Հա­մա­գոր­ծակ­ցու­թյան օղա­կը խա­թար­ված է, բողոքներն ավելացել են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Որպես «Սպառողների ասոցիացիայի» իրավաբան՝ սպառողների իրավունքների պաշտպանության տեսանկյունից անցնող 2019 թվականը շատ դրական կողմից չեմ կարող ներկայացնել, բայց այնպես էլ չէ, որ ոչինչ չի արվել։ 

Այս տարի բողոքներն ավելացել են՝ ժամկետանց և անորակ ապրանքներ, ապրանքի վերադարձի խնդիր, գործատուների, արտադրողների ու խանութների ղեկավարների կողմից ոչ բարեհաճ մոտեցում և օրենքի բացահայտ խախտում։ 

Պետական կառույցների հետ համագործակցության մասով կարող եմ ասել, որ այն մասամբ դրական է եղել։ Մասնակցել ենք սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նիստերին, բավական խնդրահարույց հարցեր ենք քննարկել։ 

Հետևողական վերաբերմունք է եղել, ծառայության տեսուչները գնացել են խնդիրների հետևից, ստուգել դրանք։ 

Ցավոք, շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հետ որևէ համագործակցություն չի եղել, ամբողջ տարվա ընթացքում հասարակական որևէ խմբի հետ հանդիպում չի եղել, և այն չի ներկայացրել, թե ինչ տեսակի բողոքներ են ստացել և դրանց ինչ լուծումներ են տրվել։ 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերին պարբերաբար մասնակցում ենք, լինում են թեմատիկ քննարկումներ, սպառողների անունից հանդես ենք գալիս այս կամ այն հարցի վերաբերյալ առաջարկներով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Սպառողների ասոցիացիայի» իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը՝ ամփոփելով ավարտին մոտեցող 2019 թվականը։ 

Նա նշում է՝ ցավոք, պետական կառույցներում կան ոչ պրոֆեսիոնալ, սեփական լիազորությունները չգիտակցող ղեկավարներ, ինչը բարդացնում է սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների աշխատանքը։ 

«Երբեմն չենք կարողանում փոխզիջման գալ, հետևաբար սպառողի խնդիրն էլ մնում է չլուծված։ Եղել է դեպք, երբ կոնկրետ խնդրով սպառողը դիմել է պետական կառույցին և փոխարենն այն փորձի օգնել քաղաքացուն, նրան ուղղորդել է սպառողների ասոցիացիա կամ առաջարկել է դիմել սպառողների պաշտպաններին»,-նշում է մեր զրուցակիցը։ 

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ խնդիրներ կան և ի՞նչ հիմնական քայլեր պետք է արվեն սպառողների իրավունքների պաշտպանության համար, Չիլինգարյանն ընդգծում է. «Առաջինը պետական կառույց, մասնավոր օբյեկտ և հասարակական կազմակերպություն համագործակցության պակասն է։ Այդ օղակը խաթարված է։

 Իրենք չեն պատկերացնում կամ գուցե լիարժեք չեն տիրապետում օրենքով սահմանված իրենց լիազորություններին, հետևաբար այդ բացն իրենց թույլ է տալիս մանր կամ մեծ խոչընդոտներ ստեղծել հասարակական կազմակերպությունների համար։ 

Սրա հետևանքը լինում է այն, որ սպառողի խնդիրը չի լուծվում։ Երկրորդ խնդիրն օրենսդրական բացերն են։ Գործող օրենքին, ցավոք, քաղաքացիները լիարժեք չեն տիրապետում, այստեղ իրավագիտակցության մակարդակը ցածր վիճակում է։ 

Եթե քաղաքացին իմանա իր իրավունքները, բարձրաձայնի խնդիրը՝ օրենքին հղում անելով, ապա մյուս կողմը, հասկանալով, որ քաղաքացին իրազեկված է, չի փորձի մոլորեցնել նրան։ 

Սպառողները պետք է հետևողական լինեն խնդիրների բարձրաձայնման հարցում։ 

Բայց ամենակարևորը պետք է ճանաչեն իրենց իրավունքները։ Կարևոր է նաև, որ այդ նույն օրենքը սպառողները ճիշտ ձևով օգտագործեն»,-հավելում է իրավաբանը։ 

Նա տեղեկացնում է, որ պատրաստվում է կառավարությանն ուղղված առաջարկով հանդես գալ։ 

«Պետք է էականորեն և շեշտակի բարձրացնել հասարակական կազմակերպության դերը։ 

Դրան պետք է տրվի բավական բարձր ստատուս, որպեսզի այն ցանկացած կառույց մուտք գործելու հնարավորություն ունենա, խնդիրը բարձրաձայնելուց լսելի լինի, մասնակցի խնդրի ուսումնասիրման, գնահատման և լուծման գործընթացին, և տեսնի նաև վերջնական արդյունքը։ 

Ծանոթ լինելով սպառողների խնդիրներին՝ կարող ենք դրանք առավել ռեալ ներկայացնել և օրենսդրությունն այնպես կազմել, որ այն գործածության մեջ հետագա խնդիրներ չառաջացնի»,-եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Գ.Ծառուկյանի շնորհիվ «Մուլտի Ֆայթ»-ն ու աշխարհահռչակ Ջորջիո Պետրոսյանը պայմանագիր են ստորագրել «Իրապես չէի ցանկանա վերադառնալ խիստ սահմանափակումների ռեժիմին». Պուտինը՝ ՌԴ-ում կորոնավիրուսային իրավիճակի մասին BMW-ն գաղտնազերծել է նոր M3 և M4 մոդելները (լուսանկարներ) Ղազախստանը վերացրեց մահապատիժը Բոլոր խնդիրների լուծումն ունի մեկ հիմնական բանաձև, այն է` Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Արսեն Բաբայան Պուտինը Լուկաշենկոյին չի շնորհավորել երդմնակալության կապակցությամբ. Պեսկով Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Կորոնավիրուսից երկու զինծառայող է մահացել «Կրակելով սպանել են, ապա այրել մարմինը». Սեուլը Փհենյանին մեղադրել է հարավկորեացի պաշտոնյայի սպանության համար Ի՞նչ հեռանկարներ ունի Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար՝ մինչև 2050 թվականը (տեսանյութ) Ֆլիկ. Սևիլյան արժանիորեն հաղթեց Եվրոպա լիգան «Ի՞նչ կարծիքի եք, գուցե Վայոց Ձորի մարզպետարա՞նը պատասխանի Էրդողանին»․ Աշոտյան Իրանի նախագահը 4 օր ուշացումով է Նիկոլ Փաշինյանին շնորհավորել Անկախության տոնի առթիվ Վլադիմիր Պուտինն առաջադրվել է Նոբելյան մրցանակի Կարդում կարդում եք, սա էլ կարդացեք, պարոն վարչապետ. Արմեն Աշոտյան Էվերտոնը պատմական ցուցանիշ է գրանցել ԿԳՄՍ փոխնախարարը պատրաստվում է հրաժարական տալ Քննարկում է վճարովի համակարգում սովորող ուսանողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը. Արայիկ Հարությունյան Ի՞նչ մանրամասներ է հայտնում ոտքերը բանտախցին մեխած կալանավորի մայրը «Ինձ ինչ». Թորոսյանի ցինիկ վերաբերմունքի պատճառով Pfizer-ը հեռացել է Հայաստանից
website by Sargssyan