Նոր տարվա զանգերը խփելուց հետո ՀԴՄ չխփելու համար ներում չի լինելու․ Նիկոլ Փաշինյան

2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին 2018 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների համամետ տպագրվել է 106․609․299 ՀԴՄ կտրոնով ավելի: Այս մասին այսօր՝  դեկտեմբերի 10-ին, ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա աստղաբաշխական թիվ է, և այս ՀԴՄ կտրոններով արձանագրվել է շուրջ 303 միլիարդ դրամ ավելի առևտրաշրջանառություն: Սա, իհարկե, շատ լավ է։ Մենք բավականին լավ վիճակագրություն ունենք հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման դինամիկայի առումով եւ 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ավելի է դուրս գրվել 18 միլիոն 425 հազար 72 հաշիվ ապրանքագիր»,-նշեց նա։

Նրա խոսքով՝ «2020 թվականի հունվարի 1-ից` Նոր տարվա զանգերը խփելուց հետո ՀՀ-ում չի լինելու ՀԴՄ չխփելու որևէ պարագա, որը որևէ բարոյական, սոցիալական կամ որևէ առումով ներման ենթակա լինի»։

Վարչապետը շեշտեց՝ ՀԴՄ չթողարկող գործարարը գողանու է զինվորից։  «Գալու է 2020 թվականը` Նոր տարի և գալու է նոր մոտեցումը ՀԴՄ կտրոնների վերաբերյալ, ՀԴՄ կտրոն չտպելու որևէ դեպք բարոյական արդարացում չի ունենալու։ Ովքեր ասում են, թե հացի փող են աշխատում, հիմա ՀԴՄ-ները պարտադիր պետք է տրամադրեն, որպեսզի տեսնենք, որ իրենք հացի փող են աշխատելու: Այս փոքր ձեռնարկությունների տերերը պետք է իմանան, որ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար լինելու է վարչական պատասխանատվություն, և դա չի լինելու ուղղակի ՀԴՄ կտրոն չթողարկելու համար, այլ զինվորից գողանալու համար է լինելու, զինվորի փամփուշտը, զինվորի հացը, արժանապատիվ հագուստը գողանալու համար»,- հավելեց նա։

Մարզպետարանի ներկայացուցիչն ուղիղ եթերում զանգեց սպանդանոց Հենրիխ Մխիթարյանը 31 տարեկան է, ՀՖՖ-ն շնորհավորել է «Ջահել տղա եմ, ես էլ եմ ուզում մաքուր շորերով, գալստուկով ու ջիպերով ման գամ». Մխչյանի բնակիչ Կխստացվի զինծառայողներին ինքնասպանության հասցնելու պատիժը ԱԱԾ․ Վանեցյանը պետական հեղաշրջում չի պլանավորել, իսկ Հրաչյա Հակոբյանի հայտարարություն հաղորդում չի համարվի Բակո Սահակյանը մասնակցել է ՊԲ ռազմական խորհրդի նիստին. ամփոփվել են 2019-ի արդյունքները ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ «Ցիվիլ ձեւին համաձայն չենք. սպանդանոց չպետք է լինի, վերջ». Արարատի մարզում մայրուղին ժամանակավորապես բացվեց ԱԺ-ն շարունակում է աշխատանքները․ ՈՒՂԻՂ Նավթի համաշխարհային գները աննշան նվազում են ՍԱՏՄ-ն օգտագործելու է վերահսկման ողջ գործիքակազմը Անասնաբուծությամբ զբաղվողները ճանապարհներ են փակել Արմավիրում եւ Արարատում (ուղիղ) Հայտնի է Արցախում համապետական ընտրությունների օրը Ում հետ կհանդիպի Թրամփը Դավոսում Անցած շաբաթ գրանցվել է 129 արտակարգ դեպք. զոհվել է մեկ, փրկվել՝ 7 քաղաքացի Արագածոտնի մարզում վագոն-տնակ է այրվել. 9 հոգանոց ընտանիքն անօթեւան է մնացել (ֆոտո) Կոչ ենք անում հանրությանը չտրվել ապատեղեկատվությանը. Ստյոպա Սաֆարյանը հայտարարություն է տարածել ԵՄ-ը ցանկանում է օտարերկրյա ներդրումների պաշտպանության հարցում համաձայնության հասնել Չինաստանի հետ Գլոբալ կորպորատիվ վարկային համակարգը անհրաժեշտ է վերանայել․ Թիմ Կուկ 80-անց կինը Վրաստանից Հայաստան բնակության էր վերադառնում եւ 2019 թվականի «Բենթլի» էր բերում իր հետ. Շուշան Ներսիսյան
website by Sargssyan