հարցաքննություն այս քրեական գործով անցնող և մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձի հետ: Առերեսումն ավարտվել է 16:10-ին:

«Ժամը 16:12 րոպեին քննիչը սեղանից շրջեց փաստաթղթեր, որոնք վերնագրված էին որպես մեղադրյալ ներգրավվելու  մասին որոշում: Սա առնվազն կախարդանք կարող է լինել այն իմաստով, որ 6 թերթից կազմված որոշումը քննիչը կարող էր իմ, իմ գործընկերոջ և պարոն նախագահի ներկայությամբ 2 րոպեում կազմել, տպել և ներկայացնել: Քրեական դատավարության մասին օրենսգիրքն ասում է՝ անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը բավարար ապացույցների համակցությունն է: Սա ուղիղ ցույց է տալիս, որ պարոն Սարգսյանի հարցաքննությունը, առերեսումը վարույթն իրականացնող մարմնի համար կոպեկի արժեք ի սկզբանե չունեին: Որոշումն արդեն ընդունված էր: Մենք համոզմունք ունենք, որ որոշումը չէր ընդունվել ՀՔԾ շենքում:  Այս որոշումն արդեն ընդունված, կայացված  և ձեւակերպված էր»,- ասել է երրորդ նախագահի փաստաբանը:

Նա նաև հավելել է, որ պատրաստվում են նախագահի անձեռնմխելիության ինստիտուտը չհաղթահարելու պայմաններում  որպես մեղադրյալ ներգրավելու խափանման միջոց կիրառելու փաստը բողոքարկել գլխավոր դատախազին և պահանջելու են «վերացնել  անհիմն որոշումը»:

Ըստ փաստաբանի՝  մեղադրանքի օրինականության կամ  հիմնավորվածության կասկածներն  ակնհայտ են անգամ այն մարդկանց համար, որոնք քրեադատավարական պրոցեսներին երբևէ մասնակից չեն եղել կամ որոշակի տեղեկություններ չունեն, թե ինչպես են ընթանում այս քրեադատավարական պրոցեսները, միայն այսքանը բավարար է գնահատելու, որ պարոն Սարգսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում»,- ասել է Ամրամ Մակինյանը:

Ըստ նրա՝  առերեսում եղել է մեկ անձի հետ, և այդ անձի մոտ  այնպիսի ջղաձիգ և շփոթված վիճակ էր, որ անգամ Ա4 ֆորմատի թղթի վրա ստորագրելու ժամանակ մեծ լարում էր պահանջվում,  որ ճիշտ տեղում ստորագրի:

«Այդ անձի հուզական վիճակն ինձ համար բավականին հարցեր է առաջացրել. ինչո՞ւ է անձն այդ աստիճան հուզված և լարված: Ես այս հարցերի պատասխանը գտնելու համար օրենքով սահմանված և չարգելված իմ գործառույթներն ամբողջ ծավալով իրականացնելու եմ»,- ասել է  Մակինյանը:

tert.am-ի դիտարկմանը, որ նախքան լուրը կտարածվեր, որ Սերժ Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավված, սոցիալական ցանցերում արդեն պտտվում էր նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի լուսանկարը, և տեղեկություն էր տարածվել, որ նախկին նախարարն իրեն փրկելու համար է Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տվել և հարցին, թե արդյո՞ք անձը, ում հետ առերեսում է տեղի ունեցել, Սերգո Կարապետյանն է, փաստաբանը չի հաստատել.

«Նախաքննության գաղտնիքից ելնելով չեմ կարող այդ անձի անուն ազգանունը  հնչեցնել: Ես չեմ ցանկանում Ձեր հարցին պատասխանել, սակայն կա մի բայց.  անկախ նրանից թե ով ում հետ է առերեսվում, անկախ նրանից, թե ինչ հանգամանքներ են, եթե անձի ցուցմունքներն արժանահավատ են, եթե անձը գտնում է, որ ինքը ճիշտ ցուցմունք է տալիս, չեմ կարծում, որ անձի մոտ այդպիսի լարվածություն առաջանար, այդպիսի ջղային շարժումներ և շփոթվածություն լինեին»:

Ամրամ Մակինյանը ներկայացրել է եւս մի քանի փաստ: Ըստ նրա՝ անցած ուրբաթ ՀՔԾ-ն Սերժ Սարգսյանին որպես վկա  հարցաքննության կանչելու ծանուցագիր էր ուղարկել՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 13։30-ին ներկայանալու համար:

«Շատ հստակ նշվել է անձի դատավարական կարգավիճակը, որը պայմանավորված է նրանով, որ օրենսդիրը պարտադրում է քննիչին անձին հարցաքննության կանչելուց առաջ ֆիքսել դատավարական կարգավիճակը»,- ասել է Մակինյանը: Մինչդեռ, երբ Սերժ Սարգսյանը ներկայացել է հարցաքննության, քննիչն այդ ժամանակ տեղեկացրել է, որ կասկածանքի շուրջ է հարցաքննվելու:

«Երբ այդ փաստը մեզ հայտնեցին, շատ լուրջ իրավական խնդիր առաջացավ: Քանի որ Սերժ Սարգսյանին հարցեր պիտի ուղղվեին իր պաշտոնավարման ժամանակահատվածում  պաշտոնական դիրքի բերումով կատարված որոշակի գործողությունների վերաբերյալ:  ՀՀ Սահմանադրության 2005 և 2015 թվականի փոփոխությունները ՀՀ նախագահին օժտում են անձեռնմխելիությամբ: Այդ իրավիճակում վարույթ իրականացնող մարմնի մոտ պետք է հարց առաջանար՝ հաղթահարվե՞լ է արդյոք նախագահի անձեռնմխելիությունը, թե ոչ»,- ասել է փաստաբանը:

Նրա խոսքով՝ իրենք անմիջապես համապատասխան առարկություն են ներկայացրել, որ նախագահն օժտված է անձեռնմխելիությամբ, սակայն դա ոչինչ չի փոխել վարույթն  իրականացնող մարմնի գործողություններում և շարունակվել է հարցաքննությունը կասկածյալի կարգավիճակում:

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia