Ի՞նչ պետք է իմանալ կերամիկական սալիկների մասին

Կերամիկական սալիկը հիմնականում թրծած կավից պատրաստված ուղղանկյուն կամ քառակուսի սալիկ է, որի մի կողմը ծածկված է փայլով: Մարդիկ առաջին անգամ շինությունների մակերեսները ծածկելու համար կերամիկական սալիկներ օգտագործել են Միջագետքում: 

Դա եղել է մ.թ.ա. 3-րդից 2-րդ հազարամյակներում: Այնուամենայնիվ, այն ժամանակ օգտագործված սալիկներն իրենց չափերով ավելի շատ նման են եղել խճանկարի՝ մոզայիկայի, այլ ոչ թե կերամիկական սալիկների, բայց դրանցով էլ հին վարպետները ստացել են լիարժեք պատկերներ ու նախշեր: Այդ հին սալիկները պատրաստել են կավից ուղղանկյունների տեսքով, որը հետո թրծել են կրակի մեջ:

 Ընդ որում, դրանց որակը այնքան լավն է եղել, որ որոշ նմուշներ գոյատևել են անգամ մինչև մեր օրերը: Երբեմն կավե սալիկները պատրաստվել են տարածական նկարների ձևով, բայց հիմնականում դրանք ուղղակի նախշազարդվել են: 

Կերամիկական սալիկները մեզ ծանոթ ձևով հայտնվել են միայն մ.թ.ա. 1-ին հազարամյակում՝ հին պարսկական Ահամդիդների դինաստիայի դարաշրջանում:

 Սուզե և Պերսեպոլիս քաղաքների պեղումների ժամանակ հայտնաբերվել են 15х15 սմ չափերի և 10 մմ հաստության կերամիկական սալիկներ: 

Մեթլախ սալիկները իրենց անունը ստացել են գերմանական Մեթլախ քաղաքի անունից, որտեղ միջին դարերից պատրաստել են դրանք: Այնպես, ինչպես հազարամյակներ առաջ, հիմա էլ կերամիկական սալիկները երեսապատման ամենատարածված միջոցներից են:

 Եվ դրա համար կան պատճառներ: Նախ՝ կերամիկական սալիկները շատ ամուր են: 

Գոյություն ունեն կերամիկական սալիկների միջազգային ստանդարտներ, և ըստ այդ ստանդարտների, սալիկները լինում են երեք տեսակի. 1-ին տեսակը նշվում է կարմիրով, 2-րդը՝ կապույտով, իսկ 3-րդը կանաչով: 

Արտաքին սալիկապատման համար նախատեսված սալիկների փաթեթավորման վրա լինում են AI կամ BI նշաններ, որոնք ցույց են տալիս, որ նման սալիկները գերազանց են դիմանում խոնավությանը և կարող են օգտագործվել անգամ հիդրոկառույցների՝ լողավազանների, շատրվանների և այլն, երեսպատման համար:

Եթե սալիկների փաթեթավորման մեջ առկա է ձյան փաթիլի տեսքով խորհրդանշան, ապա դա նշանակում է, որ սալիկը ունի սառնամանիքային դիմադրության բարձր աստիճան: 

AII և BII նշանները հուշում են, որ սալիկը կարող է օգտագործվել արտաքին սալիկապատման համար, բայց այն չունի այնպիսի ջրակայունություն, ինչպիսին ունեն AI-ը և BIը: AIII և BIII կարգերի սալիկները նախատեսված են բացառապես ներքին հարդարման համար:

 Այս ամենից բացի, սալիկները համապատասխանաբար դասակարգվում և պիտակավորվում են՝ կախված նրանից, թե ինչ մակերեսի վրա են ամրանալու: Օրինակ՝ ոտնաթաթի տեսքով խորհրդանշանը ցույց է տալիս, որ այդ սալիկը նախատեսված է հատակը սալիկապատելու համար: 

Ընդ որում, եթե այդ խորհրդանշանը պատկերված չէ մութ ֆոնի վրա, այլ բաց ֆոնին է կամ գծանշված, ապա դա ցույց է տալիս սալիկի մաշվածության նկատմամբ բարձր դիմադրողականության մասին: Պատերի սալիկապատման համար նախատեսված սալիկների փաթեթավորման վրա լինում է ձեռքի պատկերանշան: 

Նման սալիկները չի կարելի օգտագործել հատակների համար, քանի որ, չնայած ամրությանը, դրանք չեն կարող դիմանալ ծանրությանը: 

Ընդհանրապես, կերամիկական սալիկներ ընտրելիս պետք է խստորեն հետևել արտադրողների ցուցումներին: 

Սալիկապատող վարպետները սովորաբար նախընտրում են աշխատել մեծ չափերի սալիկներով, քանի որ փոքրերը տեղադրելու համար զգալիորեն ավելի շատ ժամանակ է պահանջվում, հետևաբար, դրանց տեղադրման գինը լինում է ավելի բարձր:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

N զորամասի գումարտակներից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ. ՀՀ ՊՆ ՀՀ սահմանին գազի գնի բարձրացման հետևանքով առաջացած ֆինանսական բեռը թողնված է «Գազպրոմ Արմենիայի» վրա. Tert.am ՃՈ-ն հունվարի 13-ից 19-ը պահպանվող հատուկ տարածք է տեղափոխել 131 մեքենա ՀՀ-ում կարելի կլինի հանրաքվե անցկացնել՝ 25 հազար ստորագրություն հավաքելով. քննարկում խորհրդարանում Տասը պետական մրցանակ կսահմանվի Հայաստանում. պատգամավորները քննարկում են նախաձեռնությունը ՍԱՏՄ-ն օգտագործելու է վերահսկման ողջ գործիքակազմը (ֆոտո) ԲՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանը պետք է լինեն հանրային պատվերը ձևակերպողը Իրանը կարող է դուրս գալ ՄԶՉՊ-ից. Զարիֆ Նիդերլանդների ԱԳ նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան. նրան կընդունի նաեւ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի ոստիկանները ապօրինի որսի դեպք են բացահայտել․ վարազ որսած տղամարդը բերման է ենթարկվել Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն էժանացել է ավելի քան 2 դրամով «Մեզ ոչ ոք չի լսում»․ մսագործները դադարեցրին ակցիան, վաղը ճանապարհներ են փակելու Մարդու իրավունքների պաշտպանը վարույթ է սկսել մորթը սպանդանոցներում իրականացնելու հարցով Առաջարկվում է ծննդյան վկայականներում նշել երեխայի սեռը. ԱԺ-ն քննարկում է ԼՀԿ-ի օրինագիծը Հարոյանը մասնակցել է «Ուրալ»-ի ընկերական խաղին «Տրակտոր կբերենք, ճանապարհը կքանդենք»․ Շիրակի մարզի բնակիչները ճանապարհ են փակել (լուսանկարներ) ՈՒՂԻՂ. Վերջին հրաժեշտը՝ Գեորգի Կուտոյանին Սահմանին գազի գինը 2020-ին չի փոխվի. սպառողի համար սակագնի փոփոխություն նախատեսված չէ մինչև ապրիլ Կուտոյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել. Քննչական կոմիտե Այս տարվա ձյան տեղումների վրա լիմիտ է դրված. Գագիկ Սուրենյան
website by Sargssyan