Արփինե Հովհաննիսյանը խնդրանքով դիմել է ՍԴ դատավորներին

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը «Ֆեյսբուքում» գրառում է արել ՍԴ դատավորների վաղաժամ թոշակի ուղարկելու օրենքի նախագծի մասին։

«Այսօր խորհրդարանում քննարկվում էր ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու կամ ավելի ճիշտ` ՍԴ դատավորների «պարապության նպաստի» վերաբերյալ նախագիծը։ Այս նախագիծը շատ կարեւոր է դիտարկել երեք հարթությունից՝ իրավական, քաղաքական եւ բարոյական։ Եթե հարցը քննարկում ենք բարոյական տեսանկյունից, ապա հարցի հիմնական հասցեատերը ՍԴ դատավորներն են, եւ էական է այն հարցը, թե արդյոք նրանք կշարունակեն դիմակայել, թե ոչ։

Ասում են` մարդկանց մեջ այնքան ծիծաղելի չեն այն հատկանիշները, որոնք նրանք ունեն, որքան նրանք, որոնց նրանք հավակնում են: Իշխանության շատ ներկայացուցիչներ են հավակնում այնպիսի հատկանիշների, որ չունեն։ Պատվի ու արժանապատվության մասին խոսելիս թերեւս արժե, որ իրենք իրենց հարց տան թե`

Արժանապատի՞վ է արդյոք, խոսել իրավական պետության մասին, սակայն մասնակցել երկրում այնպիսի դատական համակարգի կերտմանը, ուր Բարձր դատարանի դատավորները հեռացվում են քաղաքական պատճառներով, նրանց ընտանիքի անդամները և իրենք ճնշումների են ենթարկվում քաղաքական պատճառներով և ուր սկզբունքայնությունը համարվում է թերություն, օրենքին ծառայելը` արատ, իսկ հավաքական «Հրաչներից» բաղկացած դատական համակարգը` ինստիտուցիոնալ երազանք ։

Այս համատեքստում, կարծում եմ` ՍԴ դատավորներից յուրաքանչյուրի վարքագիծը պատվով ծառայելու օրինակ կարող է լինել՝ զերծ ավելորդ աղմուկից եւ պաթոսից։ Ուստի ես՝ որպես ՀՀ քաղաքացի ԽՆԴՐՈՒՄ եմ`

• ՍԴ դատավոր պարոն Արայիկ Թունյանին`

Շարունակեք այն պարկեշտ ու բարոյական ուղին, որ անցել եք ձեր կյանքի ընթացքում, դիմակայեք այն ճնշումներին, որոնք կիրառվում են Ձեր հանդեպ` կապված Ձեր որդու ծառայության հետ և ոչ միայն,

• ՍԴ դատավոր տիկին Ալվինա Գյուլումյանին`

Շարունակեք իրական դատավորի կոչմանը հավատարիմ Ձեր արժանավոր ուղին, դիմակայեք բոլոր ճնշումներին ու ցույց տվեք Ձեր վերաբերմունքը էժան հնարքներին( բարձր պաշտոնի շինծու խոստում և այլն)

• ՍԴ դատավոր պարոն Աշոտ Խաչատրյանին

Շարունակեք ցուցաբերել կամային բարձր հատկանիշներ, չընկրկել այն ճնշումներից, որոնք Ձեր վրա գործադրվում են` Ձեր որդիների տարբեր գործունեությունների հետ կապված

• ՍԴ դատավոր տիկին Արևիկ Պետրոսյանին

Շարունակեք որպես սկզբունքային եւ ուժեղ կին ամուր մնալ ու դիմակայել բազմաթիվ ճնշումների` օրինակ ծառայելով Ձեր դստեր համար

• ՍԴ դատավոր պարոն Ֆելիքս Թոխյանին

Դիմակայեք Ձեր և Ձեր ընտանիքի անդամների հետ կապված տարբեր շանտաժներին ու ճնշումներին, ապացուցեք, որ ՍԴ դատավորների վերաբերյալ իշխանական քարոզչամեքենայի հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում

• ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին

Շարունակե՛ք: Ուղղակի նույն կերպ շարունակեք:

Հարգե՛լի տիկնայք և պարոնայք

Շարունակեք բարձր պահե՛լ ամենաթանկը` ձեր արժանապատվությունը ու դուք կգնահատվեք` պատմության ու սերունդների կողմից: Ձեր անցած ուղու վերջաբանը իշխանության կողմից ձեզ առաջարկվող անփառունակ «պարապության նպաստը» չէ` ՀՀ քաղաքացիների հաշվին:

Պատմությունը գլխիկոր հեռացածներին համարելու է ոչ թե պատվով հեռացածներ, այլ նպաստի համար ամենակարեւոր մարտի ժամանակ ՊԱՏԻՎ ՎԱՃԱՌԱԾՆԵՐ։ Ավելին` ցանկացած հաջորդ իշխանություն վերացնելու է ‹‹պարապության›› նպաստը, որովհետեւ չի կարող ՀՀ քաղաքացու հաշվին ոչինչ չանելու համար միլիոններով նպաստ ստանալը դիտվել իրավաչափ ու բարոյական որևէ իշխանության դեպքում։

Հ.Գ. Ակնհայտ է, որ ոչինչ չանելու համար գումար տալը նորմալ է այս իշխանության համար, քանզի իրենք նշանակել են ՍԴ դատավոր (Վահե Գրիգորյան), ով բյուջեից ոչինչ չանելու համար արդեն ամիսներ շարունակ գումար է ստանում ու արհեստական «ճգնաժամ» հորինում: Պարապության նպաստի իրական շահառուն հենց նա է:

Հ.Գ.1 Իրավական ու քաղաքական հարթություններին կանդրադառնամ առաջիկայում: Դրանց հասցեատերը Արմեն Սարգսյանն ու իշխող քաղաքական ուժն են»,– գրել է նա:

 

 

Համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով այս ոլորտը կաթվածահար է եղել.Իվետա Տոնոյան Իշխանությունների ամբիցիաների պատճառով դատական համակարգն է «փուռը գնում» ՆԱՍԱ-ի տիեզերագնացները վայրէջք են կատարել Մեքսիկայի ծոցում Սահմանապահ գյուղերում երեխաները վաղուց վերադարձել են իրենց խաղերին ու զվարճանքներին Այս ֆարսը հետապնդում է ավելի մեծ նպատակ՝ պարտադրել պատվաստում. Արթուր Ղազինյան Պայթյուն՝ Ոստիկանության Բերդի բաժնի վարչական շենքի մոտ Հպարտ քաղաքացուն դնչկալ չկրելու համար տուգանում են լողափում. Գևորգ Պետրոսյան ՀՀ ՊՆ-ն հերքում է թուրքական F-16-ների՝ Հայաստանի սահմանին մոտենալու տեղեկությունը Հայաստանում կորոնավիրուսից 8 պացիենտ է մահացել Իրավիճակը սահմանին Կանադայում միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ Սարսափելի տեսանյութ. թե ինչպես է Հնդկաստանում կռունկն ընկնում աշխատողների վրա Բելառուսում՝ Ռուսաստանի հետ սահմանի մոտակայքում, զրահապատ ռազմական մեքենաների շարասյուն է նկատվել. «Новая газета» (տեսանյութ) Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 18 միլիոնը Օդի ջերմաստիճանը կնվազի. Մինչև երբ կշարունակվեն անձրևները Գյումրին՝ երեկվա անձրևից հետո (տեսանյութեր) Թուրքական F16 ինքնաթիռները մոտեցել են Երևանին՝ օդային հարվածների հեռավորության վրա Կորոնավիրուսի համաճարակը դեռ շատ երկար կտևի․ ԱՀԿ Աֆղանստանում ոչնչացվել է ԻՊ ղեկավարներից մեկը՝ «ԻԼԻՊ-ի մսագործ» կեղծանվամբ
website by Sargssyan