Մարդ կա ստացել է տունը, վաճառել է. պետությունը պարտավորություն չունի նրա նկատմամբ. Փաշինյանը` գյուղացուն
ՀասարակությունԱյս պահի դրությամբ ուրիշ քաղաքացի չկա, որ արձանագրվի, որ պետությունը իրենց բան է պարտք: Այս մասին այսօր` դեկտեմբերի 7-ին, Լոռու մարզի Շիրակամուտ գյուղում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով 1988 թվականի ավերիչ երկրաշարժից տուժած քաղաքացիների փոխհատուցման խնդրին:
«Հիմա մենք ասում ենք, մի հատ էլ, նորից՝ էն քաղաքացիները, որոնք ասում են` ինչ-ինչ պատճառներով մեր հանդեպ անարդարացի են վարվել, իրենց թղթերն էլ կնայենք, կտարբերենք` իրոք կա էդ պարտավորությունը, թե չկա: Որովհետեւ մարդ կա ստացելա փողը, տունն առելա ու վաճառելա ինչ-ինչ պատճառներով ու հիմա չունի: Էդ մարդու նկատմամբ պետությունը պարտավորություն չունի: Նրանք, ում նկատմամբ կպարզի, որ ունի պարտավորություն, կհասկանանք` իրենց հարցը ոնց ենք լուծում»,- ասաց Փաշինյանը` պատասխանելով գյուղացուն: