ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը (տեսանյութ)

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը: ՀՀ կառավարության հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է, որ, եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

ՀՀ Ազգային ժողովի նիստում օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Բադասյանը նշեց, որ նախատեսվում է «Սահմանադրական դատարանի մասին» 2018թ. հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4.1-ին, 4.2-րդ եւ 4.3-րդ մասերով: Մասնավորապես, 213-րդ հոդվածով նախատեսված՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, Սահմանադրական դատարանի անդամ նշանակված և սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակած դատավորի կողմից մինչև 2020թ. հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները դադարելուց հետո՝ մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը, նա ստանում է  կենսաթոշակ՝ հրաժարական ներկայացնելու օրվա դրությամբ  հաշվարկված աշխատավարձի չափով:

Արդարադատության նախարարի տեղեկացմամբ՝ նախագծերի փաթեթը դրական եզրակացություն է ստացել Վենետիկի հանձնաժողովի կողմից, ինչպես նաև ուսումնասիրվել է միջազգային փորձը:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 65 կողմ և 33 դեմ ձայներով, որոնց գումարվեցին նաև այն պատգամավորների ձայները, որոնք գտնվելով գործուղման մեջ, իրենց դիրքորոշումը հայտնել են նամակով:

Պարետի կողմից չարտերային թռիչքների թույլտվություն չկա, ուստի հորդորում ենք զերծ մնալ չհաստատված թռիչքներով զբոսաշրջային փաթեթներ ձեռք բերելուց․ ՀՀ Զբոսաշրջության կոմիտե Հրապարակվել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի լուսանկարն ու անվանումը Բեյրութի նավահանգստում վտանգավոր քիմիական նյութերով ևս 20 կոնտեյներ է հայտնաբերվել Նիկոլ Փաշինյանը հարսանիքի է մասնակցել. Թիկնազորն ուշադիր հետևել է հյուրերին, որպեսզի որևէ ապացույց չհայտնվի համացանցում. «Հրապարակ» Թուրքիայում մահացել է ամենաազդեցիկ գործարարներից մեկի` Մաթիլդ Մանուկյանի միակ ժառանգը Ոլորտի ներկայացուցիչները հրավիրում են կառավարության ուշադրությունը ՌԴ առողջապահության նախարարությունը պատմել է, թե որքան ժամանակ է COVID-19- ի դեմ պատվաստանյութը օգնում ձևավորել հակամարմիններ Ինչո՞ւ են փոխել վարչապետի դստեր մեքենայի համարները (լուսանկար) «Մինսկի խմբի համանախագահներն անկեղծ ջանքեր չեն ներդնում ԼՂ հակամարտության կարգավորման համար». Չավուշօղլու Ալավերդիում ամուսինները դանակի բազմաթիվ հարվածներ են հասցրել միմյանց Արթուր Վանեցյանը խորհրդի կարիք չունի Պեպ Գվարդիոլան կարող է վերադառնալ «Բարսելոնա» ԱՄՆ-ում սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Լուկաշենկոյի նկատմամբ Ուսանողները ևս պատրաստվում են դիմել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին Ոստիկանության ծառայողները Դավիթաշենի կամրջի վրա կանխել են երիտասարդ աղջկա ինքնասպանությունը. (լուսանկարներ) Ձերբակալված ցուցարարները շարքով պառկած են ոստիկանության բակում (տեսանյութ) Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Պուտինի աղջիկը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ՝ մասնակցելով փորձարկմանը Հրապարակվել է օգոստոսի 11-ի դասացուցակը
website by Sargssyan