«Հայ­կա­կան կող­մը պետք է ասեր՝ կա՛մ բա­նակ­ցում ենք այլ հար­ցե­րի շուրջ, կա՛մ ընդ­հան­րա­պես բա­նակ­ցու­թյուն­ներ չենք վա­րում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանը բանակցելու ցանկություն կա՛մ ընդհանրապես չունի, կա՛մ էլ ցանկություն ունի բանակցել բացարձակապես այն օրակարգով, որը շարադրել է իր կողմից տարածած փաստաթղթի մեջ։ 

Այս կարծիքին է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, որը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, ինչպես նաև ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովին պաշտոնական Բաքվի կողմից շրջանառության մեջ դրված փաստաթղթին։ 

Ըստ այդ փաստաթղթի, «առաջին քայլը հայկական զինված ուժերի անառարկելի դուրսբերումն է Լեռնային Ղարաբաղի շրջանից և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներից, երկրորդը՝ ադրբեջանական բնակչության վերադարձը` անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների պահպանմամբ, ինչպես նաև տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը»: 

«Այստեղ չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչպիսին է մեր դիրքորոշումը։ Մամուլի հաղորդագրությունից պարզ դարձավ, որ ՀՀ ԱԳ նախարարը խոսել է բացառապես խաղաղասիրական բնույթի գործողությունների, լրագրողների փոխայցելությունների, վստահության մթնոլորտ ձևավորելու և այն խորացնելու մասին։ 

Իսկ ավելի ուշ Զոհրապ Մնացականյանը Բրատիսլավայում կայացող ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովի ժամանակ իր ելույթում մի շատ կարևոր շեշտադրում արեց։ Նա, իհարկե, շարադրեց նաև Հայաստանի մոտեցումներն ու սկզբունքային դիրքորոշումները՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից տարածված հայտարարության, բայց այստեղ կարևոր մեխը հետևյալն էր. Զ. Մնացականյանը հանդիպումը չորակեց որպես բանակցություն, այլ որակեց կոնսուլտացիա՝ իր ելույթում նշելով, որ դեկտեմբերի 4-ին կոնսուլտացիաներ է ունեցել Ադրբեջանի իր գործընկերոջ հետ։ 

Սա չափազանց կարևոր ձևակերպում է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը։ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը, որը տևել է ավելի քան երեք ժամ, ըստ քաղաքագետի, բավականին բարդ է ընթացել։ 

«Ադրբեջանը փորձել է իր օրակարգը բերել և հրամցնել։ Ինչ վերաբերում է հայկական կողմին, մի քիչ դժվարանում եմ պատկերացնել, թե ինչի մասին է մեր կողմը երեք ժամ շարունակ բանակցել։

 Դժվար է ասել նաև, թե ինչի մասին է շարունակելու բանակցել հայկական կողմը, ըստ պայմանավորվածության, հունվարին հանդիպելու պարագայում»,-հավելեց Ս. Սարգսյանը։ 

Քաղաքագետը հիշեցրեց՝ Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ բոլոր բանակցությունները վարվելու են այնպես, որ մեր հանրությունը տեղյակ լինի, թե ինչի մասին են բանակցում Հայաստանն ու Ադրբեջանը. 

«Կարծում եմ՝ հանրությունն իրավունք ունի իմանալ, թե ինչից են խոսել արտգործնախարարները. եթե Ադրբեջանը չի հրաժարվել իր օրակարգից և խոստացել է խոսել բացառապես իր ներկայացրած օրակարգի շուրջ, ապա ինչի՞ մասին է խոսել հայկական պատվիրակությունը։ 

Միևնույն ժամանակ, ուզում եմ նշել, որ ԵԱՀԿ-ում մեր դեսպանը հայտարարել էր, թե նման ձևով փաստաթղթի տարածումը թուլության նշան է։ 

Թուլության նշան չէ. Ադրբեջանին բանակցություններն անհրաժեշտ չեն, և Ադրբեջանը պատրաստվում է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով։ 

Ադրբեջանն անգամ չի էլ թաքցնում իր ցանկությունները, և դրանց մասին պարբերաբար հայտարարում է։ Մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանը գնալու է ռազմական արկածախնդրության և մեր բոլոր ռեսուրսները պետք է կենտրոնացնենք մեր Զինված ուժերի շուրջ»։ 

