Ար­դեն «իրենց դո՞ւռը» չէ. իշ­խա­նու­թյու­նը չի կա­րո­ղա­նում դուրս գալ տված խոս­տում­նե­րի տա­կից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում բազմաթիվ խնդիրներ կան կուտակված, և դրանք վերաբերում են թե՛ ներքին և թե՛ արտաքին մարտահրավերներին: 

Այդ խնդիրների առկայությանը նպաստում է նաև Հայաստանի աշխարհաքաղաքական բարդ դիրքը, հարևան Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակումը և սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը, ու ցանկացած կառավարություն պետք է գիտակցի, որ բախվելու է բազմաթիվ պրոբլեմների, իսկ այդ խնդիրների լուծումը պահանջում է հետևողական աշխատանք և համբերություն: 

Եվ այս իրավիճակում զարմանալի ոչինչ չկա, երբ հասարակության տարբեր խմբերի ներկայացուցիչներ, որոնք ունեն խնդիրներ և դժգոհություններ, իրենց հարցերին լուծում տալու համար փորձում են օժանդակություն ստանալ կառավարության կողմից: 

Թերևս պետք չէ պատահական համարել, որ կառավարության շենքի դիմաց պարբերաբար քաղաքացիները ակցիաներ են իրականացնում: Այդպես եղել է նախկինում, այդպես է նաև հիմա:

 Հատկապես յուրաքանչյուր հինգշաբթի, քանի որ հենց այդ օրերին են սովորաբար տեղի ունենում կառավարության նիստերը, մեծ թվով քաղաքացիներ են հավաքվում կառավարության շենքի առջև՝ ակնկալելով, որ կառավարության անդամները ուշադրության կարժանացնեն իրենց պրոբլեմները և լուծումներ կտան: 

Հաճախ այդ խնդիրներն ունենում են նաև լոկալ բնույթ և վերաբերում են առանձին բնակավայրի կամ քաղաքի: Ժամանակի ընթացքում քաղաքացիների մի մասի խնդիրները լուծվում են, մի մասինը՝ ձգձգվում, մյուս մասինը լուծելու համար էլ ժամանակ է պահանջվում հասկանալու համար, թե ինչպես պետք է վարվել, և այդպես շարունակ: 

Սակայն այդ ընթացքում բողոքավոր քաղաքացիների թիվը չի պակասում, քանի որ մարդկանց խնդիրները շատ հաճախ տարբեր գերատեսչություններում և մարմիններում սառեցվում են, ընթացք չեն տրվում, և մարդիկ այս իրավիճակի տակից դուրս գալու համար այլ ելք չեն գտնում, քան կառավարությանը դիմելն ու անձամբ վարչապետի ուշադրությունը հրավիրելն է: 

Այնուամենայնիվ, ինչպես երևում է կառավարության վերջին նիստի ընթացքում վարչապետի հայտարարությունից, վերջինս, մեղմ ասած, այնքան էլ գոհ չէ նման վիճակից: «Երբ մի սուբյեկտի, մի խմբի, մի բնակավայրի խնդիր լուծում ենք, պարտադիր չուզող հարևանի տրամաբանությամբ հայտնվում է մեկ այլ խումբ, բնակավայր, սուբյեկտ, որ ասում է՝ ինչու իր հարցը լուծեցի, ոչ թե մերը: 

Սա իրականում քաղաքակրթական եւ սոցիալ-հոգեբանական խնդիր է: Երբեմն տպավորություն է, որ ավելի լավ է ոչ մի բան չանել, որպեսզի բոլորը հանգիստ համակերպված հուսահատության հետ իրենց յուղի մեջ տապակվեն: 

Սա լուրջ պրոբլեմ է, որովհետև 30 տարի կուտակված խնդիրները մեկ գործողությամբ հնարավոր չէ լուծել: 

Եթե փորձենք այդպես լուծել, շատ արագ երկիրը կկանգնի կոլապսի առաջ»,ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարի այսպիսի հայտարարությունը տարակուսանքի տեղիք է տալիս, քանի որ Փաշինյանը, ելնելով իր երկարամյա լրագրողական ու պատգամավորական փորձից, պետք է հասկանար, որ իշխանությունը ստանձնելը մեծ բեռ է և պատասխանատվություն, որը պետք է տանել: 

Բայց նա, կարծես, չի կարողանում դիմագրավել առկա պրոբլեմների ճնշմանը, այլապես հետևողականորեն խնդիրները լուծելով առաջ կգնար և նմանատիպ հայտարարություն չէր անի: 

