Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ Շարմազանով Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին


«Դա­տա­ի­րա­վա­կան հա­մա­կար­գը վե­րած­վում է քա­ղա­քա­կան հար­ցեր լու­ծե­լու գոր­ծի­քի». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստի» զրուցակիցն է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանը, որի հետ խոսել ենք դատաիրավական համակարգի շուրջ տեղի ունեցող գործընթացների, դատարանների անկախության, ՍԴ դատավորներին ուղղված օրենսդրական առաջարկի և վտանգավոր համարվող նախադրյալները կանխելու հնարավորություններից։ 

-Տիկի՛ն Վարդանյան, այս տարվա ընթացքում որոշակի գործընթացների ականատես եղանք, որոնք, կամա, թե ակամա, վերաբերում էին դատաիրավական համակարգին: Լայն իմաստով՝ ի՞նչ խնդիրների առաջ կանգնեց դատաիրավական համակարգը: 

-2018թ. հետո ոչինչ չէր խանգարում գնալ դատաիրավական համակարգի գրագետ բարեփոխման, բայց դա ուներ մեկ նախապայման. սեփական քաղաքական շահերի համար չօգտվել առկա որակներով դատաիրավական համակարգի ծառայություններից։ Սա էր միակ նախապայմանը, որն էլ, ցավոք, չպահպանվեց։ 

Իշխանությունները գնացին ճիշտ հակառակ ճանապարհով։ Դատարանների և առանձին դատավորների նկատմամբ ուղղակի կամ անուղղակի ճնշումներ, դատարանների մուտքերի շրջափակում, դատավորներին «վնգստացող» անվանարկում, իրենց ոչ հաճո որոշում կայացրած դատավորի նկատմամբ քրեական հետապնդում... 

Իհարկե, սա բերում է դատարանների հանդեպ առանց այն էլ առկա վստահության դեֆիցիտի խորացմանը։ Շատ դժվար է վստահել մի համակարգի, որտեղ դատավորները համակերպվում են «վնգստացող» անվանարկման հետ։ Արդյունքում դատաիրավական համակարգը վերածվում է քաղաքական հարցեր լուծելու գործիքի։ 

Սա այն միտումն է, որն ամենավտանգավորն է փոփոխությունների հույս ունեցող քաղաքացիներին հուսախաբ անելու առումով։ 

Չի կարող խոսք լինել երկրի հետագա զարգացման մասին, երբ դատական համակարգի խնդիրներն օրեցօր խորանում են, իսկ իշխանությունները լուծումների փոխարեն փորձում են այն պարզապես ծառայեցնել իրենց շահերին՝ ճնշելով և ազդելով համակարգի վրա։

 - Այդ համակարգում առկա իրավիճակը, որոշակի գործերով դատավորների շարունակական ինքնաբացարկներն ի՞նչ ցուցիչներ են: Տրվե՞լ են այն երաշխիքները, համաձայն որոնց կարող ենք ասել, որ իրապես անկախ դատական համակարգ ունենալուն ուղղված քայլեր են ձեռնարկվում։ 

-Որոշակի քրեական գործերով շարունակական ինքնաբացարկները վկայում են վերը նշված ճնշումների ազդեցության մասին։ 

Դրանք շատ հաճախ կանխատեսելի են։ Իսկ ինչո՞ւ պետք է ամենատարբեր հիմքերով, հիմնավորված կամ անհիմն, բացարկներ չներկայացնեն։ Դատավորներն իրենց առջև ունեն դատավորներ Ալեքսանդր Ազարյանի, Դավիթ Գրիգորյանի օրինակները։ 

Նրանցից շատերը պարզապես չեն ցանկանում ներքաշվել նմանատիպ իրավիճակների մեջ։ 

Պատրաստ չեն կրել այն պատասխանատվությունը, որի համար ստանձնել են այդ պաշտոնը։ Խնդիրը հասել է նրան, որ դատավորն ընդունում է ինքնաբացարկի միջնորդությունը, քանի որ ֆեյսբուքյան գրառման համար դիմել է իրավապահ մարմիններին՝ դատավորին զրպարտելու համար իրավական գնահատական տալու պահանջով, և որ դա անաչառ դիտորդի մոտ կարող է կասկածի տեղիք տալ։ 

Բայց, գիտեք, եթե դատավորները համակերպվել են այդ ճնշումներին, ապա այդպես վտանգի տակ են դնում ոչ միայն իրավական համակարգը, այլև ընդհանրապես պետության զարգացումը։ 

Մի բան, սակայն, ակնհայտ է. հաջորդ իշխանությունը, ով էլ լինի, ինչպիսին էլ լինի, բացելու է այն սխեման, թե դատական իշխանության նկատմամբ ճնշման ի՞նչ մեխանիզմներ և սպառնալիքների ի՞նչ համակարգ է գործի դրվել: Ժամանակի ընթացքում ճնշման յուրաքանչյուր դեպք քրեական գործի հիմք է հանդիսանալու:

 - Սահմանադրական դատարանի դատավորները դեռ ուշադրության կենտրոնում են: ՍԴ-ում ճգնաժամ լինել-չլինելու բանավեճը ևս շարունակվում է։ Ի վերջո, գործընթացները նաև օրենսդրական նախագծի տեսք ստացան՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի գնալու առաջարկով: Ի՞նչ լուծում է սա և որքանո՞վ ականջալուր եղան նշվածի շուրջ Վենետիկի հանձնաժողովի վերապահումներին։ 

