Եվրոպան արդեն երկրորդ անգամ «սայթաքում» է Անդրկովկասում միասնական տնտեսական և քաղաքական տարածություն ստեղծելու փորձերում

regnum.ru-ն «Եվրակենտրոնության հայեցակարգի տապալումը փոխում է Անդրկովկասը» վերնագրով հոդվածում գրում է, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին Մադրիդի Ֆրանցիսկո դե Վիկտորիա համալսարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ «դարերի ընթացքում համաշխարհային առանցքը անցել է Արևմուտքով, բայց այժմ այն տեղափոխվել է Արևելք»։ 

Իր արտահայտությունը նա հաստատել է ժողովրդագրական տվյալներով, ըստ որոնց, ներկայիս աշխարհի 7 միլիարդ բնակչությունից 4 միլիարդը ապրում է Ասիայում։ 

Միևնույն ժամանակ Սարկոզին փաստել է «Եվրամիությունում պատմական ճգնաժամի առկայությունը», այսինքն՝ այն, որ «27 երկրներից անհնար է ստանալ միասնական Եվրոպա» և որ այն կտրոհվի «չորս Եվրոպաների»՝ շենգեն, եվրո, պաշտպանություն և միություն։ Այս մտորումներում ոչ մի առանձնահատկություն չկա, և այդ մասին վերջերս խոսել է նաև Ֆրանսիայի ներկայիս նախագահ Էմանուիլ Մակրոնը։ 

Նման եզրակացություններ առկա են նաև եվրոպական տարբեր հետազոտական կենտրոնների զեկույցներում։ 

Սակայն Սարկոզիի թեզիսները հատուկ ուշադրության են արժանացել Անդրկովկասի երկրներում, քանի որ հենց նրա անվան հետ են կապված ոչ միայն 2008 թվականի Կովկասյան պատերազմում Փարիզի միջնորդական ջանքերը, այլ նաև Եվրամիության նոր քաղաքականությունը տարածաշրջանում, որը «փոխարինել է ԱՄՆ-ի քաղաքականությանը և ստեղծել նոր աշխարհաքաղաքական իրականություն»։ 

Հայտնվել է «Արևմտյան գործընկերությունը», որը ընդգրկել է Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը։ Այն ժամանակ ամեն ինչ բացատրվում էր շատ պարզ՝ Եվրամիությունը պայքարի մեջ է մտել Սև և Կասպից ծովերի տարածաշրջանի և Ռուսաստանը շրջանցող Միջին Ասիայից ու Իրանից էներգառեսուրսների տարանցման ուղիների համար։ 

Տարածաշրջանի երկրներին առաջարկվող եվրակենտրոնության նոր հայեցակարգը առաջարկում էր միմյանց միջև ստեղծել այնպիսի կապեր, որոնք ոչ միայն թույլ կտան համագործակցել, այլ նաև դուրս մղել Մոսկվային Անդրկովկասից։ 

2008 թվականի պատերազմից հետո, երբ Ռուսաստանը ճանաչեց Աբխազիան և Հարավային Օսիան, եվրոպական քաղաքականության վրացամետ և հակառուսական ուղղությունները կանխորոշված էին, սակայն լեռնայինղարաբաղյան հակամարտությունում պետք էր կանգնել հակամարտող կողմերից մեկի կողքին, որն էլ աղավաղում էր տարածաշրջանի նախանշվող աշխարհաքաղաքական ճարտարապետությունը։ Հենց դա էլ բերեց Եվրամիության դիրքերի ամրապնդման Թբիլիսիում և բարդացրեց հարաբերությունները Բաքվի և Երևանի հետ։ 

Զարմանալի է, բայց փաստ, որ Եվրոպան արդեն երկրորդ անգամ «սայթաքում» է Անդրկովկասում միասնական տնտեսական և քաղաքական տարածություն ստեղծելու փորձերում։ Առաջին անգամ նման փորձ եղել է Անտանտի երկրների կողմից 1919 թվականին։ Եվրամիությունը անգամ փորձել է Անդրկովկաս մտնել հարավից՝ Թուրքիայի միջոցով, բայց դա հնարավոր է այն դեպքում, եթե վերջինս ինտեգրվի Եվրոպային։ 

Պատահական չէին Թուրքիայի և Հայաստանի միջև կնքված, այսպես կոչված, Ցյուրիխյան արձանագրությունները։ Սակայն այդ սցենարը ևս չեղարկվեց Բաքվի և Անկարայի կողմից։ 

Արդյունքում Անդրկովկասի երկրների նկատմամբ Եվրամիության կողմից իրականացվող քաղաքականությունը տարբերակվեց։ 

Եթե Վրաստանն ու Հայաստանը, որպես քրիստոնեական երկրներ, հայտարարում են, որ «իրենք կանգնած են եվրոպական քրիստոնեական քաղաքակրթության ակունքներում», ապա Ադրբեջանը նույնականացնում է իրեն իսլամական աշխարհի հետ։ Վրաստանը ձգտում է մտնել ՆԱՏՕ, իսկ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ անդամ։ 

Ավելի վաղ Թբիլիսին, իսկ հիմա Հայաստանը փորձում են իրենց ներկայացնել որպես «տարածաշրջանային ժողովրդավարության փարոս»։ 

Բաքուն իր հերթին հայտարարել է խորհրդարանը վաղաժամկետ ցրելու և քաղաքական ռեֆորմներ սկսելու ցանկության մասին։ 

Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ Անդրկովկասի երեք պետություններն էլ հանդես են գալիս ընդամենը որպես «եվրոպական բարիքների» սպառողներ և ոչ թե դրանց արտադրողներ։ 

