Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համատեղ աշխատանքը կշարունակեն հաջորդ տարվա սկզբին

Դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ եւ մասնակցությամբ:

ԱԳ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին հրադադարի ամրապնդման, վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման, ինչպես նաեւ հաջորդ տարվա սկզբին համատեղ աշխատանքը շարունակելու ծրագրերը։

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածությունների շրջանակում արձանագրված համեստ արդյունքը՝ Հայաստանի, Արցախից եւ Ադրբեջանից լրագրողների փոխանակման ծրագրի իրականացման միջոցով։ Դիտարկվեց այդ համատեքստում լրագրողների, հասարակությունների միջեւ նմանօրինակ ուղիղ ներգրավվածության շարունակման հնարավորությունը: Միաժամանակ ընդգծվեցին վստահության ամրապնդման այլ միջոցառումների ներդրման կարեւորությունը:

Անդրադառնալով նախօրեին Արցախի ԱԳ նախարարի հետ Երեւանում ունեցած հանդիպմանը՝ նախարար Մնացականյանը եւս մեկ անգամ ընդգծեց Արցախի իշխանությունների ուղիղ նեգրավման անհրաժեշտությունը, հատկապես կարգավորման բովանդակային հարցերի շուրջ:

Փաշինյանն այսօր երեկոյան երկրորդ փորձը կկատարի մանիպուլյացիոն կռուտիտներով սվաղելու իր դավաճանությունները. Աշոտյան «Նիկոլը իրա տունը քանդելու ա, Ծառուկյանի նման մարդուն կալանավորու՞մ են». քաղաքացիների արձագանքը Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների անդադարձը Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը Գերմանիայում 1500 տարի առաջ ապրած գերմանացի լորդի դամբարան է հայտնաբերվել (լուսանկարներ) Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 8 ամսում նվազել է 6.4 տոկոսով Լիբանանի վարչապետը հրաժարական է տվել Մանկատան դայակները կալանավորվել են սաներին խոշտանգելու մեղադրանքով Պահպանողականների և ռեֆորմիստների եվրոպական կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում ԲՀԿ-ին և նրա ղեկավարին Հարգելիներս, ԿԻՐԹԸ ձեզ արդեն շանտաժ է անում հենց ձեզնով. Վլադիմիր Մարտիրոսյան Տեսախցիկը ֆիքսել է Ուկրաինայում օդանավի կործանման պահը (տեսանյութ) 38-ամյա վարորդը «Ջորիով» վրաերթի է ենթարկել 63-ամյա հետիոտնին, վերջինս, ժամեր անց հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է Իմքայլականներն ընդդիմության դեմ հանել են իրենց գրպանային դատարանները Ծովագյուղի ծեծկռտուքի գործով կա ձերբակալված Ի պատասխան օրվա քաղաքական իշխանությունից բարարձակապես «անկախ» դատախազության «իրավական» հայտարարությանը․ Մոսկվայի մարզում 65 տարեկանից բարձր և քրոնիկ հիվանդություններ ունեցողներին հորդորել են սեպտեմբերի 28-ից սկսած պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը Երազանք-նպատակներ, որոնց պետք է ձգտենք վերափոխման ռազմավարությամբ. վարչապետը տեսանյութ է ներկայացրել «Աշխարհ կանգնի, իջնող կա». Էդուարդ Շարմազանով «Հայրենիք» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ Հայտնի է՝ երբ և որտեղ կկայանա Արարատ-Արմենիա – Ցրվենա Զվեզդա հանդիպումը Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա. Հանդիպելու է Հռոմի Պապին
website by Sargssyan