Երևանում բենզատարը փլուզել է քարե պարիսպն ու կողաշրջվել. սկսվել է դիզվառելիքի արտահոսք

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում ГАЗ 53 մակնիշի 34 MP 385 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արմենակյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարե պարսպին ու երկաթե դարպասին, տապալել այն և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Մինչ հրշեջների ժամանումը, վարորդին առաջինը օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցները, ովքեր օգտագործել են նաև բենզալցակայանում պահվող կրակմարիչները, ինչի շնորհիվ կանխվել է կրակի բռնկումն ու տարածումը։

Այնուհետև բենզալցակայանի աշխատակիցները հոսանքազրկել են ավտոմեքենան, քանի որ մի թեթև կայծ ու կրակն անխուսափելի էր։ Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Լևոն Բադալյանի գլխավորությամբ։ Կողաշրջման արդյունքում դիզվաեռլիքի արտահոսք է սկսվել, և այս պահին հրշեջներն ու բենզալցակայանի աշխատակիցները փորձում են դադարեցնել արտահոսքը, ճանապարհին էլ հրշեջները կատարում են լվացման աշխատանքներ։

 

Գ.Ծառուկյանի շնորհիվ «Մուլտի Ֆայթ»-ն ու աշխարհահռչակ Ջորջիո Պետրոսյանը պայմանագիր են ստորագրել «Իրապես չէի ցանկանա վերադառնալ խիստ սահմանափակումների ռեժիմին». Պուտինը՝ ՌԴ-ում կորոնավիրուսային իրավիճակի մասին BMW-ն գաղտնազերծել է նոր M3 և M4 մոդելները (լուսանկարներ) Ղազախստանը վերացրեց մահապատիժը Բոլոր խնդիրների լուծումն ունի մեկ հիմնական բանաձև, այն է` Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Արսեն Բաբայան Պուտինը Լուկաշենկոյին չի շնորհավորել երդմնակալության կապակցությամբ. Պեսկով Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Կորոնավիրուսից երկու զինծառայող է մահացել «Կրակելով սպանել են, ապա այրել մարմինը». Սեուլը Փհենյանին մեղադրել է հարավկորեացի պաշտոնյայի սպանության համար Ի՞նչ հեռանկարներ ունի Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար՝ մինչև 2050 թվականը (տեսանյութ) Ֆլիկ. Սևիլյան արժանիորեն հաղթեց Եվրոպա լիգան «Ի՞նչ կարծիքի եք, գուցե Վայոց Ձորի մարզպետարա՞նը պատասխանի Էրդողանին»․ Աշոտյան Իրանի նախագահը 4 օր ուշացումով է Նիկոլ Փաշինյանին շնորհավորել Անկախության տոնի առթիվ Վլադիմիր Պուտինն առաջադրվել է Նոբելյան մրցանակի Կարդում կարդում եք, սա էլ կարդացեք, պարոն վարչապետ. Արմեն Աշոտյան Էվերտոնը պատմական ցուցանիշ է գրանցել ԿԳՄՍ փոխնախարարը պատրաստվում է հրաժարական տալ Քննարկում է վճարովի համակարգում սովորող ուսանողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը. Արայիկ Հարությունյան Ի՞նչ մանրամասներ է հայտնում ոտքերը բանտախցին մեխած կալանավորի մայրը «Ինձ ինչ». Թորոսյանի ցինիկ վերաբերմունքի պատճառով Pfizer-ը հեռացել է Հայաստանից
website by Sargssyan