Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության 1-ին փուլում, նախնական տվյալներով, հաղթում է Սահակ Մաշալյանը

2019թ. դեկտեմբերի 8-ին Պոլսի հայ համայնքը պատրիարք էր ընտրում: Թեև պաշտոնապես Պոլսի հայոց պատրիարքի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 11-ին անցկացվելիք ընտրության օրը, բայց արդեն Նախաձեռնակ մարմնի կողմից նախնական արդյունքների հրապարակումից հետո պարզ է, թե ով հաղթելու ավելի մեծ շանսեր ունի:

Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունը երկաստիճան է: Նախ ընտրվում են պատվիրակներ՝ հոգևորական դասից և համայնքի անդամներից: Հոգևորական պատվիրակները, որոնք 17 են, ընտրվել են դեկտեմբերի 7-ին ընդհանուր կրոնական ժողովի կողմից, իսկ համայնքի պատվիրակները՝ 103 հոգի ընտրվել են դեկտեմբերի 8-ին:

 

Ըստ նախաձեռնակ մարմնի ներկայացրած տվյալների՝ դեկտեմբերի 8-ին հաղթել են նարնջագույնները՝ պատրիարքի տեղապահ Սահակ եպս. Մաշալյանին կողմնակիցները:  Վերջինները ստացել են 9008 ձայն, իսկ մանուշակագույնները՝ Արամ արք. Աթեշյանի կողմնակիցները 3529 քվե: Այս նախնական արդյունքներից ելնելով՝ դեկտեմբերի 11-ին կայանալիք պատրիարքի ընտրությանը Մաշալյանին աջակից պատվիրակները թիվը 89 կլինի, իսկ Աթեշյանը ներկայացնող պատվիրակները՝ 12-ը, ևս մեկ հոգի ընտրվել է որպես անկախ պատվիրակ: Պետք է նշել, որ 753 քվե անվավեր է եղել և 376 հոգի դատարկ ծրար է նետել քվեատուփը՝ այդ կերպ հավանաբար բողոք է արտահայտվել պետության կողմից կիրառված սահմանափակումների դեմ:

Ըստ ներկայացված տվյալների՝ ընտրությանը մասնակցել է  13704  ընտրող:

 

Ձայների այս մեծ տարբերերությունը խոսում է այն մասին, որ դեկտեմբերի 11-ին անակնկալներ չեն լինի և նախնական տվյալներով ընտրվելու ամենամեծ շանսերն ունի Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

 

 

Սահմանափակված է ՀՀ տարածքից ելքը պահեստազորում հաշվառված անձանց համար Հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում. Հովհաննիսյան Արցախի «Արդարություն» կուսակցության հայտարարությունը Հայկական բանակը այս պահի դրությամբ ունի 58 զինծառայողի զոհ Արձանագրվել է հակառակորդի 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկայի, 400-ից ավել կորուստ անձնակազմի մեջ. ՊԲ հրամանատարի տեղակալ. (Տեսանյութ) Ինչպես է հայկական կողմը կասեցնում հակառակորդի լայնածավալ գրոհը.(Տեսանյութ) Սիրելի՛ երիտասարդներ, կոչ եմ անում առանց անհրաժեշտության չդիմել որոշակի քայլերի. Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Բելառուսը պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև «երկխոսությունը խթանելու համար» Հարավային ուղղությամբ հակառակորդի զրահատանկային լայնածավալ գրոհը կասեցված է (տեսանյութ) Արթուր Աբրահամ․ Հայ ազգը եղել է, կա ու կլինի, մենք անպարտելի ենք Հայկական կողմի վիրավորների թիվը 200-ից դարձել է 100-120 ԵՊՀ-ում ձևավորվել է կամավորական դասակ, որն այսօր մեկնել է Արցախ Աղջիկս մնաց անտեր. ո՛չ հայր ունի, ո՛չ մայր. մահացած կին զինծառայողի եղբայր Կամիկաձե-ԱԹՍ՝ Մարտակերտի վրա. Արծրուն Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Սաուդյան Արաբիան արգելանք է դրել թուրքական ապրանքների ներմուծման վրա Ուշադրություն. Զինծառայող Հարութ Սաղաթելի Գևորգյանը չի զոհվել, նա վիրավորում է ստացել Հակառակորդը ծավալված տանկային մարտում կորցրել է տասը միավոր զրահատեխնիկա․ ՊՆ խոսնակ (տեսանյութ) Բաշար Ասադը որևէ հայտարարություն չի արել Արցախի մասին. Իսկ նշյալ էջը կեղծ է Մինչ այս պահը հայտնի 59-ը հերոսների անունները, ովքեր ընկան հայոց հողը պաշտպանելիս
website by Sargssyan