Պոլսի Հայոց պատրիարք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը

Քիչ առաջ Պոլսի Հայոց 85-րդ պատրիրաք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ Այս մասին հայտնում է  «Ermenihaber.am»-ի թղթակիցը Ստամբուլից։

Պատրիարքի ընտրությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան, Պոլսի Հայոց պատրիարքարանում։ Թուրքիայի ժամանակով ժամը 9։30-ից այստեղ են հավաքվել համայնքի կողմից դեկտեմբերի 8-ին ընտրված բոլոր 103 պատվիրակները, ինչպես նաև դեկտեմբերի 7-ին ընտրված 17 հոգևորական պատվիրակները։

Պատրիարքի մյուս թեկնածուն Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն էր, որը նախկինում տարիներ շարունակ զբաղեցրել էր Պատրիարքական ընդհանուր փոխանորդի պաշտոնը։

Այսպիսով, կարելի է ասել 12 տարվա անորոշության շրջանն ավարտված է,  և այսուհետ նոր պատրիարքի գլխավորությամբ համայնքը կանցնի կուտակված խնդիրների լուծմանը։

Նշենք, որ Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունները տեղի են ունեցել 3 փուլով: Ըստ այդմ 1-ին փուլով դեկտեմբերի 7-ին ընդհանուր կրոնական ժողովի կողմից ընտրվել են տեղի հոգևորական պատվիրակները, որոնց թիվը 17-ն է:

Դեկտեմբերի 8-ին Ստամբուլում տեղի է ունեցել Պոլսի Հայոց Պատրիարքի ընտրության 2-րդ փուլը, որի ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչները ընտրել են աշխարհիկ պատվիրակներին։ Այս ընտրության ժամանակ Համայնքի կողմից ընտրվել է 103 աշխարհիկ պատվիրակ, որոնցից 89-ը Սահակ եպիսկոպոս Մաշալյանի կողմնակիցներ էին, իսկ 12-ը՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի:

Դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած վերջնական ընտրությունների ժամանակ աշխարհիկ և հոգևորական պատվիրակները Պոլսի 85-րդ Հայոց պատրիարք են ընտրել Սահակ եպիսկոպոս Մաշալյանին:

«Նման վախկոտ ղեկավար Հայաստանը երբեք չի ունեցել».Արմեն Աշոտյան Ճգնաժամը՝ որպես բիզնեսի զարգացման նոր հնարավորություն Ինչպե՞ս է ստացվում, որ նախկինում հաջողվում էր կրթական համակարգը կայուն պահել, իսկ հիմա դա չի հաջողվում ՍԱՏՄ-ն հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում խախտումներ է արձանագրել Ֆրանսիայում տղամարդուն նրա երեխաների աչքի առաջ մահակներով ծեծել են՝ դիմակ դնելու խնդրանքի պատճառով Հետաքրքիր մանրամասներ՝ Իլհամ Ալիևի որդու ծառայությունից. լուսանկարներ «Ով կույր չէ, տեսնում է, ով չի ցանկանում տեսնել, միշտ էլ կույր կմնա»․ Լուկաշենկոն հայտարարել է, որ կորոնավիրուսի քննությունն իրենք հանձնել են Փաշինյանը նոր նշանակում է արել Պաշտոնական. Կասիլյասը ավարտեց կարիերան Ինչպե՞ս է արտահայտվում կորոնավիրուսը երեխաների մոտ (Տեսանյութ) Խաղաղ օվկիանոսի անմարդաբնակ կղզիներից մեկում SOS նշանի օգնությամբ հնարավոր է եղել երեք մարդու կյանք փրկել (լուսանկար, տեսանյութ) ՔԿ ծառայողները 7 միլիոն 6 հազար դրամ են փոխանցել զինծառայողների ապահովագրության հիմնադրամին L’Equipe. Զիդանը աշխարհի լավագույն մարզիչն է Կրակոց՝ Ուջան գյուղի ֆուտբոլի դաշտում. կա վիրավոր 65-ամյա կին է բերման ենթարկվել Վանեցյանին որքան էլ ցանկանան հարվածել, միևնույն է, նրա ընդդիմախոսների ուրախությունը երկար չի տևի «Music 20». փառատոն, որ կոտրեց լռությունը Ատրճանակով զինված հարձակում Երևանում Արթուր Մեսչյանը հեռանում է պաշտոնից Ինչպես կսկսվի ուսումնական տարին. նախարարությունը երեք տարբերակ ունի
«Մենք 3 հարսանիք ենք ունեցել». Արսեն Սաֆարյանը` ամուսնության 19-ամյակի առթիվ կնոջը մատուցած անակնկալի և իրենց երեխաների ... «Սկզբում չէի պատկերացնում, թե ինչպես եմ խնամելու տղա երեխայի». Լուսինե Թովմասյանը` որդու 1-ամյակի և ընտրած նվերի մասին Հղի Շուշաննա Թովմասյանը խորհրդանշական լուսանկար է հրապարակել Հորոսկոպի ամենաստախոս նշանները Աստղերի սիրելի երեք հորոսկոպի նշանները, որ հիանալի օգոստոս կունենան «Ես երջանիկ ամուսնություն եմ ունեցել` չնայած այն խնդիրներին, որոնք պատճառ դարձան ընտանիքի փլուզման». Ելենա Բորիսենկոյի ա... Սամբուրսկայան պատմել է, թե ինչպես է նիհարել առանց մարզասրահ գնալու Բրիտանացի Քարդաշյանը գայթակղիչ լուսանկար է հրապարակել «Գոնե միքիչ ամառ». Սոֆյա Պողոսյանի գեղեցիկ լուսանկարը լողավազանից «Իմ կյանքի ամենակարևոր ու սիրելի տղամարդը». Գոհար Ավետիսյանի նոր լուսանկարը
website by Sargssyan