ՆԱՏՕ առաջատար անդամ պետությունները հստակ հասկացրել են, որ իրենք միասնական են. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ առաջատար անդամ երկրները հասկանալ են տվել, որ իրենք միասնական են։ «Մենք միասին ենք՝  մեկը բոլորի եւ բոլորը՝ մեկի համար»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ նշելով, որ «մեր հավատարմությունը 5-րդ հոդվածին, կոլեկտիվ պաշտպանությունը, երկաթի պես ամուր է»։

Նրա խոսքով՝ այսօր առաջնորդ երկրները պարտավորվել են ապահովել հեռահաղորդակցային ենթակառուցվածքի անվտանգությունը, այդ թվում 5G ցանցերի։ «Մենք համաձայնել ենք հենվել միայն անվտանգ եւ կայուն համակարգերի վրա»։ Նա նաեւ նշել է, որ տեղի է ունեցել առարկայական բանավեճ Ռուսաստանի եւ սպառազինությունների հանդեպ ապագա վերահսկողության մասին։ «Մենք հավատարիմ ենք ուժեղ զսպմանն ու պաշտպանությանը՝ մնալով բաց Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության համար։ ՆԱՏՕ-ն պաշտպանական եւ համակարգված ձեւով արձագանքում է Ռուսաստանի կողմից միջին հեռահարության հրթիռների տեղակայմանը, որոնք կարող են միջուկային մարտագլխիկներ կրել։ Եվ մենք առաջվա պես հավատարիմ ենք սպառազինությունների արդյունավետ վերահսկման գաղափարին, զինաթափմանը եւ զենքի չտարածմանը»,- նշել է նա։

ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը նշել է, որ համաշխարհային առաջնորդներն առաջին անգամ անդրադարձել են Չինաստանին՝ որպես խնդրի, ինչպես նաեւ հնարավորությունների, որոնք նա ստեղծում է։ «Առաջնորդները համաձայնել են, որ մենք պետք է միասին լուծենք այդ խնդիրը որպես դաշինք։ Եվ որ մենք պետք է գտնենք Չինաստանին սպառազինությունների վերահսկման միջոցառումներին մասնակցել հարկադրելու միջոցներ»։

+18185464601 հեռախոսահամարից հաղորդագրություններ են ուղարկվում հայ հանրությանը՝ նպատակ ունենալով ստեղծել խուճապային տրամադրություններ․ ԱԱԾ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, թե իբր ադրբեջանական բանակը գրավել է 6 բնակավայր, իրականությանը չի համապատասխանում Կոչ ենք անում կամավոր դոնորության. ԱՆ Արցախում քաղաքացիական բնակչության շրջանում առկա է հաստատված 2 զոհ ու տասնյակ վիրավոր (լուսանկարներ) «Լավրովն ինտենսիվ շփումներ է ունենում ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակի հարցով». Զախարովա Ադրբեջանցիները խուճապահար փախչում են (տեսանյութ) Պաշտոնական. Ստեփանակերտը հերքում է 10 զոհերի մասին տեղեկությունը Լևոն Արոնյանը դուրս մնաց Banter Series Final առցանց մրցաշարից Սամվել Բաբայանը կոչ է անում տղամարդկանց հավաքվել զինկոմիսարիատներում Եղել են հարվածներ նաև Վարդենիսի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ) «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը Նենգ թշնամու կողմից պարտադրված պայքարում այլևս յուրաքանչյուրս մեր հայրենիքի պաշտպանն ենք. Արմեն Աշոտյան Այսօր իրավունքի ուժով կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ Ադրբեջանական հերթական սանձարձակությանը պետք է պատասխանել համախմբվածությամբ, ամուր ոգով և տոկունությամբ Հայաստանում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարվեց Ալիևը հաստատել է Ադրբեջանի բնակչության և զինվորականների շրջանում զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը Ադրբեջանի կողմից ագրեսիան նախապես պլանավորված է եղել. Նիկոլ Փաշինյան Զարհուրելի սպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է 86-ամյա կնոջ՝ բազմաթիվ բռնության հետքերով դին «Հայոց Արծիվներ» մարտական ջոկատը պատրաստ է մեկնել առաջնագիծ Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են քաղաքացիական բնակչությանը և կրակել են մեծ տրամաչափի զենքերով (տեսանյութ)
website by Sargssyan