1918-1919 թվականներին ևս անգլիական օկուպացիոն իշխանությունը փորձել է տարածաշրջանում ձևավորված իշխանություններին «ներարկել ժողովրդավարություն», սակայն բախվել է սուր ազգամիջյան հարցերին և ժողովրդավարության պրակտիկայի բացակայությանը։ Արդյունքում այն ժամանակ Լոնդոնի մոտ ոչինչ չի ստացվել։ 

Պատահական չէ, որ ներկայիս անդրկովկասյան «նորարար» փորձագետները հայտարարում են, որ «տարածաշրջանը կարող է եվրոպական տիպի հանդուրժողականության ուղղությամբ առաջընթաց արձանագրել միայն այն դեպքում, եթե Եվրոպան, ինչպես ժամանակին Ռուսաստանը, տասնամյակների ընթացքում հանդես գա որպես այդ երկրների զարգացման ֆինանսավորող և միևնույն ժամանակ ներդնի իր արժեհամակարգը»։ 

Սակայն, ցավոք, Անդրկովկասի երկրների բախտը պատմականորեն չի բերում։ 1917 թվականին Ռուսական Կայսրության փլուզումից հետո առաջացած Ադրբեջան, Հայաստան և Վրաստան նորաթուխ երկրներին չի հաջողվել դառնալ անկախ պետություններ, ապա սկսվել է նրանց խորհրդայնացումը։ 

Իսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նորանկախ այդ երկրների՝ հատկապես Թբիլիսիի և Բաքվի առաջնորդները սկսել են փնտրել արտաքին հովանավորներ և ակտիվորեն խաղարկել «ռուսական խաղաքարտը», չնայած այն ժամանակ Մոսկվան տարածաշրջանում պասիվություն էր ցուցաբերում։ 

Ինչպես գրում է պորտուգալական Publico հրատարակությունը, ներկայումս մի կողմից տեղի է ունենում Ռուսաստանի ազդեցության աճ համաշխարհային քաղաքականության մեջ, իսկ մյուս կողմից նկատվում է եվրակենտրոնության հայեցակարգի պատմական չափանիշներով չտեսնված ճգնաժամ։ 

Ընդ որում, տեսակետը, թե իբր Եվրոպային անհանգստացնում են հակամարտությունները Անդրկովկասում և հարևան տարածաշրջաններում (օրինակ՝ իսրայելա-պաղեստինյան), «մեծ մոլորություններ» են։ 

Քաղաքական և աշխարհաքաղաքական իմաստով Անդրկովկասի համար աշխարհի եվրակենտրոնության վերջը տեսանելի է, քանի որ Եվրոպան այդ տարածաշրջանը նշագծել է որպես աշխարհաքաղաքական արվարձան, իսկ ամերիկացի փորձագետները սկսել են խոսել տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրության կորստի մասին։ 

Այս ամենի արդյունքում տարածաշրջանը դադարել է հանդիսանալ արտաքին խաղացողների հակադրությունների հրապարակ, և սկսվել են Թուրքիայի և Իրանի սրընթաց տրանսֆորմացիաները։

Կամո Խաչիկյան

N զորամասի գումարտակներից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ. ՀՀ ՊՆ ՀՀ սահմանին գազի գնի բարձրացման հետևանքով առաջացած ֆինանսական բեռը թողնված է «Գազպրոմ Արմենիայի» վրա. Tert.am ՃՈ-ն հունվարի 13-ից 19-ը պահպանվող հատուկ տարածք է տեղափոխել 131 մեքենա ՀՀ-ում կարելի կլինի հանրաքվե անցկացնել՝ 25 հազար ստորագրություն հավաքելով. քննարկում խորհրդարանում Տասը պետական մրցանակ կսահմանվի Հայաստանում. պատգամավորները քննարկում են նախաձեռնությունը ՍԱՏՄ-ն օգտագործելու է վերահսկման ողջ գործիքակազմը (ֆոտո) ԲՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանը պետք է լինեն հանրային պատվերը ձևակերպողը Իրանը կարող է դուրս գալ ՄԶՉՊ-ից. Զարիֆ Նիդերլանդների ԱԳ նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան. նրան կընդունի նաեւ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի ոստիկանները ապօրինի որսի դեպք են բացահայտել․ վարազ որսած տղամարդը բերման է ենթարկվել Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն էժանացել է ավելի քան 2 դրամով «Մեզ ոչ ոք չի լսում»․ մսագործները դադարեցրին ակցիան, վաղը ճանապարհներ են փակելու Մարդու իրավունքների պաշտպանը վարույթ է սկսել մորթը սպանդանոցներում իրականացնելու հարցով Առաջարկվում է ծննդյան վկայականներում նշել երեխայի սեռը. ԱԺ-ն քննարկում է ԼՀԿ-ի օրինագիծը Հարոյանը մասնակցել է «Ուրալ»-ի ընկերական խաղին «Տրակտոր կբերենք, ճանապարհը կքանդենք»․ Շիրակի մարզի բնակիչները ճանապարհ են փակել (լուսանկարներ) ՈՒՂԻՂ. Վերջին հրաժեշտը՝ Գեորգի Կուտոյանին Սահմանին գազի գինը 2020-ին չի փոխվի. սպառողի համար սակագնի փոփոխություն նախատեսված չէ մինչև ապրիլ Կուտոյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել. Քննչական կոմիտե Այս տարվա ձյան տեղումների վրա լիմիտ է դրված. Գագիկ Սուրենյան
website by Sargssyan