Բու­հե­րի կա­ռա­վար­ման խոր­հուրդ­նե­րում պե­տա­կան կամ քա­ղա­քա­կան պաշ­տո­նյա­ներ չպետք է լի­նեն. նա­խա­գիծ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծն արդեն մի քանի տարի է, ինչ շրջանառվում է, լրամշակվում, քննարկվում, իսկ օրերս էլ հայտնվեց իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ 

Դեռևս ներկայացված չլինելով հանրային քննարկման՝ նախագծի այս տարբերակն արդեն իսկ հայտնվել է քննադատությունների թիրախում։ 

«Փաստի» հետ զրույցում տարբեր փորձագետներ ընդգծել էին, որ տարընթերցումներ կան նախագծում առկա մի շարք ձևակերպումների դեպքում, ընդհուպ կարծիքներ հնչեցին, որ ներկայիս կառավարությունն անլուրջ և ոչ հեռատես վերաբերմունք ունի գիտության նկատմամբ և մեծապես թերագնահատում է երիտասարդ գիտնականների կատարած աշխատանքը, այդ մասին են վկայում թե՛ հրապարակային հայտարարությունները, թե՛ օրենքի նախագծի՝ գիտությանը վերաբերող բաժինը, իսկ մեկ այլ դեպքում՝ բողոքի ալիք բարձրացրեց այն, որ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը թողնվելու է բացառապես բուհերի հայեցողությանը։ 

Ուսանողները օրեր շարունակ դասադուլ և նստացույցեր կազմակերպեցին՝ պահանջելով նաև նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Մանրամասնենք։ 

Այս օրենքի նախագիծը մշակել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, քննարկման գործընթացում ներգրավված են եղել պետական և ոչ պետական բուհերը, գիտահետազոտական ինստիտուտները, օտարերկրյա և տեղական փորձագետները: 

Նշվում է, որ նախագիծը կարգավորում և հստակեցնում է բարձրագույն կրթության և գիտության համակարգի իրավական, կազմակերպական և ֆինանսական հարցերի հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև հնարավոր է դարձնում ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի համապատասխանեցումը միջազգային չափանիշներին: Բարձրագույն կրթության և գիտության ոլորտները կարգավորող գործող օրենքներն ընդունվել են 15-ից 20 տարի առաջ։ 

Բնականաբար, այդ տարիների ընթացքում թե՛ բարձրագույն կրթության, թե՛ գիտության համակարգերում իրականացվել են կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ, որոնցից շատերի իրականացման ամբողջականությունն ու արդյունավետությունն, ըստ նախագծի, սահմանափակվում է օրենսդրական կարգավորումների բացակայությամբ կամ անբավարարությամբ։ 

Անդրադառնալով գիտության ոլորտին՝ նշվում է, որ այն շարունակում է բաժանված մնալ մի կողմից ակադեմիական և գերատեսչական, մյուս կողմից՝ բուհական հատվածների, որոնք գործում են իրարից անջատ, իսկ գիտությունների ազգային ակադեմիայի կազմում գործող գիտական ինստիտուտները օժտված չեն բավարար ինքնուրույնությամբ և ազատություններով։ 

Բարձրագույն կրթության ծրագրերն իրականացվում են կոշտ սխեմաներով՝ զուրկ լինելով գիտական առաջընթացին և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան արագ և ճկուն փոփոխվելու հնարավորությունից, մինչդեռ նախագծով անհրաժեշտ հիմքեր են դրվում գիտահետազոտական կազմակերպությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցության և աստիճանական ինտեգրման համար։ 

Տարբեր առիթներով «Փաստի» հետ զրույցում գիտության տարաբնույթ ճյուղերը ներկայացնող երիտասարդ գիտնականները մտահոգություն էին հայտնել, որ այս նախագծով գրեթե զրոյացվում է գիտության ակադեմիայի դերը, անցում է կատարվում գիտական մեկ աստիճանի համակարգին, կան երկիմաստ արտահայտություններ, ինչպես, օրինակ՝ ի՞նչ է գիտական գործունեությունը, ի՞նչ կարգավիճակ է ձեռք բերում գիտաշխատողը։ 

Օրենքում առկա բացերը լրացնելու և բարձրագույն կրթության և գիտության ոլորտի համաչափ զարգացումն ապահովելու համար նախարարության ներկայացրած նախագծի մեջ սահմանվում են բուհերին և գիտական կազմակերպություններին պետական աջակցության տրամադրման սկզբունքները և մեխանիզմները, նրանց գործունեության թափանցիկության և հրապարակայնության համար անհրաժեշտ մեխանիզմները և պահանջները։ 