Իսկ նրանում, որ բոլոր հարցերը միանգամից կուտակվել են միմյանց վրա, Փաշինյանը ևս ունի իր մեղքի բաժինը, քանի որ իշխանափոխության էյֆորիայի ալիքի վրա հենց ինքն էր բոլոր քաղաքացիներին ներշնչում, թե երբ ինքը ստանձնի վարչապետի պաշտոնը, բոլորի խնդիրները լուծվելու են, տնտեսական հեղափոխություն է տեղի ունենալու, ահռելի գումարներ են պետբյուջե վերադարձվելու, շեշտակի բարձրացվելու են աշխատավարձերն ու թոշակները և այլն: 

Ու հիմա լիովին տրամաբանական է, որ քաղաքացիները եկել են իրենց տրված խոստումների հետևից, իսկ Փաշինյանը պետք է տեր կանգնի իր խոստումներին և բավարարի մարդկանց պահանջները, այլապես հիասթափության ալիքը անխուսափելի կլինի:

 Իսկ եթե կարճ ասենք, ապա Փաշինյանն իր պոպուլիզմի զոհն է դարձել, քանի որ չի կարողանում դուրս գալ իր տված խոստումների տակից: Վերջապես, հետաքրքիր է՝ իսկ ի՞նչ եղավ նույն Փաշինյանի հայտնի հայտարարության հետ, թե՝ «իրենց դուռն է, ուզում են` խփում են»: Հիմա արդեն փաստորեն իրենց «դուռը» չէ:

 Գուցե նաև իրենց կառավարությո՞ւնը չէ... Այստեղ տեղին է մեջբերել կառավարության առջև բողոքող արծվաշենցի զայրացած կնոջ խոսքերը. 

«Ընտրեցինք, բանից պարզվեց՝ սա էլ ա ոտքերը մեր վրա սրբում»...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

«Ֆիլ­մա­շա­րը կյան­քի ենք կո­չել մեր հե­րոս­նե­րին ապ­րեց­նե­լու հա­մար». «Փաստ» 517 նոր դեպք, վարակվածների թիվն անցավ 10 000-ից «Ան­հա­տը ցան­կա­ցած աշ­խա­տան­քի մեջ սի­րո մաս­նիկ է դնում». «Փաստ» 6 ժամով լույս չի լինելու Երեւանի մի շարք հատվածներում Գույ­քա­հար­կի նե­գա­տիվ էֆեկ­տը և իշ­խա­նու­թյուն­նե­րի ան­տար­բե­րու­թյու­նը. «Փաստ» «Ժողովուրդ». Հաշվեքննիչ պալատի՝ 2019-ի վերաբերյալ գործունեության եզրակացությունը ներկայացվել է ԱԺ «Կա­ռա­վա­րու­թյունն իրա­կա­նու­թյու­նից կտրված տնտե­սա­կան օրա­կար­գեր է բե­րում». «Փաստ» Հա­յաս­տա­նում ստեղծ­ված իրա­վի­ճա­կի հա­մար նախ պա­տաս­խա­նա­տու են իշ­խա­նու­թյուն­նե­րը, և հե­տո մի­այն հա­սա­րա­կու­թյու­նը. «Փաստ» Ավինյանն ասել է, որ պետք է պատրաստ լինել՝ առաջիկայում ավելի մեծ թվով վարակակիրներ ու մահեր են լինելու. «Իրատես» Էլ ին­չե՞ր են ար­վե­լու հա­նուն նեղ անձ­նա­կան կամ թի­մա­յին ամ­բի­ցի­ա­նե­րի. «Փաստ» «Ժողովուրդ». Կրթական համակարգում անմխիթար վիճակ է. 6 բուհեր «անտեր» են մնացել «Երկ­րում վստա­հու­թյան բա­վա­կա­նին լուրջ դե­ֆի­ցիտ կա, որը նաև ապա­տի­ա­յի է բե­րում». «Փաստ» Սամվել Բաբայանը Արցախում Փաշինյանի համար հակակշի՞ռ է. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը սկզբում խայտառակեց ՀԱՊԿ-ը, հիմա էլ` ԵԱՏՄ-ն․ Հակոբյան Ուշացումներ դեղորայքի հարցում. սպասում են բաշխմանը. «Փաստ» Ծայ­րա­հե­ղու­թյու­նից ծայ­րա­հե­ղու­թյուն. «Փաստ» Արտաշատի ԲԿ-ն մինչ օրս սպասարկել է կորոնավիրուսով վարակված 537 պացիենտի Պարետի որոշմամբ՝ 24 ժամով կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը Թալինի ոստիկանները շինանյութի խանութից կատարված գողության դեպք են բացահայտվել «Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգել է Իգալոյի վարձակալությունը մինչև 2021 թվականի հունվար
website by Sargssyan