Այսօր Տանգոյի միջազգային օրն է

Դեկտեմբերի 11-ին, արգենտինացի երգիչ եւ կինոդերասան, «Տանգոյի արքա» Կառլոս Գարդելի ծննդյան օրը, նշվում է Տանգոյի միջազգային օրը՝ պար, որի փիլիսոփայությունը հակամարտության մեջ է։

Տանգոյի մեջ կյանքը հորդում է, իսկ պարի կենտրոնում Տղամարդն ու Կինն են։ Նրանց փոխհարաբերությունները, կրքերը, հակամարտությունները, հաշտությունները, «երրորդն ավելորդ է» հասկացությունը, խանդը, ատելությունը՝ բոլոր զգացմունքները, որոնք լցնում են մարդկային կյանքը։

2009թ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ, տանգոն, որպես Ռիո Դե Լա Պլատա շրջանի երաժշտության, պարի, պոեզիայի եւ յուրօրինակ ավանդույթների միասնություն, ներառվել է մարդկության մշակութային ոչ նյութական ժառանգության ցուցակում։

Գոյություն ունի տանգոյի ծագման մի քանի տարբերակ։ Դրանցից ամենատարածվածն այն է, որ այդ կարգի պար ի սկզբանե հայտնվել է Բուենոս Այրեսի նավահանգստային արվարձաններում, որտեղ 19-րդ եւ 20-րդ դարերի սահմանագծին հանդիպել եւ մեկ ամբողջության մեջ միահյուսվել են աշխարհի շատ երկրների մշակութային ավանդույթները՝ կուբայական խաբաներայի, աֆրիկյան կանտոմբի, արգենտինական միլոնգիի, իսպանական ֆլամենկոյի եւ եվրոպական այլ պարերի ռիթմերը, որը բերել էին արտասահմանցի նավաստիները։ Ու թեեւ Արգենտինայում դա աղքատ թաղամասերի պար էր, ներգաղթյալների պար, շուտով քնարական եւ կրքոտ տանգոն հնչել է ամբողջ երկրում։ Այսօրվա տոնի «մեղավորը» մանկության վաղ տարիքում Ֆրանսիայից ներգաղթած Կառլոս Գարդելն է, որը պատանեկության տարիներին «հիվանդացել է» տանգոյով եւ շուտով հայտնի դարձել ողջ Արգենտինայում։ Տեղափոխվելով Եվրոպա՝ նա հաջողությամբ տանգոն ներկայացրել է Փարիզին, որտեղից էլ այս պարը իր հաղթական երթն է սկսել երկրներով եւ մայրցամաքներով։

Սոցցանցերում Սյունիքով անցնելիք ճանապարհն արդեն անվանում են «Թուրանական միջանցք». իրանագետ Հրդեհ է բռնկվել Ասկերանի շրջանի Խնածախ համայնքում Տարեկան 200մլն դոլարի ազատված շուկայում «ձուկ բռնելու» լավ հնարավորություններ կան. ՀՀ էկոնոմիկայի նախարար «Նշված 363 HH 11 պետհամարանիշները գոյություն չունեն». Վ. Ալեքսանյան Ժամկետայիններին 10 օրով արձակուրդ կտրամադրվի Ֆրանսիայում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև. ուղիղ Տավուշի սահմանները երկու ամսից ավելի անառիկ պահող զինծառայողների աշխատավարձերից խոշոր չափի պահումներ են արվել Նախարարն ասաց` դիվերսանտները կարող են Երևան էլ գան. Զինծառայողների ծնողներ Պաշտպանության նախարարին ասացինք՝ վստա՞հ է, որ թուրքը նոր դիվերսիա չի անի, ասաց՝ ոչ, կարող է Երևան էլ գան. զինծառայողների ծնողներ Ռուս ռազմական ինժեներները Լեռնային Ղարաբաղում մեկ օրում ոչնչացրել են 104 պայթուցիկ 24 ժամվա ընթացքում դավաճանի էջը 《դիսլայք》 է արել ավելի քան 5.000 իրական անձ. Բ. Եսայան Սեւ հովազի՝ Ռուստամ Գասպարյանի եղբայրը Նիկոլ Փաշինյանին 3 օր ժամանակ է տալիս. «Հրապարակիր ցուցակը, ձերբակալիր, եթե ոչ, ուրեմն դու ես դավաճանը» Մեր բոլոր դժբախտությունների և ձախողումների մի մասը, գալիս է ազգային կրթության ու դաստիարակության պակասից.Գեղամ Պետրոսյան Արա Այվազյանը դեկտեմբերի 7-ին կմեկնի Մոսկվա Փարիզի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ոստիկանական բռնությունների դեմ բողոքի ցույցի ժամանակ Ռուսաստանցի պաշտոնյաները մերժել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ հանդիպելու խնդրանքը. ստիպված այցը պաշտոնականից դարձրել են մասնավոր. բացառիկ մանրամասներ․ Մեդիապորտ 11 հոգով հավաքվել են հաց ուտելու, ու գրադն ընկել է նրանց վրա Ղարաբաղում չորս ադրբեջանցի է մահացել պայթելու հետևանքով «Ես 2,5 տարի առաջ շատերի նման սատարել եմ «հեղափոխությանը», բայց…». Հասմիկ Պապյան «Երկու տեղանի կռավաթ ես ուզո՞ւմ»․ Փաշինյանի պատասխանը` զինվորի հորը. armeniasputnik.am
website by Sargssyan