Հայաստանին զենք մատակարարող «ORSIS» -ը հանվել է սև ցուցակից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ռուսական ORSIS ընկերության հայցը և կասեցրել Ֆինանսների նախարարության որոշումը, որով ընկերությունը պետք է ներառվեր սև ցուցակում, հետևաբար, հնարավորություն չունենար մասնակցելու զենք մատակարարելու մրցույթների:

«Դատարանը բավարարեց մեր միջնորդությունը, որոշում կայացրեց «ORSIS» զենք արտադրող ընկերությունը հանել Հայաստանին զենք մատակարարող ընկերությունների սև ցուցակից»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց  «ORSIS»-ի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։ 

Նրա խոսքով՝ սովորաբար, դատարանում նման վեճերը ավելի երկար են քննվում․ «Նման վեճերը դատարանում քննվում են 2-3 տարի տևողությամբ։ Եթե անգամ ես էլ ոչինչ չանեի, միևնույն է 2021 թվականի հուլիսին ընկերությունը դուրս կգար սև ցուցակից։ Սակայն աբսուրդը նրանում էր, որ զենքի մատակարարման միակ աղբյուրին գցում են սև ցուցակ», - նշեց փաստաբանը՝ ավելացնելով, որ ընկերությունն այսուհետ իրավունք ունի շարունակելու մասնակցել մրցույթների ու մատակարարումներ իրականացնել ՀՀ ուժային կառույցներին։

Հիշեցնենք՝ 2019թ.-ի մայիսին ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր մրցույթ՝ մի քանի միլիոն դոլար արժողությամբ զենք-զինամթերք մատակարարելու վերաբերյալ։ Ռուսական «ORSIS» ընկերությունը հայտ էր ներկայացրել, սակայն տենդերը շուտով փակվել է՝ ընկերության համար անհայտ պատճառով։ Դրանից հետո ռուսական ընկերությունը դիմել է բողոքարկման հանձնաժողովին և Հայաստանում իրենց շահերը ներկայացնող փաստաբանին, որոնց գործողությունների արդյունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի «Ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք» հոդվածով։

«ՊՍԺ»-ն արտագնա խաղում հաղթանակ տարավ «Նա պատերազմի կոչնակ հնչեցրեց, բան չունե՞ք ասելու». Արփինե Հովհաննիսյան «Բարսելոնան» Գամպերի գավաթակիր Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 31 միլիոնը Հայ դիպուկահարը խոցել է նշանակետը 2574մ հեռավորությունից՝ թարմացնելով սպորտային սեփական ռեկորդը Սննդային թունավորման դեպքեր` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կենտրոնում Ամսական դրամաշնորհ՝ զբոսաշրջության և հարակից ոլորտների տնտեսվարողներին. Կառավարության նոր ծրագիրը Նիկոլին բզեք, որ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության օրվա ելույթում լրջագույնս հակադարձի Ալիեւին․ Աշոտյան Լավ կլիներ, որ առողջապահության նախարարության ղեկավարությունը նման օպերատիվությամբ պայքարեր կորոնավիորւսի դեմ՝ սապոնը ձեռքին Նիկոլի դռանը հերթ կանգնելու փոխարեն Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes Vario և Mercedes C 240 մակնիշների ավտոմեքենաները․ վարորդներից մեկն ու իր երկու ուղևորները հոսպիտալացվել են Արթուր Վանեցյանը հանդիպել է երիտասարդներին Իրաքցի ուժայինները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական ծառայության առաջնորդներից մեկին «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացածը 32 տարեկան էր Բանակցել ենք գործարանների հետ, բանջարեղենն ամբողջ ծավալով կմթերվի․ Էկոնոմիկայի նախարարություն Հեղափոխական իշխանությունից շուտով մնալու են միայն աքսեսուարները. Վլադիմիր Մարտիրոսյան Հանրապետության առանձին շրջաններում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Գիտնականները պարզել են կորոնավիրուսով վարակման հիմնական միջոցը Գավառի ոստիկանները տաք հետքերով կանխել են 40 ոչխարի գողության փորձը. կան բերման ենթարկվածներ Վրաստանը Ինդոնեզիա է արտահանել տեղական արտադրության զրահամեքենաներ Սևիլյան մերժել է Սիթիի՝ Կունդեի տրանսֆերի վերաբերյալ առաջարկը
website by Sargssyan