-Սահմանադրական դատարանի ճգնաժամի վերաբերյալ բանավեճն արհեստական էր և շարունակում է մնալ այդպիսին, որովհետև ի սկզբանե բանավեճն ուներ մի նպատակ՝ դատարանը դարձնել իշխանության կցորդ։ 

Նախագծի առաջարկը Սահմանադրական դատարանի դատավորի կողմից օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հրաժարական ներկայացնելու հնարավորությունն է, որի պարագայում, նրա լիազորությունները դադարելուց հետո, մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը կսահմանվի կենսաթոշակ։ 

Առաջարկվող փոփոխությունները ոչ թե համակարգի կատարելագործման, այլ ազդեցության ակնհայտ մեխանիզմներ ստեղծելու մասին են վկայում։

 ՍԴ դատավորի հրաժարականը գործող դատավորի համար նախատեսված սոցիալական բոլոր իրավունքներից օգտվելու հնարավորությամբ պայմանավորելը ունի մեկ նպատակ՝ ազատվել ՍԴ ներկայիս՝ ազդեցությունից դուրս գտնվող դատավորներից: 

Հենց այդ նպատակով էր արհեստականորեն շրջանառության մեջ դրվել ՍԴ ճգնաժամի վերաբերյալ բանավեճը։ 

Ըստ էության, բարեփոխում ասելով՝ իշխանությունը հասկանում է անձերի փոփոխություն, կառավարելի անձերով ՍԴ ձևավորում։ ՍԴ անդամներին փորձում են հասկացնել, որ վաղ թե ուշ ստիպված են լինելու հեռանալ, ավելի լավ կլինի համաձայնեն իշխանության ներկայացրած՝ թոշակի գնալու տարբերակին։

 Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը, ապա հանձնաժողովն ընդգծում է, որ ՍԴ բոլոր դատավորները, անկախ այն հանգամանքից՝ նշանակվել են 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից առաջ, թե հետո, պետք է օժտված լինեն միևնույն կարգավիճակով։ 

Մի քանի դատավորի և նույնիսկ ինը դատավորից յոթի հնարավոր միաժամանակյա կենսաթոշակի անցնելը կարող է խաթարել դատարանի արդյունավետ գործունեությունը։ 

Այդ իսկ պատճառով Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ է տալիս Հայաստանի իշխանություններին վերանայել առաջարկվող սխեման այնպես, որպեսզի այս մտահոգությունը վերացվի։ 

Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է նաև, որ վաղ կենսաթոշակի սխեման պետք է շարունակի լինել խիստ կամավոր և խոչընդոտ չհանդիսանա դատարանի արդյունավետ գործունեության համար, մինչդեռ նախագիծը չի կարող բավարարել կամավորության սկզբունքին, քանի որ սահմանում է վաղ կենսաթոշակի համար դիմում ներկայացնելու համար ֆիքսված ժամկետ: 

Ըստ էության, նախատեսված չեն մեխանիզմներ, որոնցով կզսպվի Սահմանադրական դատարանի արդյունավետ գործունեության խաթարումը, ինչպես նաև մեխանիզմներ, որոնք կապահովեն Վենետիկի հանձնաժողովի այն մոտեցումը, որ ՍԴ բոլոր դատավորները պետք է ունենան նույն կարգավիճակը, այնինչ նշված կարգավորումը վերաբերում է միայն դատավորներից յոթին։

- Մասնագիտական շրջանակների կողմից շատ է բարձրաձայնվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների վտանգավորության մասին: Այս պահին որքանո՞վ են լսելի զգուշացումները: Ո՞րն է ճիշտ ուղղությամբ առաջ շարժվելու ճանապարհը:

-Այս պահին նույնքան վիճահարույց են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը, «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով մատչելի են դառնում բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները։ 

Վիճահարույց է նաև վերջերս երկրորդ ընթերցմամբ ընդունված՝ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքը, որը ռեալ վտանգներ է պարունակում անշարժ գույքի շուկայի և, ընդհանրապես, երկրի ներքին կայունության համար։ 

Ցավոք, այսօր բացակայում է քաղաքակիրթ բանավեճը, արդյունքում այս նախաձեռնությունների վտանգավորության մասին պատշաճ հետևություններ չեն արվում։ 

Պետական կառավարման և ընդհանուր հանրային բանավեճի որակը շատերին է ստիպում հետ քաշվել, հեռու մնալ։ 

Բայց դա լուծման ճանապարհ չէ։ 

Այսպիսի պայմաններում մտածող մարդկանց, արտահայտվելու համարձակությունը պահպանածների, իրավական համայնքի համախմբումը պարտադրված անհրաժեշտություն է։

 Իսկ դա հնարավոր կլինի միայն մեկ պայմանի՝ ներհասարակական առողջացման և հաշտեցման դեպքում։ 

Հակառակ դեպքում մենք ունենալու ենք օրվա իշխանությունների քմահաճույքներին դիմագրավելու ունակություն չունեցող հասարակություն»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ ՇարմազանովԱրևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր