Իսկ դուք գիտե՞ք՝ ինչպես է աշխատում հակասթրեսային գրիչը

Ներկայումս ավելի ու ավելի շատ մարդկանց ուշադրության կենտրոնում է հայտնվում հակասթրեսային գրիչը: Այն ոչ միայն հակասթրես-խաղալիք է, այլ նաև լիարժեք գրող հարմարանք: Դա կարելի է օգտագործել սովորական գնդիկավոր գրիչի փոխարեն, ընդ որում՝ թանաքը ավարտվելու դեպքում կարելի է փոխել միջուկը: 

Այս արտադրանքն, իհարկե, վերջերս է հայտնվել շուկայում: 

Դրա գյուտարար՝ Ստենֆորդի համալսարանի դիզայնի հետազոտության կենտրոնի աշխատակից, Հոլանդիայում արդյունաբերական դիզայնի գծով մասնագիտացած Միգել Բրունս Ալոնզոն վստահեցնում է, որ գրիչը արձագանքում է իր տիրոջ սթրեսային վիճակին և կարող է օգնել նրան վերացնել այն: 

Ալոնզոն զբաղվում է ինտերակտիվ նյութերի միջոցով վարքի փոփոխության հարցերով և մշակել է մի շարք ինտերակտիվ միջոցներ, որոնք արձագանքում են վարքի արտահայտություններին հետադարձ տակտիլ կապերի և ձևի փոփոխության միջոցով: 

Նրա ստեղծած հակասթրեսային գրիչի գործողության սկզբունքը զգալիորեն տարբերվում է բոլոր այն սարքերից, որոնք, որպես կանոն, սթրեսը հայտնաբերում են մարդու զարկերակը չափելով կամ քրտնարտադրությունը արձանագրելով: 

Գրիչը մարդու մատների շարժումներից «հասկանում» է, որ նա նյարդայնանում է, քանի որ, օրինակ՝ սթրեսի դեպքում անձը սկսում է այն նյարդային սեղմել,  շարժել կամ պտտել: Այնուամենայնիվ, կան դժվարություններ մարդու վիճակը որոշելու հարցում, քանի որ ձանձրացող անձը և սթրեսային վիճակում գտնվող անձը գրիչի հետ վարվում են ճիշտ նույն կերպ: 

Ակնհայտ է, որ գրիչը չի կարող տարբերակել այս երկու վիճակները: 

Այդուհանդերձ, ինչպե՞ս է հակասթրեսային գրիչը օգնում իր տիրոջը հանգստանալ: 

Գրիչի ներսում ներկառուցված են էլեկտրամագնիսներ և շարժման տվիչներ: Եթե շարժման տվիչները ձեռքի շարժումներն ընդունում են որպես սթրեսային, ապա ակտիվանում են էլեկտրամագնիսները, ինչը և խոչընդոտում է նման շարժումները և թույլ չի տալիս գրիչի սեփականատիրոջն անիմաստ շարժել այն: 

Արդյունքում օգտագործողն սկսում է ինքն իրեն հանգստացնել և դադարեցնել նյարդային շարժումները: Ալոնզոն կարծում է, որ գրիչը նման կերպ թույլ է տալիս մարդուն հանգստանալ և թեթևացնում է նյարդային լարվածությունը: 

Էլեկտրամագնիսներն անջատվում են այն բանից հետո, երբ գրիչի սեփականատիրոջ կողմից նյարդային շարժումները դադարեցվում են: 

Հակասթրեսային գրիչի նման հանգստացնող ազդեցությունը հաստատվում է նաև փորձարկումներով: 

Պարզվել է, որ փորձի մասնակիցների կողմից սովորական գրիչի փոխարեն հակասթրեսային գրիչ օգտագործելու ժամանակ սրտի բաբախումը միջինից 5% ցածր է լինում, ինչն էլ փորձի արդյունքները գնահատում է որպես դրական: 

Ստացվում է, որ հակասթրեսային գրիչը, կարծես, իրոք հակասթրեսային էֆեկտ ունի: 

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

 

Փաշինյանն այսօր երեկոյան երկրորդ փորձը կկատարի մանիպուլյացիոն կռուտիտներով սվաղելու իր դավաճանությունները. Աշոտյան «Նիկոլը իրա տունը քանդելու ա, Ծառուկյանի նման մարդուն կալանավորու՞մ են». քաղաքացիների արձագանքը Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների անդադարձը Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը Գերմանիայում 1500 տարի առաջ ապրած գերմանացի լորդի դամբարան է հայտնաբերվել (լուսանկարներ) Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 8 ամսում նվազել է 6.4 տոկոսով Լիբանանի վարչապետը հրաժարական է տվել Մանկատան դայակները կալանավորվել են սաներին խոշտանգելու մեղադրանքով Պահպանողականների և ռեֆորմիստների եվրոպական կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում ԲՀԿ-ին և նրա ղեկավարին Հարգելիներս, ԿԻՐԹԸ ձեզ արդեն շանտաժ է անում հենց ձեզնով. Վլադիմիր Մարտիրոսյան Տեսախցիկը ֆիքսել է Ուկրաինայում օդանավի կործանման պահը (տեսանյութ) 38-ամյա վարորդը «Ջորիով» վրաերթի է ենթարկել 63-ամյա հետիոտնին, վերջինս, ժամեր անց հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է Իմքայլականներն ընդդիմության դեմ հանել են իրենց գրպանային դատարանները Ծովագյուղի ծեծկռտուքի գործով կա ձերբակալված Ի պատասխան օրվա քաղաքական իշխանությունից բարարձակապես «անկախ» դատախազության «իրավական» հայտարարությանը․ Մոսկվայի մարզում 65 տարեկանից բարձր և քրոնիկ հիվանդություններ ունեցողներին հորդորել են սեպտեմբերի 28-ից սկսած պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը Երազանք-նպատակներ, որոնց պետք է ձգտենք վերափոխման ռազմավարությամբ. վարչապետը տեսանյութ է ներկայացրել «Աշխարհ կանգնի, իջնող կա». Էդուարդ Շարմազանով «Հայրենիք» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ Հայտնի է՝ երբ և որտեղ կկայանա Արարատ-Արմենիա – Ցրվենա Զվեզդա հանդիպումը Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա. Հանդիպելու է Հռոմի Պապին
website by Sargssyan