Գազի գնի բարձրանալու հավանականությունը չափազանց մեծ է. Վարդան Բոստանջյան
PoliticsԳազի գնի բարձրանալու հավանականությունը չափազանց մեծ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց տնտեսագետ, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
«Գազի գնի վերաբերյալ բանակցություններ են ընթանում։ Գազի գնի կտրվածքով կա նաեւ քաղաքական ենթատեքստ: Ելնելով օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքներից՝ Հայաստանին հնարավոր ավելի մատչելի գնով են տվել գազը: Եթե Ռուսաստանի համար Հայաստանի կողմից վստահությունը այն չէ, որ պետք է լինի, դրա համար գինն ավելի բարձր կլինի, հիմա որ համեմատաբար ցածր են ասել, դա պայմանավորված է նրանով, որ գոյություն ունեն գործընկերային հարաբերություններ»,-նշեց նա:
«Որեւէ մեկը չի կարող այս պահին ասել, թե որքան կբարձրանա, որքան էլ բարձրանա, արդեն իսկ մեր բնակչության համար բարձր է, որովհետեւ մեր ունեցած եկամուտների պայմաններում գազի գինը մեր վրա ծանր է նստում եւ փոքր-ինչ բարձրացումն ավելի ծանր կնստի»,- հավելեց նա: