Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ» «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ» Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ» Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ»


Պատ­մա­կան աղ­բյուր­նե­րը խո­սում են պարս­կա­կան ծագ­ման մա­սին. ի վեր­ջո, պետք է գնալ գի­տա­կան, այլ ոչ թե քա­ղա­քա­կան ճա­նա­պար­հով

Միջազգային

russian.eurasianet.org-ն «Ղարաբաղում մզկիթի վերականգնումը թեժ վեճերի առիթ է դարձել» վերնագրով հոդվածում գրում է, որ Լեռնային Ղարաբաղում վերականգնել են 19րդ դարի մզկիթը, սակայն դա ոգևորություն չի առաջացրել ո՛չ հայերի և ո՛չ էլ ադրբեջանցիների շրջանում: Գոհար տիկնոջ Վերին մզկիթը կառուցվել է Շուշիում 1880-ական թվականներին: 

Երբ 20-րդ դարի սկզբին այդ տարածքը խորհրդայնացվել է, մզկիթը վերածվել է թանգարանի: 1990-ականների սկզբին հայերի և ադրբեջանցիների միջև պատերազմի ընթացքում մզկիթը վնասվել է, այնուհետև անտեր մնացել, քանի որ բոլոր մահմեդականները լքել են քաղաքը:

 Հինգ տարվա ընթացքում այդ ոչ մեծ մզկիթը ամբողջությամբ վերականգնվել է, և հոկտեմբերին տեղի է ունեցել բացման պաշտոնական արարողությունը: «IDeA» հիմնադրամի Արցախի զարգացման ծրագրի ղեկավար Սուրեն Ամիրբեկյանը Eurasianet.org-ի հետ զրույցում ասել է, որ մզկիթը «Շուշիի բազմամշակութային ժառանգության բաղկացուցիչ մասն է», և դրա վերականգնումը «ուղղված է քաղաքի պատմական և ճարտարապետական ժառանգության պահպանմանը և ամրապնդմանը»: 

Նշենք, որ «IDeA» հիմնադրամն է ֆինանսավորել մզկիթի վերականգնման ծրագիրը: Այս կերպ ղարաբաղյան իշխանությունները հույս ունեն զբոսաշրջիկներին բերել Շուշի: 

Արցախի մշակույթի նախարարության զբոսաշրջության և պատմական հուշարձանների պահպանության բաժնի պետ Արտակ Գրիգորյանն էլ Eurasianet.org-ի լրագրողի հետ զրույցի ժամանակ նշել է, որ «իհարկե, մզկիթի վերականգնումը կհանգեցնի զբոսաշրջության աճի, ընդ որում, ոչ միայն մուսուլմանների, այլ նաև այլ կրոնների և ոչ հավատացյալ զբոսաշրջիկների առումով, քանի որ ճարտարապետության տեսակետից այն շատ գեղեցիկ շինություն է»: 

Բայց Ղարաբաղում մզկիթի վերականգնումը զգայուն խնդիր է: Այդ տարածքը Ադրբեջանի հետ պատերազմից հետո ամբողջությամբ բնակեցված է քրիստոնյա հայերի կողմից: 

Ղարաբաղը միջազգային հանրության կողմից ճանաչվում է որպես Ադրբեջանի մաս, իսկ Բաքվի կառավարությունը վճռականորեն հայտարարում է, որ ինքը կրկին վերահսկելու է այդ տարածքը կա՛մ խաղաղ բանակցությունների արդյունքում, կա՛մ էլ ուժի գործադրմամբ: Ղարաբաղի բնակիչները իրական սպառնալիք են տեսնում Ադրբեջանից: 

«IDeA» հիմնադրամը 2017 թվականին ծրագրի իրականացման մասին զեկույցում նշել է, որ «նախագծի նկատմամբ բացասական վերաբերմունքը ... հիմնականում գալիս է այն մարդկանց կողմից, որոնք մզկիթը կապում են Ադրբեջանի հետ և որոնք կարծում են, որ ներկայումս ներդրումների համար կան առավել առաջնահերթ ոլորտներ»: 

Գրիգորյանը «հիմնականում դրական» է որակում մզկիթի վերականգնման վերաբերյալ տեղի բնակիչների ներկայիս վերաբերմունքը: 

Ըստ նրա, սկզբում որոշ բնակիչներ դեմ են եղել, քանի որ կարծել են, թե նախագիծը ֆինանսավորվում է կառավարության կողմից, բայց իմանալով, որ աշխատանքները կատարվում են մասնավոր դոնորների հաշվին, փոխել են վերաբերմունքը: 

Այնուամենայնիվ, երբ Eurasianet.org- ի թղթակիցը այցելել է Շուշի և խոսել տեղի բնակիչների հետ, պարզվել է, որ, այնուամենայնիվ, կարծիքները տարբերվում են, և իրականում առկա է որոշակի հակասական վերաբերմունք մուսուլմանական պատմական վայրերի նկատմամբ: 

Մզկիթի կառուցման ժամանակ Շուշիի բնակչությունը եղել է խառը՝ եղել են ինչպես հայեր, այնպես էլ ադրբեջանցիներ: 20-րդ դարի սկզբին այդտեղ և ընդհանրապես Կովկասում երկու ազգերի միջև բախումներ են սկսվել: 1920 թվականին Ադրբեջանի զինված ուժերը հայ բնակչության ջարդեր են իրականացրել, և նրանց թիվը Շուշիում համարյա հասցվել է զրոյի: 

Ինչպես նշվում է քաղաքի պատմական թանգարանի ցուցանակում, «ջնջվել է քաղաքի հարուստ հայկական կերպարը և իսպառ կորսվել է բազմամշակութային գոյակցության հնարավորությունը»: 

Այսօր այն, ինչ կարելի է կոչել Շուշիի ադրբեջանական կերպար, ևս մեծամասամբ անհետացել է, բացառությամբ մի քանի հուշարձանների, որոնց մեծ մասը անխնամ է, և որոնք սովորաբար ներկայացվում են որպես քաղաքի իրական բնութագրի երկրորդական տարրեր: 

Զբոսաշրջային ցուցանակում ասվում է, որ «ներկայումս Շուշիում մահմեդականներ չկան, բայց կան մուսուլմանական ավանդական ճարտարապետության հիանալի օրինակներ, որոնք ներդաշնակորեն համակցվում են Շուշիի հայկական ճարտարապետության հետ»: 

Հայերի և ադրբեջանցիների միջև կոնֆլիկտում մշակութային ժառանգության օբյեկտները հիմնական «մարտադաշտերից» են, և երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են հակառակ կողմի պատմական վայրերը անտեսելու, աղավաղելու կամ նույնիսկ ոչնչացնելու մեջ: 

Ղարաբաղի պաշտոնյաները, օգտագործելով մզկիթի վերակառուցումը, հայտարարել են, որ, ի տարբերություն Ադրբեջանի, իրենք փայփայում և պահպանում են մյուս կողմի պատմական հուշարձանները: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը մզկիթի բացման կապակցությամբ Twitter- ի իր էջում գրել է, որ «Արցախում տեղի է ունեցել հանդուրժողականության կարևոր քայլ »: 

Բայց այն փաստը, որ վերակառուցման նախագծում մզկիթը նշված է որպես «պարսկական», դժգոհություն է առաջացրել ադրբեջանցիների շրջանում, քանի որ նրանք դա համարում են իրենց ժառանգության մի մասը: 

Ըստ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հայտարարության, մզկիթի վերաբացումը Շուշիում, որին ադրբեջանցիները անվանում են «Շուշա», նպատակ ունի ջնջել պատմությունը, և «հայ զավթիչները, փոխելով այդ մարգարիտի ճարտարապետական որակը, այն ներկայացնում են որպես «պարսկական» մզկիթ»: 

19-րդ դարի Կովկասի պատմության համատեքստում «պարսկական» և «ադրբեջանական» հասկացությունների հիմնարար տարանջատումը անախրոնիզմ է: Այն ժամանակ այդտեղ ապրող մուսուլմանների ազգային ինքնությունը շատ տարասեռ է եղել: 

Մարդկանց, որոնք այդ օրերին աղոթել են մզկիթում, կարելի էր տարբեր կերպ անվանել` «ադրբեջանցի», «թուրք» կամ «թաթար» և այլն: 

Ոչ պաշտոնական պայմաններում նրանք խոսել են թյուրքական լեզվախմբի լեզվով, որը շատ ընդհանրություններ ունի ժամանակակից ադրբեջաներենի հետ, բայց պաշտոնական իրավիճակներում կամ գրականության մեջ օգտագործվել է պարսկերենը: 

Ըստ Արցախի մշակույթի նախարարության ներկայացուցիչ Գրիգորյանի, մզկիթը որպես «պարսկական» սահմանելու որոշումը կայացրել են վերակառուցմամբ զբաղվող իրանցի ճարտարապետները: Ըստ նրա, «պատմական աղբյուրները խոսում են այդ մզկիթի պարսկական ծագման մասին. ի վերջո, պետք է գնալ գիտական, այլ ոչ թե քաղաքական ճանապարհով»:

Կամո Խաչիկյան

ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Իրավիճակը հասցրել են բախման. իշխանությունը դելիմիտացիայի և դեմարկացիայի անվան տակ հողեր հանձնելու գործընթացի մեջ է. Տիգրան Աբրահամյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը«ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛րՃապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համարԱրևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները Իշխանության թիրախում հոգևոր առաջնորդներն են Հայոց Ցեղասպանության մեթոդաբանությունից. Արմեն Մանվելյան Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ է բացել Ռաիսին ժամանել է Պակիստան Սա արդեն քաղաքականություն չէ, սա մեկ հոգու ծաղրն է սեփական ժողովրդի հանդեպ․ Վահե ՀովհաննիսյանՍտեղծված իրավիճակը Նիկոլ Փաշինյանի սխալների հետևանքն է. դա դիվանագիտական նոնսենս է. Արշակ Կարապետյան Վարչախումբը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. Հովհաննես Իշխանյանը՝ ՏավուշիցԶորքերի նահանջի հրաման տվողն էլ, կատարողն էլ դավաճան են. Մենուա ՍողոմոնյանԿյանքը այս 4 գյուղերում վերածվելու է դժոխքի, մարդիկ մտածում են հեռանալու մասին․ Չալաբյան Դուք ուզում էիք եվ փաստացի ոչնչացրեցիք ՀՀ բանակը եվ նրա մարտունակ, տեխնիկական բազան. Հրայր ԿամենդատյանԴոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր AkzoNobel-ն օգտագործում է վերականգնվող էլեկտրաէներգիա Լատինական Ամերիկայում Վարչախումբը մոռացել է հայ ռազմագերիներին Չորս գյուղերի համար քավության նոխազ են գտել Կյանքը այս 4 գյուղերում վերածվելու է դժոխքի, մարդիկ մտածում են հեռանալու մասին․ Չալաբյան «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը ԱԺ պատգամավորներին կոչ է անում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում կկայանա Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորում «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներ