Մանրամասներ Էջմիածնում տեղի ունեցած սպանության փորձից․ իրավապահները ատրճանակ են հայտնաբերել

Նոյեմբերի 14-ին Էջմիածնի Վազգեն Սարգսյան փողոցից հրազենային վնասվածքներով «Վաղարշապատ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 27-ամյա մի երիտասարդ։ Դեպքի վայրում հայտնաբերվել էին տարբեր տրամաչափի 10-ից ավելի կրակված պարկուճ, ինչպես և տուժողի «Մերսեդեսը»՝ կրակոցների հետքերով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում Վաղարշապատի բաժնի ծառայողները ոստիկանության այլ ստորաբաժանումների գործընկերների և դեպքի նախաքննությունը վարող մարմնի աշխատակիցների հետ ձեռնարկեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։ Արդյունքում հայտնի դարձավ զինված միջադեպի մասնակից անձանց ինքնությունը։ Պարզվեց նաև, որ սպանության փորձ կատարած անձինք եղել են «BMW» մակնիշի ավտոմեքենայով, որը շահագործվել է Էջմիածնի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդի կողմից։ Վերջինս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց։ Երիտասարդին մեղադրանք առաջադրվեց, ինչից հետո նա կալանավորվեց։ Հետագա միջոցառումներով իրավապահները հայտնաբերեցին նաև «BMW» մակնիշի ավտոմեքենան, որը Բյուրական գյուղից տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներով հայտնի դարձավ, որ հրազենային վնասվածքներով «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխված երիտասարդը հիվանդասենյակում հրազեն է պահում։ Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները դեկտեմբերի 5-ին դատարանի որոշմամբ խուզարկեցին հիվանդասենյակը և հայտնաբերեցին ատրճանակ՝ լիցքավորված 9մմ տրամաչափի 3 փամփուշտով, որոնցից մեկը՝ փողում։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

Ղազախստանի մայրաքաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել Պարգեւատրման արարողություն Բաղրամյան 26–ում Լայն թափով շարունակվել են նորագույն սպառազինության եւ ռազմական տեխնիկայի համալրման միջոցառումները. Արտակ Դավթյան Ավտոմեքենաների ժամանակավոր հաշվառման վկայագրերն արդեն կարելի է փոխարինել պլաստիկ տեսքի քարտերով. ՃՈ 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում Նախագահը Բանակի օրվա առթիվ պարգևատրել է մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների Որոշվեց. Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր է դնում (վիդեո) Շատ լավ լուրեր ունենք տնտեսության վերաբերյալ․ Փաշինյան «Արմենիան Արմ»-ի նախաձեռնությամբ՝ ՀՀ ԶՈՒ-ի կազմավորման 28-ամյակին նվիրված համերգներ տեղի կունենան Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է. նա դարձավ 81 տարեկան (տեսանյութ) ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի եւ մանրուքների կարեւորության մասին․ Փաշինյան․ ՈՒՂԻՂ Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկություն չկա. ԱԳՆ Հունվարի 29-31-ին գիշերները այսօրվա հետ համեմատ աստիճանաբար տաքանում են մոտ 8-10 աստիճանով. Սուրենյան Նավթի համաշխարհային գները նվազում են Հովհաննես Համբարձումյանը դարձել է գոլի հեղինակ Ի՞նչ է արվում Հայաստանում կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է. Սյունիքի մարզում մերկասառույց է Նիկոլ Փաշինյանը նոր փաստ է հրապարակել Չինաստանում թոքաբորբի համաճարակի պատճառով ամանորյա տոները երկրարացրել են մինչեւ փետրվարի 2-ը Մահացել է անվանի բասկետբոլիստ Կոբի Բրայանտը
website by Sargssyan