ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Ադր­բե­ջան­ցի­նե­րի հերթական վայրագությունը

ՏՈՆԵՐ

Մարդու իրավունքների միջազգային օր, Ֆուտբոլի միջազգային օր, Թաիլանդ՝ Սահմանադրության օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1827 - Երևանի սարդարի պալատում ռուս սպաների ուժերով առաջին անգամ բեմադրվում է Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունը: 

1864- Ռուսական Սենատի դատավճռով Միքայել Նալբանդյանը աքսորվում է Կամիշին: 

1888 - ծնվել է մատենագետ Արմենակ Սալմասլյանը: 

1917 - Թիֆլիսում բացվում է կովկասյան բանակի երկրորդ համագումարը, որը որոշում է ընդունում Կովկասում անհապաղ խորհրդային իշխանություն ստեղծելու մասին: 

1918- հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում գնդապետ Դոլուխանովի ղեկավարած հայկական ուժերը Ուլուխանլու և Քամառլու գյուղերը գրավելուց հետո սկսել են հարձակումը Շարուրի ուղղությամբ և գրավել Դավալու խոշոր բնակավայրը: 

1920 - ՀԽՍՀ Հեղկոմը որոշում է ընդունել բանկերը ազգայնացնելու մասին: 

1937 –վախճանվել է ռազմական գործիչ, Սարդարապատի ճակատամարտում հրետանու հրամանատար, Հայաստանի Առաջին Հանրապետության պաշտպանության երկրորդ նախարար Քրիստափոր Արարատյանը: 

1988-Հայաստանում ձերբակալվել է Ղարաբաղ կոմիտեի (հետագայում Հայոց համազգային շարժում) անդամների մեծ մասը: 

1991 – Արցախում անցկացվել է անկախության հանրաքվե։ Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 82%-ը, որոնց 98%-ը կողմ է արտահայտվել Արցախի անկախությանը։ 1998 - վախճանվել է գյուտարար, ինժեներ Մանուկ Աթոյանը: 

2004 - վախճանվել է դերասան և ռեժիսոր Խորեն Աբրահամյանը: 

2005- Նախիջևանի տարածքում գտնվող Ջուղայի գերեզմանատանը ադրբեջանցիները սկսել են ջարդել խաչքարերը և նետել Արաքս գետը, որը շարունակվել է 4 օր: 

2006- ձերբակալվել են «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության ղեկավարներից Լիբանանի քաղաքացի Ժիրայր Սեֆիլ յանը եւ Հայաստանի քաղաքացի Վարդան Մալխասյանը: 

2007-Ստամբուլի «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքը Մամուլի միջազգային ինստիտուտի կողմից արժանացել է Աշխարհում մամուլի ազատության հերոսի կոչման: 

2010- Ազգային ժողովում Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած օրինագիծը տապալվել է, քանի որ կոալիցիոն ուժերը չեն մասնակցել քվեարկությանը: 

ԱՇԽԱՐՀՈՒՄ 

մ.թ.ա. 59-Կլոդ Պուբլիոս Պլուտարքոսը, հրաժարվելով պատրիկությունից, ընտրվել է ժողովրդական տրիբուն:

1198 –վախճանվել է արաբ բժիշկ և փիլիսոփա Ավերրոեսը (Իբն-Ռուշդ): 

1520 —Մարտին Լյութերը հրապարակայնորեն այրել է եկեղեցուց իրեն վտարելու՝ Պապի Exsurge Domine բուլլան: 

1610 – ծնվել է հոլանդացի գեղանկարիչ և գրաֆիկ Ադրիան վան Օստադեն: 

1798 –ծնվել է ռուս նկարիչ և ճարտարապետ Ալեքսանդր Բրյուլովը: 

1817– Միսսիսիպին դարձել է ԱՄՆ-ի 20-րդ նահանգը։ 

1821 –ծնվել է ռուս բանաստեղծ Նիկոլայ Նեկրասովը: 

1822-ծնվել է ռուս սոցիոլոգ, մշակութաբան, հրապարակախոս, պանսլավիզմի իդեոլոգ Նիկոլայ Դանիլևսկին: 

1828 —Պետրոս Մեծի հրամանով Սանկտ Պետերբուրգում հիմնադրվել է Տեխնոլոգիական ինստիտուտը: 1830– ծնվել է ամերիկացի բանաստեղծուհի Էմիլի Դիքինսոնը։ 

1848 –Լուի Նապոլեոն Բոնապարտը ընտրվել է Ֆրանսիական Հանրապետության առաջին նախագահ: 

1851 –վախճանվել է գերմանացի գյուտարար Կարլ Դրեզը, որի անունով է կոչվում դրեզինան՝ ձեռքի ուժով ռելսի վրայով տեղաշարժվող փոխադրամիջոցը: 

1877 –Բուլղարիայի հյուսիսային մասում գտնվող Պլևնա քաղաքը, որը կարևոր երկաթուղային և ճանապարհային խաչմերուկ է, ընկել է ռուսների կողմից իրականացրած 5-ամսյա շրջափակումից հետո, իսկ 40 000ոց թուրքական կայազորը հանձնվել է: 

1896 –վախճանվել է շվեդ քիմիկոս, ինժեներ, գյուտարար Ալֆրեդ Նոբելը: 

1901– հանձնվել են առաջին Նոբել յան մրցանակները։ 

1948– ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։ 

1954 – UNESCO-ի կողմից ընդունվել է Մոնտեվիդեոյի բանաձևը, որով օժանդակվում է էսպերանտոյի միջազգային լեզու դառնալու թեկնածությունը։

 2006 –վախճանվել է Չիլիի դիկտատոր, գեներալ Աուգուստո Պինոչետը: 

2009– կայացել է «Ավատար» ֆիլմի պրեմիերան։

 

Ղազախստանի մայրաքաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել Պարգեւատրման արարողություն Բաղրամյան 26–ում Լայն թափով շարունակվել են նորագույն սպառազինության եւ ռազմական տեխնիկայի համալրման միջոցառումները. Արտակ Դավթյան Ավտոմեքենաների ժամանակավոր հաշվառման վկայագրերն արդեն կարելի է փոխարինել պլաստիկ տեսքի քարտերով. ՃՈ 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում Նախագահը Բանակի օրվա առթիվ պարգևատրել է մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների Որոշվեց. Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր է դնում (վիդեո) Շատ լավ լուրեր ունենք տնտեսության վերաբերյալ․ Փաշինյան «Արմենիան Արմ»-ի նախաձեռնությամբ՝ ՀՀ ԶՈՒ-ի կազմավորման 28-ամյակին նվիրված համերգներ տեղի կունենան Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է. նա դարձավ 81 տարեկան (տեսանյութ) ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի եւ մանրուքների կարեւորության մասին․ Փաշինյան․ ՈՒՂԻՂ Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկություն չկա. ԱԳՆ Հունվարի 29-31-ին գիշերները այսօրվա հետ համեմատ աստիճանաբար տաքանում են մոտ 8-10 աստիճանով. Սուրենյան Նավթի համաշխարհային գները նվազում են Հովհաննես Համբարձումյանը դարձել է գոլի հեղինակ Ի՞նչ է արվում Հայաստանում կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է. Սյունիքի մարզում մերկասառույց է Նիկոլ Փաշինյանը նոր փաստ է հրապարակել Չինաստանում թոքաբորբի համաճարակի պատճառով ամանորյա տոները երկրարացրել են մինչեւ փետրվարի 2-ը Մահացել է անվանի բասկետբոլիստ Կոբի Բրայանտը
website by Sargssyan