Սուրեն Սարգսյանը մեկ այլ հանգամանք էլ առանձնացրեց. «Կարծում եմ՝ խնդրի խաղաղ կարգավորմանը չեն օգնել, և, ընդհակառակը, խանգարել են նաև Հայաստանից հնչող իրարամերժ հայտարարությունները։ 

Նախ՝ ասվում է, որ Արցախը պետք է լինի բանակցությունների լիիրավ անդամ, և, միևնույն ժամանակ, այդ ֆոնի վրա նշվածին հակասող «Արցախը Հայաստանն է և վերջ» հայտարարությունն է հնչում։ 

Բնական է, որ Ադրբեջանում հասկանում են, որ Հայաստանը նույնպես բանակցելու հեռանկար չի տեսնում, բայց առաջին հերթին այդ հեռանկարը չի տեսնում Ադրբեջանը, և ռազմական գործողություններ նախաձեռնողը, բնականաբար, հենց Ադրբեջանն է լինելու»։ Ինչ վերաբերում է Բաքվի կողմից տարածած փաստաթղթին, Սուրեն Սարգսյանը շեշտում է. 

«Չափազանց կարևոր է հաշվի առնել, թե երբ է տարածվել այն։ Այսինքն, գալ բանակցությունների մասնակցելու նպատակով և առաջ քաշել այսպիսի վերջնագրային տեսք ունեցող նախապայմաններ։ 

Ստացվում է՝ հայկական կողմը գնացել է բանակցությունների, իսկ մյուս կողմն ասել է, որ բանակցելու է բացառապես այդ փասթաթղթի շուրջ։ 

Եթե Ադրբեջանը հստակ ասում է, որ բանակցում է միմիայն այդ նախապայմանների շուրջ, հայկական կողմը պետք է ասեր՝ կա՛մ բանակցում ենք այլ հարցերի շուրջ, կա՛մ ընդհանրապես բանակցություններ չենք վարում։ 

Այսինքն, ստացվում է, որ երկու կողմերի մեջ հստակ հակասություն կա, որովհետև մենք չենք կարող բանակցել այն օրակարգով, որով ցանկանում է բանակցել Ադրբեջանը։ 

Ադրբեջանն էլ իր հերթին չի բանակցելու այլ օրակարգի շուրջ։ Հիմա պետք է հասկանանք, թե կողմերից որն է զիջել»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Նախագահը Բանակի օրվա առթիվ պարգևատրել է մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների Որոշվեց. Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր է դնում (վիդեո) Շատ լավ լուրեր ունենք տնտեսության վերաբերյալ․ Փաշինյան «Արմենիան Արմ»-ի նախաձեռնությամբ՝ ՀՀ ԶՈՒ-ի կազմավորման 28-ամյակին նվիրված համերգներ տեղի կունենան Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է. նա դարձավ 81 տարեկան (տեսանյութ) ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի եւ մանրուքների կարեւորության մասին․ Փաշինյան․ ՈՒՂԻՂ Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկություն չկա. ԱԳՆ Հունվարի 29-31-ին գիշերները այսօրվա հետ համեմատ աստիճանաբար տաքանում են մոտ 8-10 աստիճանով. Սուրենյան Նավթի համաշխարհային գները նվազում են Հովհաննես Համբարձումյանը դարձել է գոլի հեղինակ Ի՞նչ է արվում Հայաստանում կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է. Սյունիքի մարզում մերկասառույց է Նիկոլ Փաշինյանը նոր փաստ է հրապարակել Չինաստանում թոքաբորբի համաճարակի պատճառով ամանորյա տոները երկրարացրել են մինչեւ փետրվարի 2-ը Մահացել է անվանի բասկետբոլիստ Կոբի Բրայանտը «Ռոմա»-«Լացիո» խաղն ավարտվեց ոչ-ոքի Մահացել է անվանի բասկետբոլիստ Կոբի Բրայանտը 23:15-ի դրությամբ` ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Վարչապետը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքը. Գոհար Մելոյան Ջրվեժի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է. տուժածներ չկան
website by Sargssyan