Բացի դա, կրթության որակն հավաստող մուտքային շեմն ապահովելու նպատակով անկախ բուհերի կազմակերպաիրավական ձևից և կարգավիճակից բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիների բուհ ընդունվելու համար պարտադիր է լինելու «Հայոց լեզու» առարկայի քննությունը։ 

Գաղտնիք չէ, որ մշտապես քննարկման կիզակետում է հայտնվում նաև բուհերի կառավարման խորհուրդների կազմը։ 

Նախատեսվում է այդ կազմը սահմանափակել 12 անդամով, որոնցից 6-ը բուհի ներկայացուցիչներից (այդ թվում մեկը՝ ուսանող), իսկ մյուս 6-ը գործարար շրջանակներից, հասարակական հատվածից, կրթության, գիտության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներից։ 

Պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունն արգելվում է։ Իհարկե, 43 էջանոց նախագծում առկա բոլոր դրույթներին մեկ նյութի շրջանակում անդրադառնալը թերևս անհնար է, այստեղ արդեն կարևոր է փորձագիտական խմբերի և մասնագետների ներգրավվածությունը՝ առավել խորքային հասկանալու առկա բացերը, ինչպես նա մատնացույց անելու դրական փոփոխությունները։ 

ԿԳՄՍ նախարարությունը ևս ակնկալում է ստանալ բուհերի, գիտական կազմակերպությունների, ակադեմիական լայն հանրության ներկայացուցիչների և շահագրգիռ բոլոր անձանց առաջարկությունները, ինչով կամբողջացվեն օրենքի նախագծի մշակման աշխատանքները: 

Ակնհայտ է, որ նախագծի շուրջ քննարկումները դեռ երկար են շարունակվելու, իսկ թե ինչ տեսքով, ի վերջո, այն կընդունվի, ցույց կտա միայն ժամանակը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Մշակույթի հայ գործիչների նախընտրած ռուս հեղինակների գրքերը համալրել են մարզային գրադարանները (տեսանյութ) Տղամարդը էլեկտրաեռակցման աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել և տեղում մահացել է Էրդողանը որոշել է գազով շանտաժի ենթարկել Ռուսաստանին Տեսանյութ Արմավիրի մարզի 13 տներում առաջացած հրդեհից Ֆրանսիայից Հայաստան ներմուծված առաքանու մեջ հայտնաբերվել են «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի 415 ամբողջական և 12 մասնատված հաբեր հարուցվել է քրգործ. ՊԵԿ Ոստիկանը հեծանիվով անցել է ցուցարարի գլխի վրայով (տեսանյութ) Իսպանիայում ռեժիսորին դիմակ չկրելու պատճառով վռնդել են սեփական ֆիլմի պրեմիերայից Թուրքիայում քրդամետ կուսակցության 82 անդամի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել «Արևմուտքի կարիքը չունենք». Լուկաշենկոն՝ Բելառուս-ՌԴ համագործակցության մասին Թուրքիայում նախկին հայտնի ֆուտբոլիստի կինը 1 միլիոն դոլար է առաջարկել մարդասպանին` ամուսնու սպանության համար Սերբիայում ՄիԳ-21 կործանիչն ընկել է տան բակում (լուսանկարներ, տեսանյութ) ԿԳՄՍ նախարարը՝ դպրոցները փակելու մասին 18 մլն դոլար. Էսկոբարի եղբորորդին թմրաբարոնի տան պատի մեջ թղթադրամներով լի պայուսակ է հայտնաբերել (լուսանկարներ, տեսանյութ) Արդուկ, ճաշ, կարուձև. Իսպանիայի դպրոցներից մեկում տղաներին սովորեցնում են՝ ինչպես տնային գործեր անել (լուսանկարներ) Երեկ երեկոյան ռազմական նշանակության բեռներ են տեղափոխվել Թուրքիայից Ադրբեջան. Ղուլյան Ինչպես է բեռնատարը վրաերթի ենթարկում 7-ամյա տղային (տեսանյութ) «Իմ քայլի» հերթական պատգամավորը մանդատը վայր դրեց ID.4. Volkswagen-ը ցուցադրել է իր առաջին էլեկտրական քրոսովերը (լուսանկարներ) Տարիներ շարունակ տարբեր ապահովագրական ընկերություններ անօրինական ուղիներով հայթայթում են անձնական հեռախոսահամարս .. Փաշինյանն Արմեն Փամբուխչյանին պաշտոն է տվել
website by Sargssyan