«Չափազանց լարված ու նոր քայլերով տարի էր». Նաիրա Մովսիսյան

«Չափազանց լարված ու նոր քայլերով տարի էր»: Նաիրա Մովսիսյանի դուստրը` Մարիան, չորս տարեկան է: Թե ինչու աղջնակի համար խնջույք չեն կազմակերպել, եւ որտեղ են նշելու Ամանորը, դերասանուհին պատմել է BRAVO.am-ին` տրամադրելով իրենց նոր լուսանկարները:

«Այս տարի օրակարգս այնքան խառն ու ծանրաբեռնված է, որ չեմ հասցրել երեխայիս համար ծննդյան խնջույք կազմակերպել: Երեկոյան խաղահրապարակ կտանեմ, միասին կզբոսնենք ու այդ կերպ կնշենք:

Նաիրա Մովսիսյան

Տորթը նվիրել է իր քեռին՝ Արթուր Հայրապետյանը, ես էլ կօգնեմ երազանք մտապահելու եւ մոմերը փչելու հարցում:): Նրա հետ կապված նպատակներս շատ-շատ են: Ամենակարեւորը՝ ցանկանում եմ, որ առողջ, հաջողակ ու երջանիկ լինի»,- ասել է Նաիրան:

 

Մայր ու աղջիկ արդեն իսկ տոնական մթնոլորտ են ստեղծում տանը.«Այս պահին տոնածառի զարդարման աշխատանքներով ենք զբաղված: Նոր տարին էլ որոշել ենք Հայաստանից դուրս դիմավորել. մորս ու դստերս հետ Վրաստան կգնանք»:

Նաիրա Մովսիսյան

2019 թվականը նրա համար բարդ տարի է եղել.«Չափազանց լարված ու նոր քայլերով տարի էր, մի շարք գործեր եմ սկսել: Վստահ եմ՝ 2020 թվականն իմ ընտանիքի համար կատարյալ է լինելու:

Մասնագիտական նորություններ չեմ խոստանում, քանի որ հիմնական ժամանակս տրամադրում եմ իմ նոր բիզնեսի կայացմանը: Կարծում եմ՝ մյուս տարեվերջին հանգիստ կասեմ, որ կարողացա հասնել այն մակարդակին, որ ժամանակիս մեծ մասն ընտանիքիս եմ տրամադրում»,- եզրափակել է նա:

Նաիրա Մովսիսյան

Աղբյուր՝ bravo.am

Մաշտոցի պողոտայում ավտոմեքենա է այրվում. ԱԻՆ Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Բագրատունյաց փողոցում Էմանուել Մակրոնը կմասնակցի Ֆրանսիայի հայկական ընկերությունների համակարգող խորհրդի ընթրիքին․ Հրաչ Վարժապետյան Մեղրիում մասամբ այրվել է տներից մեկի տանիքը․ ԱԻՆ Արման Սարգսյանի շնորհիվ՝ իրավիճակը հաղթահարվեց հնարավոր ամենամեղմ սցենարով․ Փաշինյան ՀՀ և Նիդերլանդների ԱԳ նախարարները գոհ են երկխոսության մակարդակից. Բլոկն այցելել է Ծիծեռնակաբերդ Կոտայքի մարզում այրվում է տան տանիք․ ԱԻՆ Սպանդարյան կայարանից գողացել են գնացքի ռելսերի ամրակներ Նիկոլ Փաշինյանը և Ստեֆ Բլոկը քննարկել են հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացման հեռանկարները Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է ԵՄ բարձրաստիճան պատվիրակությանը Նիկոլ Փաշինյանը և Ստեֆ Բլոկը քննարկել են հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացման հեռանկարները Պուտինն առաջարկել է ՄԱԿ հիմնադիրների գագաթաժողով անցկացնել 26 ամյա վիրաբույժի 1000-ից ավել վիրահատությունները Այսօր ԿԲ-ն շուկայից 5 միլիոն դոլարի գնում է իրականացրել․ Նիկոլ Փաշինյան Ոստիկանությունը «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակածի հետ բանակցություններ վարելու տեսանյութ է հրապարակել Ձեր ցանածն է, դուք էլ հնձեք. Արմեն Աշոտյան Միջին տարիքի տղամարդը Կիեւյան կամրջից իրեն ցած է նետել Ներխուժած անձն ինքն իր ոտքով նստել է ոստիկանական մեքենան (տեսանյութ) Եղանակը Հայաստանում. գիշերային ձյուն Հայաստանը նպատակ ունի խորացնել ԵՄ-ի հետ հարաբերությունները. ԱԳՆ ղեկավար
website by Sargssyan