ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Ռու­սաս­տա­նում տե­ղի է ունե­ցել հե­ղաշր­ջում, ԱՄՆ-ում ար­գել­վել է ստրկու­թյու­նը

ՏՈՆԵՐ

Ֆինլանդիա՝ Անկախության օր, Բուլղարիա՝ Նիկուլի օր, Իսպանիա՝ Սահմանադրության օր, Ղազախստան՝ Դատախազության օր, Ուկրաինա՝ Զինված ուժերի օր, Էկվադոր՝ Մայրաքաղաք Կիտոյի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1882 –վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին (Քերեստեճյան)։ 

1918- ավարտվել է թուրքական զորքերի էվակուացիան Ադրբեջանից և Հայաստանից: 

1956– վախճանվել է նշանավոր գրող, հրապարակախոս Դերենիկ Դեմիրճյանը։ 

1958- Հայաստանի Գերագույն խորհրդի հրամանագրով Միկոյանի շրջանը և համանուն ավանը վերանվանվել են Եղեգնաձոր։ 

1970 - վախճանվել է բանաստեղծ, ճարտարապետ Ռուբեն Աղաբաբյանը: 

1985 - վախճանվել է արձակագիր, դրամատուրգ Միքայել Շաթիրյանը: 

2002 - վախճանվել է քանդակագործ Ռուզան Քյուրքչյանը: 

2008-նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Նիկոլայ Ռիժկովին շնորհվել է «Հայաստանի Ազգային հերոս» բարձրագույն կոչումը: 

2011-Սամվել Նիկոյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահ: 

2014 - վախճանվել է պատմաբան Լավրենտի Բարսեղյանը: 

2015 – կայացել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: 

2018-«Ինտերպոլի» աջակցությամբ Պրահայում հայտնաբերվել է միջազգային մակարդակով հետախուզվող Նարեկ Սարգսյանը, որը Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին է:

ԱՇԽԱՐՀ

1185 —վախճանվել է Պորտուգալիայի առաջին թագավոր Ալֆոնս 1-ին Էնրիկեշը: 

1534– հիմնադրվել է Էկվադորի մայրաքաղաք Կիտոն։ 

1741 -Ռուսաստանում տեղի է ունեցել հեղաշրջում, որի արդյունքում թագուհի է դարձել Ելիզավետա Պետրովնան: 

1771 - վախճանվել է իտալացի բժիշկ, պաթանատոմիայի հիմնադիր Ջովաննի Բատտիստա Մորգանին: 

1778– ծնվել է ֆրանսիացի ֆիզիկոս և քիմիկոս Ժոզեֆ Լուի Գեյ-Լյուսակը, որի անունով է կոչվում գազային օրենքներից մեկը: 

1779-վախճանվել է ֆրանսիացի գեղանկարիչ Ժան Բատիստ Սեմեոն Շարդենը: 

1855- վախճանվել է գերմանացի բանկիր, Ռոտշիլդների դինաստիայի հիմնադիր Ամշել Ռոտշիլդը: 

1865– ԱՄՆ Սահմանադրությամբ երկրում արգելվել է ստրկությունը։ 

1892 –վախճանվել է ինժեներ, գյուտարար և գործարար, Siemens AG ընկերության հիմնադիր Վերներ ֆոն Սիմենսը: 

1912 -եգիպտական Ամարնեում պեղումների ժամանակ հայտնաբերվել է Նեֆերտիտիի կիսանդրին: 

1917-Ֆինլանդիայի խորհրդարանը որոշում է ընդունել դուրս գալ Ռուսաստանի կազմից և ստեղծել անկախ պետություն: 

1917– Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգի Հալիֆաքս քաղաքում պայթել է ռազմամթերք տեղափոխող նավը, ինչի հետևանքով զոհվել է մոտ 2 000 մարդ։ 

1922– Իռլանդիան անկախացել է Միացյալ Թագավորությունից։ 

1989 -տեղի ունեցել Մոնրեալի պոլիտեխնիկական ինստիտուտի սպանդը, որի արդյունքում զոհվել է 15 անձ՝ ներառյալ կրակողը, վիրավորվել՝ 14-ը: 

1997 -Ռուսաստանի օդուժի ռազմատրանսպորտային Ан-124 ինքնաթիռը Իրկուտսկում ընկել է բնակելի շենքի վրա, որի արդյունքում զոհվել է 72 մարդ: 

2000 - հայտնագործվել է պարբերական աղյուսակի 116 ատոմային համարով էլեմենտը՝ Լիվերմորին: 

2017 - վախճանվել է ֆրանսիացի ռոք-երգիչ, կոմպոզիտոր և դերասան Ջոննի Հոլլիդեյը:

 

 

Գ.Ծառուկյանի շնորհիվ «Մուլտի Ֆայթ»-ն ու աշխարհահռչակ Ջորջիո Պետրոսյանը պայմանագիր են ստորագրել «Իրապես չէի ցանկանա վերադառնալ խիստ սահմանափակումների ռեժիմին». Պուտինը՝ ՌԴ-ում կորոնավիրուսային իրավիճակի մասին BMW-ն գաղտնազերծել է նոր M3 և M4 մոդելները (լուսանկարներ) Ղազախստանը վերացրեց մահապատիժը Բոլոր խնդիրների լուծումն ունի մեկ հիմնական բանաձև, այն է` Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Արսեն Բաբայան Պուտինը Լուկաշենկոյին չի շնորհավորել երդմնակալության կապակցությամբ. Պեսկով Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Կորոնավիրուսից երկու զինծառայող է մահացել «Կրակելով սպանել են, ապա այրել մարմինը». Սեուլը Փհենյանին մեղադրել է հարավկորեացի պաշտոնյայի սպանության համար Ի՞նչ հեռանկարներ ունի Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար՝ մինչև 2050 թվականը (տեսանյութ) Ֆլիկ. Սևիլյան արժանիորեն հաղթեց Եվրոպա լիգան «Ի՞նչ կարծիքի եք, գուցե Վայոց Ձորի մարզպետարա՞նը պատասխանի Էրդողանին»․ Աշոտյան Իրանի նախագահը 4 օր ուշացումով է Նիկոլ Փաշինյանին շնորհավորել Անկախության տոնի առթիվ Վլադիմիր Պուտինն առաջադրվել է Նոբելյան մրցանակի Կարդում կարդում եք, սա էլ կարդացեք, պարոն վարչապետ. Արմեն Աշոտյան Էվերտոնը պատմական ցուցանիշ է գրանցել ԿԳՄՍ փոխնախարարը պատրաստվում է հրաժարական տալ Քննարկում է վճարովի համակարգում սովորող ուսանողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը. Արայիկ Հարությունյան Ի՞նչ մանրամասներ է հայտնում ոտքերը բանտախցին մեխած կալանավորի մայրը «Ինձ ինչ». Թորոսյանի ցինիկ վերաբերմունքի պատճառով Pfizer-ը հեռացել է Հայաստանից
website by Sargssyan