ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայողին ինքնասպանության դրդելու պատիժը խստացնող օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայողին ինքնասպանությանը դրդելու համար նախատեսված պատիժը խստացնող օրենքի նախագիծը:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը հեղինակել են ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա ԶոհրաբյանըՎահե ԷնֆիաջյանըՇաքե Իսայանը և Արման Աբովյանը:

Օրենքի նախագծով առաջարկվում է օրենսգիրքը լրացնել նոր հոդվածով, որով առաջարկվում է

սահմանել զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, բռնության, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու միջոցով անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ  ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի  հասցնելը  մեկ այլ զինծառայողի կողմից՝ պատժվում է  ազատազրկմամբ՝  երեքից ութ  տարի ժամկետով: Մի խումբ անձանց կողմից, պետի կողմից ստորադասի  նկատմամբ, միևնույն անձի նկատմամբ՝ պարբերաբար, մարտական հերթապահության կամ մարտական ծառայության կրելու ընթացքում ինքնասպանության դրդելը պատժվում է ազատազրկմամբ՝  հինգից տասը տարի ժամկետով, իսկ սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով:

 

Հիմնական զեկուցող Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ՀՀ զինված ուժերում տարիներ շարունակ խաղաղ պայմաններում արձանագրվող ինքնասպանությունների դեպքերը խոսում են ոչ պատշաճ կանոնադրական հարաբերությունների մասին: Նրա կարծիքով՝ մենք գործ ունենք Զինված ուժերում կարգապահության, կանոնադրական հարաբերությունների հետ կապված լուրջ խնդիրների հետ և այս հարցերը բարձրացվում են որպես հանրային պահանջ՝ Զինված ուժերում զինծառայողին ինքնասպանության հասցնելու հանցագործություն կատարողներին ենթարկելու ավելի խիստ պատժի:

Օրենքի նախագիծը դեկտեմբերի 9-ի խորհրդարանի նիստում ընդունվեց միաձայն՝ 94 «կողմ» ձայնով:

 
 

 

Արցախում ժամկետային զինծառայող է վիրավորվել Ինքս ինձ չեմ հարգի, եթե նահանջեմ. Հրայր Թովմասյան ՀՀ ԱԳՆ կոչին արձագանքել է Չինաստանում գտնվող 400-ից ավելի ՀՀ քաղաքացիներ Ոստիկանական շոուները, իրականում թիվ 1 պաշտոնյայի վախերի հերթական ապացույցն են. Լեւոն Քոչարյան Այդ գործողություններով փորձ է կատարվում լռեցնել այլախոհներին. Արփինե Հովհաննիսյան «Նիկոլ Փաշինյանը կարող է այսօր հանգիստ քնել». Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեց Դիմակավորված անձինք բերման են ենթարկել Նարեկ Սամսոնյանին ՃՏՊ ՌԴ Սարատովի մարզում. Զոհվել է ՀՀ մեկ քաղաքացի, երկուսը՝ վիրավոր են. Դեսպանատուն Հայաստանի դեսպանն ու Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը համաեվրոպական օրակարգի հարցեր են քննարկել Գեորգի Կուտոյանի ինքնասպանության վարկածը հաստատվել է Փաշինյանն ու Ոստիկանությունը պիտի հիմնավոր պատճառներ ներկայացնեն քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ. Մարուքյան Միլան-Երևան չվերթին լուրջ խնդիրներ են առաջացել. Passenger.am Խոշոր վթար-հրդեհ Շիրակում. բախվել են Nissan X-Trail-ն ու Opel-ը. վերջինս վերածվել է մոխրակույտի. կան վիրավորներ (ֆոտո) Հայոց բանակը շարժվում է ոչ միայն համարժեք հակահարված հասցնելու, այլ նաև իրավիճակը թելադրելու սկզբունքով․ Տոնոյան Հայրենանվիրում մեզ ոչ ոք չի սովորեցրել. դա մեր նկարագիրն է, էությունը. Հովիկ Աբրահամյան Նիկոլ Փաշինյանն Արցախի Շահումյանի շրջանում ներկա է գտնվել սպաների բնակարանամուտի արարողությանը (ֆոտո) Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել 6-րդ վարչությունը բերման ենթարկեց Արթուր Դանիելյանին ՈՒՂԻՂ. Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այցելել են «Եռաբլուր» Թուրքիայում 12 մարդ է հոսպիտալացվել կորոնավիրուսի կասկածանքով
ԹԵՍՏ. Հապա բռունցք արե՛ք, իսկ այժմ նայեք նկարին. ձեր բռունցքը շատ բան կպատմի ձեր մասին Աղջիկների 26 խայտառակ լուսանկարներ, որոնք չպետք է հայտնվեին համացանցում (ֆոտոշարք) Ի՞նչն է ձեզ ամենից շատ նյարդայնացնում՝ ըստ ձեր հորոսկոպի նշանի Այս լուսանկարում աղջնակը նկարվում է երիտասարդ ծնողների հետ։ 17 տարի անց նրանք ինչ-որ բան են նկատում․․․ Հենց այս պահին ինչպե՞ս եք բռնել հեռախոսը. դա շատ բան կպատմի ձեր մասին Լավագույն ամուսինը՝ ըստ կենդանակերպի նշանի. Իսկ ձեր ամուսնուն գտա՞ք այս ցանկում 8 բան, որ անում են միայն այն տղաները, ովքեր մինչև ականջների ծայրերը սիրահարված են աղջկան Ընտրիր վարդը և կիմանաս, թե երբ և ինչպես կկատարվի մտքումդ պահած ցանկությունը Ասեք քանի՞ տառ կա Ձեր անվան մեջ և մենք կասենք, թե ինչպիսի մարդ եք Դուք. 100 տոկոսանոց համընկնում Այս 27-ամյա այրին 5 երխաների մայր է.Նայելով նրա լուսանկարները դուք և կցնցվեք,և կհիանաք
website by Sargssyan