Գեղարքունիքում 62-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել Գավառի պետական համալսարանի ուսանողուհուն
ОбществоԵրեկ ՝ դեկտեմբերի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 14:25-ի սահմաններում, Գավառի բնակիչ, 62-ամյա Ալբերտ Ժամհարյանը՝ իր վարած Mitsubishi մակնիշի 88 NA 988 համարանիշի ավտոմեքենայով, Գավառ քաղաքի Հ. Հակոբյան փողոցում, Գավառի պետական համալսարանի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 38-ամյա Լուսինե Հարությունյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Հարություն Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վրաերթի ենթարկվածը սովորում է Գավառի պետական համալսարանի տարրական կրթություններ և մեթոդիկա բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի: