Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան «Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան


Փաշինյանի անսխալականության բարդույթը հանգեցնելու է իշխանության վարկանիշի էլ ավելի կտրուկ անկման. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատմությունը ցույց է տալիս, որ քաղաքական գործիչների և քաղաքական ուժերի վարկանիշը և հասարակական վստահության մակարդակը փոփոխական և տատանվող երևույթներ են: 

Եվ այս հանգամանքին պետք է հատուկ ուշադրություն դարձնեն հատկապես իշխող քաղաքական ուժն ու դրա գործիչները: 

Խնդիրն այն է, որ յուրաքանչյուր իշխանություն, որը կարողացել է բարձր վստահության մակարդակ ձեռք բերել, սակայն քաղաքականությունը մշակելիս ժամանակի ընթացքում դադարել է առաջնահերթ հաշվի առնել ժողովրդի շահերը՝ կարծելով, թե իր վարկանիշը, միևնույն է, պահպանվում է, մեծապես սխալվել է, քանի որ ժողովրդի վստահությունը նման իշխանությունների նկատմամբ սկսում է կտրուկ իջնել: 

Եվ այս հարցում մեծ դերակատարություն կարող է ստանալ ընդդիմությունը, քանի որ իշխանության վարկանիշի նվազումն իր հետ բերում է ընդդիմության դերակատարության մեծացում: Սակայն շատ հաճախ իշխանություններին բնորոշ մեծամտությունը թույլ չի տալիս նկատել ընդդիմադիր ուժերի վարկանիշի բարձրացումը: 

Այսպես, 2018 թվականի դեկտեմբերի 9–ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում, երբ երկրում էյֆորիկ տրամադրություններ էին իշխում, Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքին հաջողվեց ստանալ ձայների ճնշող մեծամասնությունը` 70 տոկոսից ավելին: 

Մեծ թվով ձայներ ստանալու արդյունքում է, որ Փաշինյանն իրենց իշխանությանը բրենդավորում է որպես ժողովրդի իշխանություն, որից էլ սկսվում է իշխանության անսխալականության բարդույթի ձևավորումը, երբ իշխանությունն իրեն նույնացնում է ժողովրդի հետ, սակայն ժողովրդի իշխանություն ասվածը խիստ հարաբերական է, քանի որ իշխանության ոչ ճիշտ քաղաքականության արդյունքում ժողովուրդը կարող է պահանջել այդ նույն իշխանության հրաժարականը: 

Եվ նշված բարդույթի ի հայտ գալու հետևանքով է, որ Փաշինյանը որոշել է ընդհանրապես հաշվի չնստել հանրության որոշ հատվածների մտահոգությունների հետ, որոնք վերաբերում են ամենատարբեր հարցերին: 

Ավելին, հասարակության դժգոհ շերտերին վերագրում է «չուզող հարևանի» սինդրոմը: 

Պարզ ասած՝ վարչապետն ասում է՝ մեր ժողովուրդը չուզող է: 

Ավելին, քիչ չէ, որ իշխանությունը հաշվի չի առնում որոշ քաղաքական ուժերի և քաղաքացիների մտահոգությունները, մի բան էլ դրանք արտահայտելու համար թիրախավորում է նրանց և այնպես ներկայացնում, թե նրանք ընդհանրապես որևէ աջակցություն չունեն ժողովրդի շրջանում, ուղղակի ռևանշիստական նկրտումներ են: 

Եվ պատահական չէ, որ երբ կրթության ոլորտում կառավարության կողմից տարվող քաղաքականությունից դժգոհությունը լայն թափ ստացավ, և ՀՅԴ-ական երիտասարդները սկսեցին պահանջել ԿԳՄՍ նախարարի հրաժարականը, իշխանությունները դժգոհ ուսանողների, դասախոսների, ՀՅԴ-ական երիտասարդների հետ կառուցողական երկխոսության մեջ մտնելու փոխարեն, կրթության ոլորտում իրենց քաղաքական ուղեգիծը համարեցին անբեկանելի և սկսեցին թիրախավորել նրանց և հատկապես ՀՅԴ-ին: 

Ուշագրավ է, որ ԱԺ-կառավարության հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով կրթության ոլորտի շուրջ առկա դժգոհություններին, նշեց. 

«Չի կարող որևէ նախարարի հրաժարական լինել քաղաքական 0 ազդեցություն ունեցող քաղաքական ուժի քմահաճույքի արդյունք։ 

Խոսքը քաղաքական ուժի մասին է, որը երկար տարիներ ՀՀ-ում եղել է ապօրինի կոռումպացված իշխանության կարևոր հենասյուներից մեկը, եթե ոչ ավելին»։ 

Ստացվում է, որ վարչապետ Փաշինյանը, որը հայտարարում էր, թե իր պաշտոնավարման ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի իրեն զգալու է որպես վարչապետ, շարունակում է հաշվի չնստել դժգոհ քաղաքացիների կարծիքների հետ, պիտակավորել նրանց, վիրավորել:

 Ընդ որում, հետևողականորեն թիրախավորվում են բոլոր նրանք, ովքեր ինչ-որ կերպ Փաշինյանի կամ իր թիմի «թանին թթու են ասել»:

 Այնպես որ, Փաշինյանի անսխալականության բարդույթը գնալով ավելի է խորանում, իսկ դա հանգեցնելու է իշխանության վարկանիշի էլ ավելի կտրուկ անկման: Եթե, իհարկե, անկման տեղ դեռ մնացել է...

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան«Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար