Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆ Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի


Ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան ոլոր­տում էլ չկա­րո­ղա­ցան «հե­ղա­փո­խու­թյուն» անել. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Տարին մոտենում է ավարտին, և ամփոփումների կարիք կա ոչ միայն ներքաղաքական գործընթացների շուրջ, այլև արտաքին քաղաքականության բնագավառում: 

Քանի որ մեր երկիրը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական պայմաններում, ապա ճկուն արտաքին քաղաքականությունը անհրաժեշտ է Հայաստանի զարգացման, անվտանգության ապահովման, արտաքին գործընկերների հետ հարաբերությունների խորացման և միջազգային հեղինակության բարձրացման տեսանկյունից: 

Կարևոր է արձանագրել, որ իշխանափոխությունից հետո Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականության ուղղության փոփոխություն տեղի չունեցավ, և, ըստ էության, ներկայիս իշխանությունները շարունակում են նախկինների արտաքին քաղաքական ուղեգիծը: 

Երբ խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը հաղթանակ տարավ և ձևավորեց կառավարություն, թվում էր, թե արտաքին քաղաքականության ուղղությամբ բեկումնային ձեռքբերումներ պետք է լինեն, սակայն, ինչպես ցույց տվեցին զարգացումները, այդ սպասումները չափազանցված էին: 

Եթե դիտարկենք Հայաստանի հարաբերությունները մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ, ապա հայ-ռուսական հարաբերություններն աչքի ընկան անորոշությամբ և Ռուսաստանի կողմից նոր իշխանությունների նկատմամբ որոշակի անվստահությամբ՝ հաշվի առնելով անցյալում նրանց կողմից արտահայտված հակառուսական քաղաքական դիրքորոշումները և հայտարարությունները: 

Այս հանգամանքը խոչընդոտեց, որպեսզի հայ-ռուսական հարաբերություններում լուրջ ձեռքբերումներ արձանագրվեն: 

Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որին Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր տարվա սկզբին պաշտոնական այցով ժամանել Հայաստան, Երևան եկավ միայն հոկտեմբերի 1-ին՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով, և Հայաստանում մնաց ընդամենը մի քանի ժամ: 

Սա ևս հարաբերություններում նկատվող որոշակի սառնության դրսևորում էր: Բավարար չէ նաև Հայաստանի փոխգործակցության մակարդակը Եվրամիության անդամ երկրների հետ՝ չնայած Փաշինյանը այս ընթացքում մի շարք այցեր է ունեցել ԵՄ երկրներ: 

Պետք է նաև նկատի ունենալ, որ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների իրավապայմանագրային ամբողջ ճարտարապետությունը հիմնված է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վրա, որը ստորագրվել է դեռևս 2017 թվականին, սակայն մինչ օրս այն ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից չի վավերացվել, որպեսզի ուժի մեջ մտնի: 

ՀՀ ներկայիս իշխանությունները անհրաժեշտ ջանքեր չեն գործադրել և համապատասխան աշխատանք չեն տարել, որպեսզի ԵՄ անդամ երկրների կողմից համաձայնագրի վավերացումը չձգձգվի: ԵՄ-ի կազմից դուրս եկող Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների մակարդակն էլ ընդհանրապես գոհացուցիչ չէ: 

Մեծ Բրիտանիան Հայաստանում չի շտապում դեսպան նշանակել՝ չնայած քննարկվում էր հայազգի Ալեն Գոգբաշյանի նշանակման հարցը, սակայն նրա հաստատված թեկնածությունը չեղարկվեց: 

Սա արդեն լուրջ մեսիջ է, և պատահական չէ, որ որոշ փորձագետներ այս հանգամանքը կապում են Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդրի հետ: Տարվա ընթացքում դրական դինամիկա չգրանցվեց նաև ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ուղղությամբ: 

Ճիշտ է՝ սեպտեմբերին վարչապետ Փաշինյանը բավական մեծ պատվիրակությամբ մեկնել էր ԱՄՆ, շփվել հայ համայնքի ներկայացուցիչների հետ, սակայն այդպես էլ ոչ մի հանդիպում չունեցավ ԱՄՆ կառավարության անդամների հետ և չկարողացավ պայմանավորվածություն ձեռք բերել. դրա փոխարեն այդ այցը կլորիկ գումար արժեցավ ՀՀ պետբյուջեի վրա: 

Փաշինյանը աշխատանքային այցով եղավ նաև ասիական խոշոր խաղացող Չինաստանում և հանդիպում ունեցավ ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ, սակայն համատեղ նախագծերի իրականացման տեսանկյունից հայ-չինական հարաբերությունները դրա արդյունքում լուրջ տեղաշարժ չգրանցեցին: 

Փաստորեն ստացվում է, որ արտաքին քաղաքականության ոլորտում իշխանություններն ունեն բազմաթիվ թերացումներ, և պետք է 2020 թվականին ներքաղաքական խնդիրների վրա կենտրոնանալու և անցյալի դեմ կռիվ տալու փոխարեն հնարավորություն գտնեն այդ բացթողումներն ուղղելու համար:

 Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Կասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Մենք իբր հողի վրա ենք, բայց մեռած ենք, թաղած չենք․ Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»