«Ես չեմ թողել առավոտյան հեռուստաեթերը, այլ «Հանրայինն» է դադարեցրել համագործակցությունն ինձ հետ». Ժակ

Past.am-ը այս անգամ զրուցել է «Ռադիո Վան FM»-ի անփոխարինելի ձայնի, տևական ժամանակ հեռուստադիտողի «Բարի լույս»-ն ապահոված Ժակի հետ:

На изображении может находиться: 1 человек, стоит и костюм

- Ռադիո Վան FM-103.1-ի եթերից արդեն քանի՞ տարի է, որ հնչում է անփոխարինելի Ժակի ձայնը:

- Մեծ երջանկություն է, արդեն 19 տարի, լինել Ռադիո Վանի եթերում:

- Շատ ներդաշնակ աշխատանքային զույգ էիք Լուսինե Բադալյանի հետ, մենք կարոտում ենք Լուլուին, հիմա ո՞ւմ հետ եք համագործակցում:

- Մենք երկար ճանապարհ ենք անցել Լուսինեի հետ ու, իհա՛րկե, կարոտում ենք այդ ժամանակները, բայց կյանքն ընթանում է առաջ՝ հե՛նց այսպիսի զարգացումներով: Առայժմ, որևի մեկի հետ համատեղ նախագիծ չունեմ, իսկ առանձին գործակցություններ տարբեր արտիստների հետ՝ հաճախ են լինում:

- Հեռուստաեթերի առավոտյան ծրագիրը թողնելու իրական պատճառը ո՞րն էր:

- Ես չեմ թողել առավոտյան հեռուստաեթերը, այլ Հանրայինն է դադարեցրել համագործակցությունն ինձ հետ: Պատճառաբանությունները հստակ չէին և նույնիսկ՝ անսպասելի: Եթե լինենք ոչ էմոցիոնալ ու հակիրճ՝ չհամապատասխանեցի հեռուստաընկերության ղեկավարի ստրատեգիկ պատկերացումներին:

- Քաղաքականացված Երևանում երաժշտական հաղորդումները մի տեսակ անտեսվել են ստվերվել, նկատել ե՞ք այդպիսի երևույթ:

- Քաղաքականացված կյանքը լավ օրից չէ, այն նաև հյուծում է բոլորիս: Բայց նույնիսկ այսպիսի իրողության դեպքում, մարդը չի կարող հրաժարվել երաժշտությունից: Առհասարակ, մշակույթը մեծ ազդեցություն ունի հանրային առողջ ու բանական մտածելակերպի ձևավորման հարցում: Ավաղ, մեր երաժշտական կյանքում հազվադեպ են լինում հետաքրքիր կամ արժեքավոր բաներ, ճնշող մեծամասնութունը սպասարկում է սպառողական միօրինակ պահանջարկը:


- Դրական էներգիա պարգևող Ժակին առաջիկայում ի՞նչ ծրագրերում կտեսնենք:

- Մեծ հույսեր ունեմ, որ եկող տարում ոգևորության պակաս չի լինի մոտս ու գլխումս թափառող հարյուրավոր գաղափարներից որոշները կկարողանամ իրագործել:

ԱՄՆ դեսպանը բացահայտեց վարչապետի հերթական կեղծիքը. Արմեն Աշոտյան (տեսանյութ) Գերմանիայում օրենսդրական մակարդակում արգելել են բուժել միասեռականներին Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին. Lragir.am Լոռու մարզում արագաչափ են վնասել Պեկինը չեղարկել է Ուհան քաղաքից եւ Հուբեյ նահանգից բնակիչների մուտքի սահմանափակումները Բեն Աֆլեքն Instagram-ում փակ էջ է բացել․ հետեւորդները երեքն են Համախմբվե՛նք, միավորե՛նք մեր ուժերը հանուն մեր երկրի ապագայի․Գ․Ծառուկյան «Գլորիա» կարի ֆաբրիկայի 135 աշխատակից է վարակվել կորոնավիրուսով․ մարզպետ Երբ կհաղթահարենք կորոնավիրուսը. բժիշկը ներկայացրեց իր կանխատեսումները ՊԵԿ նախագահի տեղակալն ազատվել է պաշտոնից Գողանում էին մեքենաների համարանիշերն ու տերերից փող շորթում․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ) Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ. ուղիղ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 46 նոր դեպք. մարզպետ Ռեստորանների աշխատակիցներն ակցիա են իրականացրել կառավարության դիմաց (տեսանյութ) Մահացել է դերասան Միխայիլ Կոքշենովը Հերթական չճշտված ինֆորմացիան՝ Փաշինյանի էջում Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը վրեժ են լուծում ԵՊՀ-ից Սահմանադրության ընդունումից անցել է 3 տարի, սակայն իշխանությունները դեռևս չեն կատարել հոդվածի պահանջը Կարելի է՞ ապաքինվածին տրամադրել կանաչ քարտ և թույլ տալ հանելու դիմակը Պարետի որոշմամբ 161 տնտեսվարողի գործունեություն է արգելվել
website by Sargssyan