«Եթե հարցս չլուծեն, երակներս կտրելու եմ, արյունը լցնեմ Կառավարության դիմաց». ցուցարար

3 ամիս է՝ ինձ Պետգույքի կառավարման կոմիտեից խաբում են։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին ասաց կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող Մոլդովական 27/5 շենքի բնակիչը։

«1993 թվականից բազմանդամ ընտանիքը ապրում է 16 քառակուսի վրա, ուսանողական հանրակացարանում, Մոլդովական 27/5 շենքում, այդ մի սենյակում 8 հոգով ենք ապրում, երկու հաշմանդամ ունենք, դիմել եմ Պետգույքի կառավարման կոմիտեին, կոմիտեն ասել է գնա, այստեղ դուռը բացի, նստի։ Գրանցում են արել, հոսանք ենք գրանցել, 4 ամիս անց թուղթ են ուղարկել, որ պետք է տունն ազաատես։ Գիշեր-ցերեկ Փաշինյանի համար ենք պայքարել ենք, որ ընտրվի, այսօր փոքր երեխու հետ բերել են այստեղ»,-նշեց նա։

Քաղաքացին ասաց, որ եթե իրենց հարցը չլուծվի, որակները կառավարության դիմաց կտրելու է․

«Թղթեր ա, որ հավաքում են։ Րոպեն մեկ զանգում են, էս թուղթը բեր, էն թուղթը բեր, ինձ ասում է՝ ծախում եմ, ասում եմ՝ ոնց ես ծախում, իմ ամուսինը հաշմանդամ, կռված մարդ է, ես գամ պետությունից տուն ուզեմ, որտեղ է գրված։ Լրիվ նկուղ է, ասում եմ 7 միլիոնով ծախում եմ, ես որտեղից բերեմ 7 միլիոն։ Մանկահասակ երեխու հետ  բերում են շենքի դիմաց, ասում են ինչի ես երեխուն բերել։ Պետգույքից ասել են, որ իրենց է պատկանում այդ շենքը, ասել են ընթացքում թղթաբանությունը կանենք, ոստիկանությունը մեզ գրանցել է այնտեղ, բայց ընթացքում ոչինչ չի արվել, բայց հիմա այս ցուրտ ձմռանը մանկահասակ երեխաներին հետ ասում են ազատեք տունը։ Հիմա ոստիկանությունը թուղթ է ուղարկել, որ կամ պետք է ազատեք կամ 7 միլիոն վճարեք։ Ընդ որում քանդված տուն է։

Եթե հարցս չլուծեն, երակներս կտրելու եմ, արյունը լցնեմ Կառավարության դիմաց, որ աշխարհը տեսնի ինչ է կատարվում այստեղ»։

4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում Նախագահը Բանակի օրվա առթիվ պարգևատրել է մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների Որոշվեց. Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր է դնում (վիդեո) Շատ լավ լուրեր ունենք տնտեսության վերաբերյալ․ Փաշինյան «Արմենիան Արմ»-ի նախաձեռնությամբ՝ ՀՀ ԶՈՒ-ի կազմավորման 28-ամյակին նվիրված համերգներ տեղի կունենան Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է. նա դարձավ 81 տարեկան (տեսանյութ) ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի եւ մանրուքների կարեւորության մասին․ Փաշինյան․ ՈՒՂԻՂ Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկություն չկա. ԱԳՆ Հունվարի 29-31-ին գիշերները այսօրվա հետ համեմատ աստիճանաբար տաքանում են մոտ 8-10 աստիճանով. Սուրենյան Նավթի համաշխարհային գները նվազում են Հովհաննես Համբարձումյանը դարձել է գոլի հեղինակ Ի՞նչ է արվում Հայաստանում կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է. Սյունիքի մարզում մերկասառույց է Նիկոլ Փաշինյանը նոր փաստ է հրապարակել Չինաստանում թոքաբորբի համաճարակի պատճառով ամանորյա տոները երկրարացրել են մինչեւ փետրվարի 2-ը Մահացել է անվանի բասկետբոլիստ Կոբի Բրայանտը «Ռոմա»-«Լացիո» խաղն ավարտվեց ոչ-ոքի Մահացել է անվանի բասկետբոլիստ Կոբի Բրայանտը 23:15-ի դրությամբ` ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Վարչապետը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքը. Գոհար Մելոյան
website by Sargssyan