Ապազգային իշխանության Ազգային ժողովը․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Մեկ տարի առաջ Հայաստանում իշխանազավթման ընթացքում արձանագրվեց ևս մեկ զոհ՝ երկրի օրենսդիր մարմինը:

Էյֆորիկ շրջանում, վարչական ռեսուրսի կիրառմամբ, ատելության ծայրաստիճան դրսևորումներով ձևավորված Ազգային Ժողովը քաղաքական առումով ի սկզբանե մեռելածին էր, և պետք է արժանանար ոչ թե ծննդյան վկայականի, այլ մահախոսականի:

Ինչպես կանխատեսում էի, «Նիկոլի կեպկայի, ռյուկզակի և սելֆիի ձողիկի» չափ քաղաքական միտք ունեցող բազմաթիվ նորաթուխ իշխանական պատգամավորներ դարձան Փաշինյանի իշխանության օրենսդիր դեմքը, իսկ ավելի ստույգ՝ անդեմությունը:

Ընտրություններին իշխանությունը գործադրեց բոլոր ջանքերը, որպեսզի մի կողմից թույլ չտա Հանրապետականին հայտնվել ԱԺ-ում, մյուս կողմից՝ հասարակությանը առ այսօր անհայտ անձանց համար ապահովի բազմահազարանոց քվե: Գաղտնիք չէ, որ անգամ մեզ չհամակրող հազարավոր քաղաքացիներ ընտրություններից հետո վստահ էին, որ մեզ չեն թողել ԱԺ, իսկ «ռեկորդակիր»» նորընտիրների դեմքն, անունը և գործունեությունը մինչ այսօր անհայտ է հայ հասարակությանը:

Ազգային Ժողովը սուբյեկտայնությունը ձգտում է զրոյի ոչ միայն ճնշիչ, անորակ և մարտնչող մեծամասնության, այլև իրական ընդդիմադիր ուժերի բացակայության պատճառով:

Պառլամենտը, որն ի սկզբանե չի արտահայտել հանրային քաղաքական ողջ ներկապնակը, դարձել է ոչ թե քաղաքական մտքի և մշակույթի զարգացման, երկրի քաղաքական օրակարգի ստեղծման հարթակ, այլ անվերջ հաթաթաների, փողոցային խոսակցությունների, սպառնալիքների և ճվճվոցի վոդեվիլային ինստիտուտ:

Պատահական չէ, որ ոչ իշխանական գործիչների շուրթերից այս կամ այն գործընթացի առնչությամբ պարբերաբար կարող եք լսել, որ նման բան անցյալում չի եղել, իսկ շարքային քաղաքացիների կողմից «ձեր տեղը ԱԺ-ում զգացվում է» արտահայտությունը այլևս ուղեկցում է ինձ և իմ գործընկերներին ամենուրեք:

Ներկա Ազգային ժողովը դիսֆունկցիոնալ է՝ երկրում տիրող համընդհանուր բարոյական և մտավոր անկման ֆոնին:

Իրեն ակնհայտորեն զգացնել է տալիս նաև օրենսդիր մարմնում ազգային գաղափարական հենքով քաղաքական ուժերի բացակայությունը, որն ի զորու չեն լրացնել նման օրակարգ գնահատող առանձին վերցրած գործիչները:

Փոխարենը այլևս լեգենդար են դարձել ԱԺ պարգևատրումների (10 ամսում՝14 անգամ), անթիվ և անպտուղ գործուղումների, շռայլ ծախսերի և արտերկրում մեր օրենսդիրների զավեշտալի արկածների մասին պատմությունները:

Ամփոփելով՝ պետք է փաստել, որ երկրում քաղաքական մտքի կլինիկական մահը կենսբանականի չվերածելու համար անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:

Բաց նամակ Գագիկ Ծառուկյանին Նվազագույնը ազնիվ չէ, որ դուք ձեր աչքի գերանը թողած, այլոց աչքի փուշն եք մատնանշում Քայլեր են ձեռնարկում տարանջատված աղբահանության կազմակերպման ուղղությամբ. քաղաքապետն ու ԵՄ դեսպանը հուշագիր են ստորագրել ԵՄ-ն բազմակողմանի աջակցություն է հայտնել արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու Հայաստանի հանձնառությանը Դեռեւս չկա Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպման ստույգ ժամկետ․ ՀՀ ԱԳ նախարար Հայաստանի Հանրապետությունում թայֆայի իշխանություն չի լինելու․ Գյումրու մարզպետը՝ «Իմ քայլի» պատգամավորին Վլադիմիր Պուտինը պարգևատրել է Հայաստանի ԱԻՆ աշխատակիցներին Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է. ԻԴԵԱԼ-ը արդեն Մասիս քաղաքում է Մոսկվան համաձայնություն չի տալիս Ղազախստանից նավթի մատակարարումներին. Լուկաշենկո ՈՒՂԻՂ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու միջնորդությունը Ինքնասպանություն գործած տղան ամուսնացած էր, ուներ որդի Եղանակը Հայաստանում Մանվել Գրիգորյանին բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու միջնորդություն ներկայացվեց Սպանդանոցներում մորթի արժեքը կազմում է 10 հազար դրամ՝ խոշոր, 3.500 դրամ՝ մանր եղջերավորի համար և 5000 դրամ՝ խոզի համար Գազի գնի բարձրացման համար վճարվելու է սպառողի գրպանից. Այլընտրանքային նախագծեր խումբ Մարզպետարանի ներկայացուցիչն ուղիղ եթերում զանգեց սպանդանոց Հենրիխ Մխիթարյանը 31 տարեկան է, ՀՖՖ-ն շնորհավորել է «Ջահել տղա եմ, ես էլ եմ ուզում մաքուր շորերով, գալստուկով ու ջիպերով ման գամ». Մխչյանի բնակիչ Կխստացվի զինծառայողներին ինքնասպանության հասցնելու պատիժը
Անատի Սաքանյանն անկեղծացել է, թե ինչու այլևս չի նկարահանվում և երբ կվերադառնա հեռուսատաէկրաններ Անգամ տանն են Ձյունիկն ու որդին ամբողջովին միանման հագնվում (լուսանկարներ) Կանացի 5 անուններ, որոնք հաջողություն են բերում. Իսկ Ձեր անունը կա՞ այս ցանկում Իննա Խոջամրյանը նվերներ է ստացել, որոնցից «աշխարհով մեկ է եղել»․ բայց նվիրողին գաղտնի է պահում Աղյուuակում գտեք Ձեր ծնված տարին և իմացեք, թե ինչպիuի կյանք է Ձեզ hամար նախատեuված Առնետի սիրելիները. կենդանակերպի 3 նշաններ, որոնք 2020 թվականին մեծ հաջողություններ կունենան Լիլուի որդին հայերեն չի խոսո՞ւմ․ նա հայերեն հարցին անգլերեն է անգամ պատասխանում (տեսանյութ) Մարդու արյան մեջ գրված է նրա մահվան ժամկետը. եթե չեք վախենում, պարզեք ձերը Այս եղանակին նման կերպ հագնվելը Ռիփփի Նավասարդանը սեքսու՞ալ է համարում Շատ համեղ և փափուկ ռուլետի բաղադրատոմս
website by Sargssyan