ՀԴՄ կտրոնների թեմայով ժողովրդի վարչապետը ծաղրում է բոլորին.Միհրան Հակոբյան

Երբ հանրապետության վարչապետը ուղիղ եթեր է մտնում և իր կառավարության տնտեսական քաղաքականության փիլիսոփայությունն ու 2020 թվականի անելիքները բացատրում է ՀԴՄ կտրոններ տրամադրել-չտրամադրելով, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ ծաղրել բացառապես բոլորին` սկսած իր համախոհներով, վերջացրած իրեն չհանդուրժողներով, Ֆեյսբուքի իր էջում գրում է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը:

«Որովհետև չի կարող 21-րդ դարի երկրի ղեկավարը, ավելին` տնտեսական հեղափոխություն խոստացած վարչապետը ուղիղ եթերով բացատրել, թե ինչ կարևոր նշանակություն ունի ՀԴՄ կտրոնը: Այսինքն, 21-րդ դարի վարչապետն ուղիղ եթերով բացատրում է, որ 21-րդ դարի պետության մեջ մարդիկ պետք է հարկեր վճարեն և դա կարևոր է: Բրավո», գրում է Հակոբյանը եւ ավելացնում. «դա նույնն է, որ մաթեմատիկայի դոկտոր-պրոֆեսորը համալսարանում հանդես գա բաց դասախոսությամբ և հիմնավորի, որ երկուսին գումարած երեք հավասար է հինգի:

Ի՞նչն է սրա նորությունը, նորարարարությունը, վերջիվերջո` որտե՞ղ է հեղափոխությունը: Այս երկրում շուրջ 30 տարի է՝ այս մեխանիզմով է զինվորի հացը հասցվում, տանկերի բաքերը` դիզվառելիք լցվում, ոստիկանին և ուսուցչին աշխատավարձ, իսկ թոշակառուին` թոշակ վճարվում: Դա գիտի նույնիսկ Բաբկեն Թունյանի հարևան Պողոսը, որից ժողովրդի վարչապետը փորձում է հերթական ֆոկուսով թաքցնել, որ տոտալ հարկահանության իր փորացավը ոչ թե զինվորին հաց հասցնելն է, այլ իր ոչ մի բանի ունակ կառավարության անդամներին և ԱԺ պատգամավորներին իր իսկ լեզվով ասած` հացին կակա ասող ժողովրդից թաքուն բազմամիլիոնանոց «պրեմիաներով» ապահովելը:

Ավելի ազնիվ կլիներ, որ ուղիղ ասեր` բոլորդ պետք է աշխատեք ու հարկեր վճարեք, որ ես ու ոչ մի բանի ունակ խմբակը ոչնիչ չանենք, բայց մեծահարուստի պես ապրենք», ամփոփել է նախկին պատգամավորը:

 

 

Համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով այս ոլորտը կաթվածահար է եղել.Իվետա Տոնոյան Իշխանությունների ամբիցիաների պատճառով դատական համակարգն է «փուռը գնում» ՆԱՍԱ-ի տիեզերագնացները վայրէջք են կատարել Մեքսիկայի ծոցում Սահմանապահ գյուղերում երեխաները վաղուց վերադարձել են իրենց խաղերին ու զվարճանքներին Այս ֆարսը հետապնդում է ավելի մեծ նպատակ՝ պարտադրել պատվաստում. Արթուր Ղազինյան Պայթյուն՝ Ոստիկանության Բերդի բաժնի վարչական շենքի մոտ Հպարտ քաղաքացուն դնչկալ չկրելու համար տուգանում են լողափում. Գևորգ Պետրոսյան ՀՀ ՊՆ-ն հերքում է թուրքական F-16-ների՝ Հայաստանի սահմանին մոտենալու տեղեկությունը Հայաստանում կորոնավիրուսից 8 պացիենտ է մահացել Իրավիճակը սահմանին Կանադայում միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ Սարսափելի տեսանյութ. թե ինչպես է Հնդկաստանում կռունկն ընկնում աշխատողների վրա Բելառուսում՝ Ռուսաստանի հետ սահմանի մոտակայքում, զրահապատ ռազմական մեքենաների շարասյուն է նկատվել. «Новая газета» (տեսանյութ) Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 18 միլիոնը Օդի ջերմաստիճանը կնվազի. Մինչև երբ կշարունակվեն անձրևները Գյումրին՝ երեկվա անձրևից հետո (տեսանյութեր) Թուրքական F16 ինքնաթիռները մոտեցել են Երևանին՝ օդային հարվածների հեռավորության վրա Կորոնավիրուսի համաճարակը դեռ շատ երկար կտևի․ ԱՀԿ Աֆղանստանում ոչնչացվել է ԻՊ ղեկավարներից մեկը՝ «ԻԼԻՊ-ի մսագործ» կեղծանվամբ
website by Sargssyan