ՏՏ ոլորտը մեր երկրի տնտեսության զարգացման գերակայություններից է. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետն այսօր՝ դեկտեմբերի 6–ին, հյուրընկալել է ճապոնացի գիտնական, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր, «Origami World» տեսության հեղինակ, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։

Ողջունելով հյուրեին՝ քաղաքապետ Մարությանը նախ շնորհավորել է Տակեո Կանադեին ՀՀ վարչապետի կողմից ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի արժանանալու առթիվ և նշել, որ իր համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել մեծ գիտնականին:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեր երկրի տնտեսության զարգացման գերակայություններից է և քաղաքի զարգացման մեր տեսլականն առանձնանում է նաև տարբեր ոլորտներում այդ տեխնոլոգիաների կիրառմամբ: Դաշտը բավականին մեծ է, և մենք պետք է արագ տեմպերով բացերը լրացնելով գնանք առաջ»,- նշել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ճապոնացի գիտնական Տակեո Կանադեն նշել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալելու առումով Հայաստանում իսկապես մեծ ներուժ կա:

«Պարոն քաղաքապետ, Ձեր կողմից ներկայացված ոլորտներում շատ առաջադեմ լուծումներ եք առաջարկել, ինչն իսկապես ողջունելի է: Առանձնակի եմ կարևորում նաև քաղաքացիների գաղափարները վերցնելն ու կյանքի կոչելը: Դա ոգևորող նախաձեռնություն է»,- նշել է Տակեո Կանադեն:

Որպես խելացի քաղաքի հայեցակարգ՝ քաղաքապետ Հայկ Մարությանն առանձնացրել է նաև Երևանի նոր երթուղային ցանցի գործարկումը, որը կարևոր նշանակություն կունենա նաև քաղաքի երթևեկության կանոնակարգման գործում:

Ղազախստանի մայրաքաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել Պարգեւատրման արարողություն Բաղրամյան 26–ում Լայն թափով շարունակվել են նորագույն սպառազինության եւ ռազմական տեխնիկայի համալրման միջոցառումները. Արտակ Դավթյան Ավտոմեքենաների ժամանակավոր հաշվառման վկայագրերն արդեն կարելի է փոխարինել պլաստիկ տեսքի քարտերով. ՃՈ 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում Նախագահը Բանակի օրվա առթիվ պարգևատրել է մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների Որոշվեց. Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր է դնում (վիդեո) Շատ լավ լուրեր ունենք տնտեսության վերաբերյալ․ Փաշինյան «Արմենիան Արմ»-ի նախաձեռնությամբ՝ ՀՀ ԶՈՒ-ի կազմավորման 28-ամյակին նվիրված համերգներ տեղի կունենան Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է. նա դարձավ 81 տարեկան (տեսանյութ) ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի եւ մանրուքների կարեւորության մասին․ Փաշինյան․ ՈՒՂԻՂ Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկություն չկա. ԱԳՆ Հունվարի 29-31-ին գիշերները այսօրվա հետ համեմատ աստիճանաբար տաքանում են մոտ 8-10 աստիճանով. Սուրենյան Նավթի համաշխարհային գները նվազում են Հովհաննես Համբարձումյանը դարձել է գոլի հեղինակ Ի՞նչ է արվում Հայաստանում կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է. Սյունիքի մարզում մերկասառույց է Նիկոլ Փաշինյանը նոր փաստ է հրապարակել Չինաստանում թոքաբորբի համաճարակի պատճառով ամանորյա տոները երկրարացրել են մինչեւ փետրվարի 2-ը Մահացել է անվանի բասկետբոլիստ Կոբի Բրայանտը
website by Sargssyan