Ամանորյա նորաձևությունը 2020-ին. Ինչ պետք է հագնել տոներին՝ ըստ Ֆաինա Հարությունյանի

Նորաձևության համաշխարհային տներն առաջարկում են Առնետի տարին դիմավորել սառը երանգներով։ Դիզայներ, ոճաբան Ֆաինա Հարությունյանը ևս խորհուրդ է տալիս Ամանորի look-ի համար ընտրել սառը մոխրագույն, կաթնագույն, սև կամ սպիտակ երանգները։ Գունային այս համատեքստում արված համադրությունը, ըստ Ֆաինայի, կարելի է լրացնել մետալիկ երանգներով կամ մարգարտե աքսեսուարներով։

Tert.am Life-ի հետ զրույցում դիզայներն առանձնացրել է տոնական երեք կերպար՝ ըստ այն վայրի, որտեղ նշելու եք Ամանորը։  

«Նախ պետք է  հասկանանք, թե որտեղ, ում հետ և ինչ միջավայրում ենք դիմավորելու Նոր տարին: Օրինակ, եթե տանն ենք լինելու, հարմարավետությունն է կարևոր․ նշված երանգների մեջ ընտրեք տաքուկ բլուզ և համադրեք ջինսի հետ։ Տոնական տեսքի համար կարող եք ինչ-որ հետաքրքիր շեշտադրում անել։ Եթե ակումբային երեկույթի եք գնալու կամ փաբում եք լինելու, ընտրեք հարմարավետ, սեքսուալ, կարճ զգեստ, որը կլինի փայլերով։  Եթե երեկոն ռեստորանային է լինելու, էլեգանտությունն է կարևոր, խորհուրդ կտամ երկար զգեստ կրել,-ասաց Ֆաինան ու հավելեց,- Այս տարի ոսկեգույն փայլին պետք է փոխարինեն արծաթագույնը, մետալիկ երանգները։ Իմ նոր հավաքածուում ես էլ եմ այդպես արել։  Սևի, արծաթագույնի համադրությունը, մարգարիտները, փայլը ևս նորաոճ տեսք կհաղորդեն կերպարին»։

Համեմատելով նախորդ տարվա միտումների հետ՝ ոճաբանն ասաց․ «Նախորդ տարվա հետ համեմատած՝ բավականին շատ փոփոխություններ են եղել։ Եթե անցած տարիներին մենք խորհուրդ էինք տալիս կարմիր գույնը և ոսկեգույն փայլը, ապա այս տարի գույներն անհամեմատ մեղմացել են՝ օրինակ փափուկ մոխրագույնն է եկել նորաձևություն, որը շատ տեղին կլինի Ամանորի տոներին հագնելու համար։ Հիմնական փոփոխությունը, որը կարող ենք ասել մի քանի տարվա կտրվածքով է, ոսկեգույնի փոխարինումն է արծաթագույնով։  Իրականում հետաքրքիր է, սակայն այս տարի կտորի որակի, տեսակի հետ կապված սահմանափակումներ չկան և առավել ազատ է»։

Ըստ Ֆաինայի՝ կտորի տեսանկյունից այս տարի սահմանափակում չկա, հիմնական կենտրոնացումը պետք է լինի ոճը։

Շարւնակությունը՝ սկզբնաղբյուրում 

Վարույթ են հարուցում Ծառուկյանին կալանք չտված դատավորի դեմ. Hraparak.am Փաշինյանն այսօր երեկոյան երկրորդ փորձը կկատարի մանիպուլյացիոն կռուտիտներով սվաղելու իր դավաճանությունները. Աշոտյան «Նիկոլը իրա տունը քանդելու ա, Ծառուկյանի նման մարդուն կալանավորու՞մ են». քաղաքացիների արձագանքը Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների անդադարձը Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը Գերմանիայում 1500 տարի առաջ ապրած գերմանացի լորդի դամբարան է հայտնաբերվել (լուսանկարներ) Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 8 ամսում նվազել է 6.4 տոկոսով Լիբանանի վարչապետը հրաժարական է տվել Մանկատան դայակները կալանավորվել են սաներին խոշտանգելու մեղադրանքով Պահպանողականների և ռեֆորմիստների եվրոպական կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում ԲՀԿ-ին և նրա ղեկավարին Հարգելիներս, ԿԻՐԹԸ ձեզ արդեն շանտաժ է անում հենց ձեզնով. Վլադիմիր Մարտիրոսյան Տեսախցիկը ֆիքսել է Ուկրաինայում օդանավի կործանման պահը (տեսանյութ) 38-ամյա վարորդը «Ջորիով» վրաերթի է ենթարկել 63-ամյա հետիոտնին, վերջինս, ժամեր անց հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է Իմքայլականներն ընդդիմության դեմ հանել են իրենց գրպանային դատարանները Ծովագյուղի ծեծկռտուքի գործով կա ձերբակալված Ի պատասխան օրվա քաղաքական իշխանությունից բարարձակապես «անկախ» դատախազության «իրավական» հայտարարությանը․ Մոսկվայի մարզում 65 տարեկանից բարձր և քրոնիկ հիվանդություններ ունեցողներին հորդորել են սեպտեմբերի 28-ից սկսած պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը Երազանք-նպատակներ, որոնց պետք է ձգտենք վերափոխման ռազմավարությամբ. վարչապետը տեսանյութ է ներկայացրել «Աշխարհ կանգնի, իջնող կա». Էդուարդ Շարմազանով «Հայրենիք» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ Հայտնի է՝ երբ և որտեղ կկայանա Արարատ-Արմենիա – Ցրվենա Զվեզդա հանդիպումը
website by Sargssyan